Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հաջող լուծման կարևոր պայման է համարել հակամարտության լուծման հետևանքների համար պատասխանատվություն կրելու յուրաքանչյուր հայի պատրաստակամությունը:
Այս մասին նա հայտնել է ապրիլի 22-ին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ:
Վարչապետի խոսքով, այսօր, երբ Հայաստանի ղեկավարությունը գնում է Ղարաբաղի շուրջ բանակցությունների, ոչ ոք նրան կոնկրետ հանձնարարականներ չի տալիս, չի պարզաբանում, թե ինչպես է պատկերացնում հակամարտության լուծումը ։ Մինչդեռ, ինչպես կարծում է Փաշինյանը, ժամանակն է կողմնորոշվել, թե ինչ ակնկալիքներ ունենք բանակցային գործընթացից, ինչպիս ենք պատկերացնում հարցի լուծումը ։
Ինչպես ընդգծել է կառավարության ղեկավարը, գործընթացն ավելի հաջող կընթանա, երբ հայ ժողովուրդը հասկանա, թե ինչ է իրեն սպասում 50, 100 տարի հետո. կգնա արդյոք միջազգային ճանաչման ճանապարհով, թե՞ կշարունակի բանակցային գործընթացը:
Ըստ որում, Փաշինյանը նշել է, որ ինքը սեփական պատկերացումներն ունի հակամարտության կարգավորման վերաբերյալ: <Բայց ես չեմ ուզում Ղարաբաղի հարցը լուծել իմ պատկերացումների շրջանակներում, քանի որ շարունակում եմ հավատալ, որ լուծման իրավունքը պատկանում է ողջ հայ ժողովրդին>, - հայտարարել Է նա ՝ կոչ անելով բոլոր հայերին համախմբվել:
Հայաստանի կառավարության ղեկավարի կարծիքով, անհրաժեշտ է հստակ ձեւակերպել բանակցային գործընթացից ակնկալիքները: <Մենք պետք է որոշենք, թե արդյոք յուրաքանչյուր հայ պատրաստ է պատասխանատվություն կրել ղարաբաղյան հարցի լուծման համար>, - հայտարարել է Փաշինյանը:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ