Արմինֆո. ՀՀ կառավարությունն այսօր կայացած նիստում հավանություն է տվել «Տոների և հիշատակի օրերի մասինե ՀՀ օրենքում լրացում կատարելու մասինե ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2018 թ. ապրիլին ՀՀ-ում տեղի ունեցած աննախադեպ քաղաքական իրավիճակով: Ըստ այդմ՝ առաջարկվում է ապրիլի վերջին շաբաթ օրը նշել որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր՝ ի նշանավորումն 2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության հաղթանակի: Նախագծով ամրագրվել է նաև, որ այն դեպքում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, ապա ՀՀ քաղաքացու օրը կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը: