Արմինֆո.Հայերն ու քրդերը պետք է միավորեն ջանքերը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։ Այս մասին ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասել է <Հայ-քրդական բարեկամության կազմակերպության> ղեկավար Էմին Մամրիշը ։
<Հայ եւ քուրդ ժողովուրդները շատ նմանություններ ունեն ։ Մենք նույն ճանապարհն ենք անցել։ Պետք է մշտապես բարձրացնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը միջազգային մակարդակով>, - նշել է նա ։ Էմին Մամրիշը հավելել է, որ իրենք աշխատում են հայ-քրդական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ, ինչի դրսեւորումն այն աշխատանքն է, որն իրականցնում են Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանի պատգամավորների հետ միասին: <Արդեն վեցերորդ անգամ եմ այցելում Հայաստան։ Ամեն տարի մենք պատվիրակություն ենք ուղարկում, որը մասնակցում է հիշատակի միջոցառումներին ։ Այս անգամ պատվիրակության կազմում են Չամչալի քաղաքապետը, ինչպես նաեւ հասարակական գործիչներ, այդ թվում ՝ գրողներ եւ հրապարակախոսներ, որոնք զբաղվում են ցեղասպանության հարցերով>, - եզրափակել է նա ։