Արմինֆո. Հայ-գերմանական հարաբերությունները այլևս զարգանալու են նաև քաղաքային արվեստի ոլորտում։ Փետրվարի 27-ից մարտի 19 – ը Երևանում առաջին անգամ կանցկացվի «Երևան ՈւրբանԱրթ - 2019ե փառատոնը, որի շրջանակներում հանրությանը կներկայացվի ՍթրիթԱրթի՝ գրաֆիտիի, տրաֆարետային արվեստի, վիդեո պրոեկտումի և մետաքսագրության արվեստը։
Այս մասին այսօր ասուլիսին ասել է VisualGapGallery-ի հիմնադիր-արվեստագետ, «Երևան ՈւրբանԱրթ - 2019ե փառատոնի ծրագրի համադրող Մերի Մունը։
Նա նշել է, որ արվեստի այս ուղղությունները Հայաստանում լայն ճանաչված չեն և փառատոնի նպատակը կլինի հանրությանը ներկայացնել ՍթրիթԱրթի տեխնիկայի նրբություններն ու մատուցման եղանակները։ Փառատոնը բաղկացած կլինի երկու մասերից․ առաջին փուլի ընթացքում կլինեն կրթական միջոցառումներ, վարպետության դասեր, իսկ երկրորդ փուլում կներկայացվեն բուն արվեստի գործերը։ Փառատոնը կունենա 4-օրյա հանդիսավոր բացման օրեր և կեզրափակվի համերգով և ցուցահանդեսով։ Փառատոնի նպատակներից է՝ ծանոթացնել մասնակիցներին ստեղծագործական այլընտրանքային տեխնիկաներին, դրանց կիրառմանը, գաղափարների մարմնավորմանն այդ տեխնիկաների միջոցով, տեղի ընտրությանը՝ ժամանակակից քաղաքաշինական միջավայրում և ՍթրիթԱրթի արդի համաշխարհային դրսևորումներին և կանոններին։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ