Arminfo.info



 Հինգշաբթի, 13 Դեկտեմբերի 2018 21:03
Դավիթ Ստեփանյան

Հայաստան 2018-2023. Զարգացման հետընտրական սցենարներ

Հայաստան 2018-2023. Զարգացման հետընտրական սցենարներ

Արմինֆո.Դեկտեմբերի 9-ին Հայաստանը վերջնականապես հաստատվեց փոփոխություններին ուղղված ճանապարհի վրա: Համենայն դեպս, քվեարկելով «Իմ քայլը՚ դաշինքի, ավելի ստույգ, Նիկոլ Փաշինյանի օգտին, ընտրական տեղամասեր գնացածների ավելի քան 70 տոկոսը քվեարկեց հենց 27 տարի շարունակ Հայաստանում գոյություն ունեցած կարգերի փոփոխության օգտին:

 

Դատելով տեղական և միջազգային դիտորդների, իսկ, գլխավորը, հենց խորհրդարանական ընտրությունների մասնակիցների գնահատականներից, երկար տարիների ընթացքում առաջին անգամ ընտրությունները Հայաստանում, վերջապես, կայացան առանց որևէ վերապահման: Իսկ  Փաշինյանը դարձավ լեգիտիմ առաջնորդ` վերջնականապես և անվերապահորեն ստանալով երկիրը կառավարիելու ժողովրդի մանդատը: Ժողովրդի վստահության քվեն Փաշինյանին«փողոցային՚ հեղափոխականից վերածեց վարչապետի, որի լեգիտիմությունը Հայաստանի հետխորհրդային պատմության մեջ կարելի է համեմատել, թերևս, 1991 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի լեգիտիմության հետ: Սակայն, նման մանդատը, անշուշտ, ընտրություններում հաղթած ուժի և, առաջին հերթին, անձամբ Փաշինյանի վրա վիթխարի պատասխանատվություն է դնում երկրի ու ժողովրդի ճակատագրի համար: Այդ լույսի ներքո` այսօր հայ հասարակության համար առաջնային կարևորության հարց է այն, թե առաջիկա տարիներին նա ուր է տանելու երկիրը և` ինչպես: Այս հոդվածում փորձ է արվում վերլուծել և կանխատեսել հնգամյա կտրվածքով Հայաստանի ներքաղաքական զարգացման երեք հնարավոր` դրական-լավատեսական, զուսպ-անորոշ և բացասական-հոռետեսական սցենարները:

 

Ուժերի դասավորությունը  

 

7-րդ գումարման Ազգային ժողովի` Հայաստանի պատմության մեջ առաջին արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը՚ դաշինքը խորհրդարանում կունենա 84 մանդատ` գումարած ազգային փոքրամասնությունների ներիկայացուցիչների 4 մանդատը, ԲՀԿ-ին բաժին կընկնի 10, իսկ ԼՀԿ-ին` 7 մանդատ: Սակայն, հաշվի առնելով ՀՀ ԸՕ պահանջը` ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն կստանան լրացուցիչ մանդատներ, և Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը ԱԺ-ում կունենա 26, իսկ Էդմոն Մարուքյանի կուսակցությունը` 18 ժողովրդի ընտրյալ: Նիկոլ Փաշինյանի թիմի մանդատների հետ միասին` 7-րդ գումարման Ազգային ժողովում կլինի 132 պատգամավոր: Մնացած բոլոր քաղաքական ուժերը, ներառյալ նախկին կառավարող  ՀՀԿ-ն, մնացին արտախորհրդարանական ուժերի կարգավիճակում:

 

Հոդվածում դիտրակվում են, բացառապես, «Իմ քայլը՚ դաշինքի առաջիկա գործողությունների հնարավոր սցենարները, քանի որ մյուս երկու խորհրդարանական ուժերը, մեծ հաշվով, ի զորու չեն ազդել որոշումների կայացման վրա: Ավելին, ԲՀԿ-ն երբեք չի եղել կուսակցություն` դասական իմաստով: Կուսակցությունը, ինչպես նաև ինքը` Ծառուկյանը, միշտ եղել են ածանցյալ, իրավիճակից ելնելով արձագանքելով քաղաքական լանդշաֆտի փոփոխություններին, փաստացի հիմնադրից` ի դեմս երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակզմի, մինչև ՀՀԿ և դրա առաջնորդ Սերժ Սարգսյանը, չնչին շեղումներով դեպի սկզբունքային ինքնուրույնություն, որը, որպես կանոն, ավարտվել է առաջին դեմքի «անվայել՚ քաղաքական սլենգով:

 

Իսկ, հաշվի առնելով «հեղափոխության գործին՚ ծառայելու Ծառուկյանի արտահայտած պատրաստակամությունը, Նիկոլ Փաշինյանի ածանցյալի դերն անխուսափելի է ԲՀԿ համար նաև նոր խորհդրարանում: «Լուսավոր Հայաստան՚ կուսակցությունը, իր հերթին, որպես, այսպես կոչված, նոր ֆորմացիայի հայկական կուսակցություններից մեկը, նույնպես ի զորու չէ ազդել գործադիր իշխանության քաղաքական որոշումների վրա: ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը, դատելով ըստ ամենայնի, դեռևս մնում է Փաշինյանի իրավիճակային զինակիցը: Այսպիսով, այդ արևամտամետ ազատական կուսակցությանն, ամենայն հավանականությամբ, կվերապահվի հայ հասարակության արևմտամետ մասի  տրամադրությունները հնչեցնելու խոսափողի դեր: Հաշվի առնելով ԼՀԿ խմբակցության փոքրաթիվ լինելու հանգամանքը` նոր խորհրդարանում նրան չի կարող այլ դեր հատկացվել` ըստ սահմանման:

 

Առաջին սցենար   

 

Դրական-հեռանկարային: Ընդհանուր առմամբ, հասարակությունը նոր իշխանությունից ակնկալում է, առաջին հերթին, երկրում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավում: Հենց դա է եղել մարդկանց մոտիվացման անկյունաքարը, որոնք «ոչ՚ ասացին նախորդ իշխանությանն ու քարտ-բլանշ տրամադրեցին նոր իշխանությանը: Եվ այդ ճանապարհին արմատական, անհապաղ և բավականին բարդ բարեփոխումները թվում են անայլընտրանք: Ընդ որում, այդ բարեփոխումներից շատերը կարող են, ի սկզբանե, ամենևին ժողովրդականություն չվայելել հասարակկության շրջանում, ինչը բնավ դրանք չի դարձնում երկրորդական: Խոսքը վերաբերում է անհապաղ բարեփոխումներին իշխանության բոլոր երեք ճյուղերում ` օրենսդիր, դատական և, անշուշտ, գործադիր`  սոցիալ-տնտեսական իրավիճակը բարելավելու գերակայուն նպատակով: Ընդ որում, կոռուպցիայի դեմ ընթացող պայքարը հարկավոր է խստացնել, չսպասելով, հենց նույն կոռուպցիայի մեջ խրված  դատական համակարգի բարեփոխմանը, հենվելով, այսպես կոչված, անցումային արդարադատության վրա: Շուկայական տնտեսությունը կարող է  արդյունավետ զարգանալ իր բոլոր ֆունդամենտալ հիմքերի պահպանման դեպքում, որոնցից գլխավորը սեփականության անձեռնմխելիությունն է և տնտեսական մրցակցության պաշտպանությունը, այլ ոչ թե, օրինակ` բանանի ներմուծման մենաշնորհը նախկինում արտոնյալ գործարարից մեկ այլ գործարանի փոխանցման միջոցով` նախընտրական քարոզարշավի ընթացքում «Իմ քայլը՚ դաշինքի օգտին լավ աշխատելու դիմաց:

 

Հետևաբար, այսօր արմատական արդիականացման կարիք ունի տնտեսության և մենեջմենթի պետական կարգավորման ողջ համակարգը: Խոսքը վերաբերում է հարկաբյուջետային, դրամավարկային, դատաիրավական քաղաքականությանը, հակամենաշնորհային, հակակոռուպցիոն, հանրային կյանքի կառուցման և կարգավորման բոլոր մյուս մեխանիզծմերի կատարելագործմանը: Ընդ որում, չափազանց կարևոր է թվում ինքնակարգավորվող մեխանիզմների ստեղծումը, որոնք թույլ տան կառավարությանը տնտեսության ձեռքով կառավարումից, ինչը բնական էր նախորդ ավտորիտար վարչակարգի օրոք, անցնել «ավտոպիլոտի՚:

 

Դժբախտաբար, ստիպված ենք փաստել Հայաստանի անկախության բոլոր 27 տարիներին բազմաթիվ բարեփոխումների լիակատար անարդյունավետությունը, ինչի վկայությունը մեկ շնչի հաշվով 4000 դոլարի չհասնող  տնտեսության բազմամյա լճացումն է: Մինչդեռ, հենց այդ ցուցանիշն է արտացոլում իրական կենսամակարդակը ցանկացած երկրում: Հետևաբար, Փաշինյանի հռչակած նոր Հայաստանի համար արմատական, որակապես միանգամայն նոր բարեփոխումներն անհրաժեշտություն է: Եվ «նախորդների՚ թանալի հետ բերումը կարող է ընդամենը խթանել այդ բարեփոխումները, սակայն ոչ մի կերպ չի կարող դառնալ լծակ երկիրը փոսից դուրս բերելու համար, այդ թվում  պարտքի փոսից, որում այն հայտնվել է: Այլ կերպ ասած` անհրաժեշտ է ոչ միայն պայքարել խնդրի հետևանքների դեմ, այլև արմատախիլ անել դրա պատճառները: Եվ իրավիճակը փոխել կարող է միայն Հայաստանում առկա անմխիթար սոցիալ-տնտեսական վիճակի պատճառների իսպառ վերացումը, միայն սկզբունքորեն նոր, քաղաքականության մշակումը, որը նպատակաուղղված լինի ոչ թե մարդկանց նեղ խմբի, այլ ժողովրդի ընդհանուր բարեկեցության մակարդակի բարձրացմանը: Հանրային կյանքի վրա արտացոլվող սոցիալ-տնտեսական խնդիրներն առնչվում են խոշոր բիզնեսի հետ պետական պաշտոնյաների բազմաամյա սերտաճումանը, որպես կանոն, ըստ ոլորտների մենաշնորհներով բաշխված բիզնեսի առաջացմանը,  հետևաբար, նման սերտաճման բացակայությունը, որն առայժ դիտվում է, պետք է առնվազն ստեղծվեն բարենպաստ հիմքեր և կյանքի կոչվեն վերը նշված բարեփոխումները Հայաստանի արդիանակացման ուղղությամբ: Հենց դա է Փաշինյանից ակնկալում նրան և նրա շրջապատին վստահություն հայտնած ժողովուրդը, և հենց այդպիսի մոտեցնումն է ի զորու, առնվազն, զարգացման ռելսերին դնել երկիրը: Եվ հենց այդպիսի բարեփոխումների իրագործումը հնգամյա կտրվածքով ներկա իշխանությանը թույլ կտա վստահաբար հավակնել ժողովրդի կրկնակի վստահությանը 2023 թվականի խորհրդարանական ընտրություններում:

 

Երկրորդ սցենար 

 

Անորոշ, ի դեպ, ինչպես նաև երրորդ սցենարն ածանցյալ են և պայմանավորված են, բացառապես,  իշխանության կողմից առաջինի չիրագործմամբ: Այսօր քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ վերջնական հաղթանակից հետո Փաշինյանն ու նրա շրջապատը պետք է լուծեն ոչ պակաս բարդ խնդիր` խուսափել նրանց ճանապարհով գնալու գայթակղությունից: Նիկոլ Փաշինյանը պետք է զերծ մնա իշխանության բոլոր երեք ճյուղերը և, որպես հետևանք, երկրի հիմնական ֆինանսական հոսքերն իր ձեռքում կենտրոնացնելու գայթակղությունից: Նրա մերձագույն շրջապատը կառավարության և խորհրդարանի աշխատասենյակներում պետք է ձեռնպահ մնա հարստության ապօրինի կուտակումից, սեփական շահերի օգտին պետության շահերի վնասմանն ուղղված քայլերից, այնպիսի գործողություններից, որոնք կարող են Փաշինյանին հասցնել իրատեսության կորստի:

 

Հայ հասարակությունն արդեն փորձել  է անցանկալի, ապօրինի, կոռումպացված և, ամենագլխավորը, իրականության զգացողությունը կորցրած վարչակազմի նկատմամբ հաղթանակի համը:  Հետևաբար, «Քաղաքացիական պայմանագիր՚ կուսակցությունն ու անձամբ Փաշինյանը պետք է ամեն ջանք գործադրեն նախորդների ճակատագրից խուսափելու նպատակով: Լավագույն ճանապարհը հենց երկում առկա իրավիճակի, իրողությունների գիտակցումը պահպանելն է: Այդ լույսի ներքո պակաս կարևոր չէ, որ, ի տարբերություն նախորդների, իշխող կուսակցությունն ու անձամբ Փաշինյանն ունեն սթափեցնող գործոն, առաջին հերթին, «Սասնա Ծռեր՚ հետադիմական կուսակցության տեսքով; Տարիներ շարունակ Ռոբերտ Քոչարյանը և, հատկապես, Սերժ Սարգսյանը ընդդիմության խնդիրը լուծել են տարրական կաշառքի միջոցով: Չկաշառվողներին, իսկ այդպիսիք եղել են, բանտ են նետել: Փաշինյանի հետ չհամաձայնողներին կաշառելու տեսական հնարավորությունն այսօր էլ պահպանվում է, սակայն հենց նույն անկաշառ Ժիրայր Սեֆիլյանին ճաղերի հետևում պահելու հնարավորություն նա արդեն չունի: Նոր Հայաստանում նոր քաղբանտարկյալների հայտնվելն ակնկաթարթորեն կոչնչացնի նոր իշխանության հիմնական կապիտլաը` նրա լեգիտիմությունը, ժողովրդավարականությունը և, որպես հետևանք, ժողովրդականությունը: Հետևաբար, բիզնեսի հետ իշխանության սերտաճման, կաշառակերության, բյուջեի կողոպտման և, ամենագլխավորը, պետության ինքնիշխանության և շահերի շուրջ սակարկության  առաջին իսկ նշանները իրենց սպառազինությունում կդնեն Փաշինյանի բավականին մեծաթիվ հակառակորդները և, առաջին, հերթին, «Սասան Ծռերը՚, որի համասնական ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում նշել է 1,5-2 տարի անց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը: Տպավություն է ստեղծվում, որ  երկիրը նման սցենարից զերծ պահելու ունակ են միայն հենց նույն ժողովրդական վստահությունն ու դրանով պայմանավորված աջակցությունն իշխանությանը: Հակառակ դեպքում, Հայաստանին կսպառնա երկրորդ հարկադրաբար իշխանափոխություն, և նման սցենարի ամենագլխավոր սպառնալիքը    դրա լիակատար անկանխատեսելիությունն է, քանի որ այդ դեպքում երկիրը կարող է համակվել Ֆրանսիական մեծ հեղափոխություն հիշեցնող իրադարձություններով:

 

Երրորդ սցենար 

 

Բացասական. Իրական բարեփոխումների բացակայությունը, իրավիճակն էապես փոխելու ցանկության բացակայությունը, սոցիալ-տնտեսական, հանրային կյանքի դրական փոփոխությունների բացակայությունը լիովին ի զորու են հանգեցնել այդ սցենարի իրագործման: Դրա էությունը «նախորդների՚ վերադարձն է իշխանության` ի դեմս հանրապետականների կամ Ռոբբերտ Քոչարյանի, ինչը հղի է շատ ավելի վատ հետևանքերով:  Այս սցենարը թվում է միանգամայն իրատեսական, հաշվի առնելով 2007-2008թթ. հայ հասարակությանը համակած կարոտախտը Լևոն Տեր-Պետրոսյանի հանդեպ: Եվ դա այն դեպքում, երբ վերջինը մեղադրվել էր 1996 թվականի նախագահական ընտրությունները կեղծելու համար, իսկ հետո հեռացվել էր իշխանություննից Արցախի տարածքը հանձնելու մտադրության մեղադրանքով: Այդպիսով, Քոչարյանի և հանրապետականների քաղաքական վերակենդանացումը միանգամայն հնարավոր է: Հենց այդ սցենարն է առավել և միանշանակ վտանգ ներկայացնում Հայաստանի համար: Նրանց «վերադարձի՚ դեպքում երկիրը շատ արագ ժողովրդավարության առումով կարող է գլորվել մինչև Ադրբեջանի մակարդակի, ինչը կհանգեցնի քաղբանտարկյալների առկայության, խոսքի, մամուլի ազատության ճնշման և այլն:

 

Եզրակացություն

 

Վերը թվարկված սցենարների լույսի ներքո Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը ունեն միակ անայլընտրանք ճանապարհը` դեպի հասարակաքաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքի արմատական բարեփոխում, ճանապարհ դեպի կայուն-հաստատուն աճ, ներքին ցնցումների բացակայություն, իշխանության քաղաքակիրթ-ժողովրդավարական ժառանգականություն, համալիր զարգացում, հայ հասարակության և պետականության կայացում: Այդ ուղուց ամեն մի շեղում կարող է չափազանց թանկ նստել թե հենց իրենց, թե ողջ երկրի վրա:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՀայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
ANCA. Բայդենն ու Բլինքենը, ովքեր օգնել են Ադրբեջանին Արցախում ցեղասպանություն իրականացնել, հիմա  էլ օգնում են Ալիևին ամրագրել այդ հանցագործությունըANCA. Բայդենն ու Բլինքենը, ովքեր օգնել են Ադրբեջանին Արցախում ցեղասպանություն իրականացնել, հիմա  էլ օգնում են Ալիևին ամրագրել այդ հանցագործությունը
Կարծիք. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունը շտապում է վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցումԿարծիք. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունը շտապում է վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Կրեմլ. Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպումը կօգնի շատ կետեր դնել Կրեմլ. Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպումը կօգնի շատ կետեր դնել "i"-ի վրա
Փաշինյանի աշխատակազմից պատասխանել են Բագրատ ՍրբազանինՓաշինյանի աշխատակազմից պատասխանել են Բագրատ Սրբազանին
Սիյարտո. Բուդապեշտը ԵՄ-ում նախագահության շրջանակներում լրացուցիչ հնարավորություններ կփնտրի հարաբերությունների կարգավորման հարցում Երեւանին եւ Բաքվին աջակցելու համարՍիյարտո. Բուդապեշտը ԵՄ-ում նախագահության շրջանակներում լրացուցիչ հնարավորություններ կփնտրի հարաբերությունների կարգավորման հարցում Երեւանին եւ Բաքվին աջակցելու համար
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը զգուշավոր լավատեսությամբ է սպասում Բաքվի գործընկերոջ հետ Ալմաթիում կայանալիք հանդիպմանըՀայաստանի ԱԳՆ ղեկավարը զգուշավոր լավատեսությամբ է սպասում Բաքվի գործընկերոջ հետ Ալմաթիում կայանալիք հանդիպմանը
Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն "ոչ" է ասում Հայաստանի ներսում և նրա սահմաններից դուրս միակողմանի զիջումների օգտին հանդես եկող ուժերին
Կառավարող խմբակցության պատգամավորներն զբաղված են ատելության հրահրմամբ, իսկ դատախազությունը լռում է. ընդդիմադիրի մեկնաբանությունըԿառավարող խմբակցության պատգամավորներն զբաղված են ատելության հրահրմամբ, իսկ դատախազությունը լռում է. ընդդիմադիրի մեկնաբանությունը
Ալեն Սիմոնյան. Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն 2026 թվականին՝ ԱԺ ընտրությունների արդյունքումԱլեն Սիմոնյան. Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն 2026 թվականին՝ ԱԺ ընտրությունների արդյունքում
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված ՇուշիԱդրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված Շուշի
ANCA-ն աջակցություն է հայտնել Բագրատ Գալստանյանի գլխավորած ANCA-ն աջակցություն է հայտնել Բագրատ Գալստանյանի գլխավորած "Տավուշը հանուն հայրենիքի" շարժմանը
Հայկական ԶԼՄ-ներին տանում են ինքնակարգավորման, ի՞նչ կտա դա. պարզաբանում է ԵՄԱ պատվավոր ղեկավարըՀայկական ԶԼՄ-ներին տանում են ինքնակարգավորման, ի՞նչ կտա դա. պարզաբանում է ԵՄԱ պատվավոր ղեկավարը
Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանըՓաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը Հայաստանում էՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը Հայաստանում է
Այսօր ժամը 12:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած երթը Սևանից շարժվել է դեպի ԵրևանԱյսօր ժամը 12:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած երթը Սևանից շարժվել է դեպի Երևան
Միրզոյանը և Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում՝ մայիսի 10-ինՄիրզոյանը և Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում՝ մայիսի 10-ին
Կիրանցում ականազերծման ժամանակ հայ սակրավոր է տուժելԿիրանցում ականազերծման ժամանակ հայ սակրավոր է տուժել
Մինչև տարեվերջ Երևանում կներդրվի հասարակական տրանսպորտով երթևեկելու միասնական տոմսային համակարգ . քաղաքապետՄինչև տարեվերջ Երևանում կներդրվի հասարակական տրանսպորտով երթևեկելու միասնական տոմսային համակարգ . քաղաքապետ
Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնըԱդրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Տավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարարՏավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարար
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկություններըՀայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկությունները
ANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառովANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառով
Հայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղումՀայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղում
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
Զախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկելԶախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկել
2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն
Վասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներինՎասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներին
Հայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակըՀայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակը
ԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանըԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը
ՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստովՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստով
Տավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարությունՏավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարություն
Գլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾԳլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾ
Հարցում. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցությանՀարցում. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցության
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավԿոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին   Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
Հայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակՀայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակ
Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառներըՎրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառները
Ընդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետությունԸնդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետություն
Կարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջԿարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջ
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակըՀայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը
Հայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացըՀայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացը
Ինչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկելԻնչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկել
ՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնումՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնում
44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև
"Հայաստան" և "Պատիվ ունեմ" խմբակցությունները հանդիպում են խնդրում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության, ԵՄ, ՄԱԿ և ԵԽ դեսպանների հետ ՝ երկրում մարդու իրավունքների ոտնահարման ֆոնին
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներինԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներին
Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»
Հայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետՀայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետ
ՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասինՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին
Թուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակումԹուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակում
ANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակումANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակում
Ի՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. ՓաշինյանԻ՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. Փաշինյան
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը կոչ է անում քաղաքացիներին շարունակել անհնազանդության ակցիաները՝ ոստիկանության ապօրինությունների ֆոնին
Ընդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենանԸնդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենան
ԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդինԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդին
ՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհներըՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհները
Հայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարները
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով