Արմինֆո. «Հերացիե հիվանդանոցային համալիրի պոլիկլինիկայում ԵՊԲՀ պրոֆեսորների կողմից իրականացվում են անվճար բժշկական խորհրդատվություններ, որոնք կատարվում են ցանկացած բնակչի համար` անկախ տարիքից, սեռից և սպասարկման տարածքից, նախնական գրանցումով, յուրաքանչյուր շաբաթ օր, ժամը 10:00-12:00-ն:
Մանրամասների համար քաղաքացիները կարող են զանգահարել (010) 58 07 24 հեռախոսահամարով:
Խորհրդատվություններն իրականացվում են հետևյալ մասնագիտություններով՝
թոքաբանություն՝ Միքայել Զախարի Նարիմանյան, ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բ.գ.դ., պրոֆեսոր, ՔԿԱ հիվանդություններ՝ Արթուր Կիմի Շուքուրյան, ԼՕՌ հիվանդությունների ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր, վիրաբուժական հիվանդություններ՝ Մուշեղ Միսակի Միրիջանյան, վիրաբուժության թիվ 4 ամբիոնի վարիչ, «Հերացիե թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վիրաբուժական կլինիկայի ղեկավար, բ.գ.դ., պրոֆեսոր, կոլոպրոկտոլոգիա՝ Արմեն Միքայելի Մինասյան, կոլոպրոկտոլոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բ.գ.դ., պրոֆեսոր, մանկաբուժություն՝ Նունե Գևորգի Բաղդասարյան, մանկաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, «Մուրացանե հիվանդանոցային համալիրի մանկաբուժության կլինիկայի ղեկավար, բ.գ.դ., դոցենտ, մաշկաբանություն և սեռավարակաբանություն՝ Կարեն Ռշտունի Բաբայան, մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր, նյարդաբանություն՝ Հովհաննես Մորիսի Մանվելյան, նյարդաբանության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր, նյարդավիրաբուժություն՝ Ռուբեն Վիկտորի Ֆանարջյան, նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ, «Հերացիե թիվ 1 համալսարանական հիվանդանոցի նյարդավիրաբուժության կլինիկայի ղեկավար, բ.գ.դ., պրոֆեսոր, սրտաբանություն՝ Հմայակ Սոսի Սիսակյան, անհետաձգելի սրտաբանության ամբիոնի վարիչ, «Հերացիե թիվ 1 համալսարանական հիվանդանոցի սրտաբանության կլինիկայի ղեկավար, բ.գ.դ., պրոֆեսոր, էնդոկրինոլոգիա՝ Էդվարդ Նորայրի Թորոմանյան, էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետ, բ.գ.թ., դոցենտ, ակնաբուժություն՝ Արմեն Աբրահամի Շաքարյան, մանկական ակնաբուժության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, «Հերացիե համալսարանական հիվանդանոցի ակնաբուժական կլինիկայի ղեկավար, ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետ, բ.գ.դ., պրոֆեսոր: