Արմինֆո. ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի ապօրինի գաղտնալսման գործի քննությունը շարունակվում է, մարտի 22-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը։
Վանեցյանը նաև ընդգծել է, որ ինքն էլ է այդ գործով անցնում։ Սակայն ԱԱԾ ղեկավարը մանրամասներ չի հայտնել ՝ պատճառաբանելով, որ ստորագրել է գաղտնի տեղեկատվության չհրապարակման մասին փաստաթուղթ։
Վանեցյանը նաև հավելել է, որ արդեն հարցաքննվել է այդ գործով:
Նշենք, որ սեպտեմբերին սոցցանցերում գաղտնալսվել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը ։ Վանեցյանն ու Խաչատրյանը 8 րոպե տեւած զրույցի ընթացքում քննարկել են ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, ինչպես նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը: