Արմինֆո.Հայտնի են դարձել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման վայրն ու ամսաթիվը:
Ինչպես Արմինֆո-ին հայտնել են օտարերկրյա դիվանագիտական աղբյուրները, Ալիև-Փաշինյան հանդիպումը տեղի կունենա մարտի 29-ին Վիեննայում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ:
Նշենք, որ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին բազմիցս տեղեկացրել են նաև Երևանն ու Բաքուն։ Այս մասին ասվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ՝ տարածաշրջան կատարած այցի արդյունքներով արված վերջին հայտարարության մեջ ։
Ինչպես ավելի վաղ ասուլիսի ժամանկ ասել էր Փաշինյանը, հանդիպման օրակարգում կլինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների հստակեցումը և բանակցային սեղանի շուրջ Արցախի ներգրավման հարցը: