Արմինֆո.Հայաստանի խորհրդարանական դիվանագիտությունը պետք է առավելագույն ջանք գործադրի միջազգային հարթակներում ղարաբաղի խնդրի արդյունավետ ներկայացման համար:
Արցախում լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը: Նա ընդգծել է, որ առաջիկայում կձևավորվի Հայաստան-Արցախ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողով, և օրակարգի բոլոր հրատապ հարցերը կքննարկվեն համատեղ ջանքերով: «Արցախի հարցի արդար լուծումն առանցքային է ողջ հայ ժողովրդի օրակարգում՚, - ընդգծել է նա:
Անդրադառնալով Հայաստանի կողմից Արցախը ճանաչելու կամ երկու հանրապետությունների միջև ռազմաստրատեգիական դաշինքի շուրջ պայմանագիր ստորագրիելու հնարավորությանը` Միրզոյանը հայտարարել է, որ դրա նպատակահարմարությունը ցույց կտա ժամանակը: