Հինգշաբթի, 18 Ապրիլի 2019 11:14
Ալեքսանդր Ավանեսով

ԱԺ-ում Սերժ Սարգսյանի կոստյումի շուրջ կրքերը չեն հանդարտվում

ԱԺ-ում Սերժ Սարգսյանի կոստյումի շուրջ կրքերը չեն հանդարտվում

Արմինֆո.<Մենք բոլորս կրել ու կրում ենք մեր կոստյումները և մտադիր չենք կրել Սերժ Սարգսյանի կոստյումները>, - ապրիլի 18-ին ԱԺ նիստում հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանը ՝ խոսելով <Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին> օրենքում փոփոխությունների նախագծի վերաբերյալ <Լուսավոր Հայաստան> ընդդիմադիր խմբակցության առաջարկների մասին:

 

Հիշեցնենք, որ նախօրեին <Լուսավոր Հայաստան> խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը <Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին> օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ խոսել էր պետական կառավարման համակարգի մասին։ <Հայտնի է, որ այս պետական կառավարման կառուցվածքը անվանվել է <Սերժ Սարգսյանի կոստյում>: Դա հայտնի փաստ է:

Հիմա դուք բերել եք նախագիծ, առաջարկում եք անել հետևյալը՝ ասում եք՝ այս կոստյումի այս կոճակները հանում ենք, մեկ էլ այս կողմից երկու կոճակ եք հանել ու ասում եք՝ այս կոստյումը արդեն մենք հագնում ենք, սա լավ կոստյում է: Ուրեմն այն կոստյումը, որը կարվել էր, չի փոխվել, և սուպերվարչապետական համակարգը մնացել է ուժի մեջ>,- նշել է Մարուքյանը:

 

Մինչդեռ, ինչպես այսօր հայտարարել է Վահագն Հովակիմյանը, նման համադրումների անհրաժեշտություն չկա։  Ինչ վերաբերում է ոստիկանության և ԱԱԾ կարգավիճակին, ապա երկրի խորհրդարանը ձայների 2/3-ով հնարավորություն ունի փոփոխություններ կատարել <ԱԺ կանոնակարգ> սահմանադրական օրենքում և դրանով իսկ լուծելով առկա խնդիրը ։  Այս որոշումը թույլ կտա և ոստիկանապետին, և ԱԱԾ ղեկավարին մասնակցել կառավարության հետ հարցուպատասխանին։

 

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն իր հերթին առաջարկել է <Լուսավոր Հայաստան> խմբակցությանը ներկայացնել իր որոշման նախագիծը՝  այն համադրելու կառավարական նախագծի հետ: <Դուք ասում եք, որ պետական ապարատը ուռճացված է, Մենք նույնն ենք ասում, բայց դուք 14 նախարարություն եք առաջարկում, մենք ՝ 12 ։  Դուք չունեք ձեր առաջարկների նպատակահարմարության վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքներ>,- ասել է արդարադատության նախարարը:  Մինչդեռ, ինչպես շարունակել է Արտակ Զեյնալյանը, կառավարության առաջարկները հանգում են պետական կառավարման համակարգի օպտիմալացմանը, որպեսզի

ոչ մեծ ռեսուրսներով հասնենք ավելի շոշափելի արդյունքների։

 

Քննարկումների գործընթացը հարուցել է ԱԺ <Բարգավաճ Հայաստան> խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի վրդովմունքը, ով կոչ է արել ավելի շատ խոսել օրենքի բուն նախագծի, այլ ոչ թե՝ կոստյումների, կոշիկների և զուգագուլպաների մասին: <Եկեք խոսենք կառավարության ծրագրի, դրա կառուցվածքի, այդ քաղաքականության սոցիալական եւ տնտեսական հետեւանքների մասին>,- ասել է պատգամավորը:

ԱԺ <Բարգավաճ Հայաստան> խմբակցության մեկ այլ պատգամավոր Միքայել Մելքումյանն արձանագրել է, որ կառավարության նման կառուցվածքով եւ նման ծրագրով հնարավոր չէ երկրում տնտեսական հեղափոխություն իրականացնել: Նա հայտարարել է, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու ներկայացված օրինագծին։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փնտրել ըստ օրերի