Արմինֆո. 2019 թվականի մարտի 9-17-ը Երևանը կհյուրընկալի Եվրոպական երիտասարդական պառլամենտի 89-րդ միջազգային գագաթաժողովը՝ «Երևան 2019ե-ը՝ մայրաքաղաքում հավաքելով շուրջ 300 երիտասարդների Եվրոպայի 40 երկրներից։
«Երևան 2019ե-ը մինչ այսօր Հայաստանում կազմակերպված ամենամեծ միջազգային երիտասարդական կոնֆերանսն է լինելու, որի շրջանակներում երիտասարդ առաջնորդները հանդիպումներ են ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ երկրների դեսպաննների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
«Անչափ ուրախ ենք, որ Եվրոպական երիտասարդական պառլամենտի 89-րդ գագաթաժողովը առաջին անգամ անցկացվելու է Երևանում։ Սա հիանալի հնարավորություն է Եվրոպայի երիտասարդության համար՝ Հայաստանին ծանոթանալու և այստեղի երիտասարդության հետ ամուր կապեր հիմնելուե, -նշել է Եվրոպական երիտասարդական պառլամենտի գործադիր տնօրեն Լուկաս Ֆենդել։
Գագաթաժողովի խորագիրն է՝ «Հաղթահարելով գլոբալ մարտահրավերները միասինե, որի շուրջ Հայաստան ժամանած Եվրոպայի առաջադեմ կրթական հաստատությունների ուսանողները քննարկումներ կանցկացնեն համապատասխան հանձնաժողովներում։ Քննարկուﬓերի փուլից հետո մասնակիցների առաջարկած բանաձևերը կներկայացվեն Եվրոպական երիտասարդական պառլաﬔնտի՝ Բեռլինում գտնվող գրասենյակ, ինչպես նաև համապատասխան պետական և մասնավոր մարﬕնների: Քննարկումներին մասնակցելուց բացի, հյուրերը կծանոթանան հայկական մշակույթին ու պատմական ժառանգությանը, ինչպես նաև հայաստանցի պատվիրակների հետ փորձի փոխանակման ﬕջոցով փոխադարձ կերպով կզարգացնեն ﬕջմշակութային հաղորդակցության իրենց հմտությունները: