Արմինֆո.Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հակազդեցությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակմանը վկայում է այն մասին, որ նրանց համար Ադրբեջանի հետ հարաբերություններն ավելի կարևոր են, քան ՀԱՊԿ գործունությունը և ընդհանուր առմամբ ապագան: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Կովկասագետների գիտական հանրության նախագահ Ալեքսանդր Կռիլովը:
<Այլ կերպ ասած՝ Մինսկի և Աստանայի քաղաքականության նման առաջնահերթությունները նրանց համար այնքան կարևոր են, որ այդպիսով նրանք լիովին կարող են վտանգի տակ դնել ՀԱՊԿ գոյության հեռանկարները: Հետևաբար՝ այս իրավիճակի շարունակման պայմաններում կազմակերպությունը լավագույն դեպքում կվերածվի ԱՊՀ անալոգի, կամ ընդհարնապես կդադարի գոյություն ունենալ: Այդպիսով՝ Լուկաշենկոյի և Նազարբաևի հետ գործընկերության միջոցով Ադրբեջանի շահերի առաջմղման հնարավորությունը Հայաստանի վրա ճնշման լծակներ է տալիս Իլհամ Ալիևին>,- գտնում է քաղաքագետը:
Այս առումով Կռիլովը ՀԱՊԿ-ում ներկայիս իրավիճակն արտակարգ է համարում, քանի որ Մինսկը և Աստանան ելնում են կազմակերպության անդամ չհանդիսացող Ադրբեջանի շահերից: Նման իրավիճակը, Կռիլովի խոսքով, ՀԱՊԿ կանոնադրության կոպտագույն խախտում է, որում հստակ ամրագրված է անդամ երկրներից յուրաքանչյուրին գլխավոր քարտուղարի պաշտոնի երեք տարով հանձնումը: Եվ ամենակարևորն այն է, որ լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում երկրների ներակայացուցիչների թվի սահմանափակումներ չկան:
Երևանի կողմից ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից վաղաժամկետ հետկանչի հետևանքով այդ պաշտոնը 2018 թ. նոյեմբերի 2 –ից մինչ օրս թափուր է: Եվ հաշվի առնելով, որ Խաչատուրովը նախատեսված երեք տարուց միան կեսն է աշխատել, և նախագահության ժամկետը լրանում է 2020 թվականին՝ Երևանը միանգամայն հիմնավորված պնդում է իր ներկայացուցչի նշանակումը: