Արմինֆո. Արցախի նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արայիկ Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական - Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
ԱրմԻնֆո-ի ունեցած տեղեկությունների համաձայն, Արայիկ Հարությունյանի պաշտոնանկությունը կողմերի փոխհամաձայնեցված որոշման արդյունք է, և առաջիկա ժամերին Ղարաբաղի նախկին վարչապետն ու նախագահի արդեն նախկին խորհրդականը հանդես կգա հայտարարությամբ: ԱրմԻնֆո-ի վերլուծաբանների կարծիքով, Արայիկ Հարությունյանի պաշտոնանկությունը, որը միաժամանակ Ղարաբաղում կառավարող «Ազատ Հայրենիք՚ կուսակցության առաջնորդն է, առնչվում է 2020 թվականի նախագահական ընտրությունների նախապատրաստմանը, որոնց Բակո Սահակյանը մտադիր չէ մասնակցել: