Արմինֆո. Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծի առնչությամբ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ 29 ստորագրությունից 27-ն արդեն հավաքվել է:
Ստորագրահավաքը նախաձեռնել են «Ծառուկյան՚ և «Ելք՚ դաշինքները: Ինչպես լրագրողներին հաղորդել է «Ծառուկյան՚ դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, նախաձեռնության ներքո ստորագրել են «Ծառուկյան՚, «Ելք՚ և, նույնիսկ, ՀՀԿ խմբակցությունների պատգամավորները: ՀՅԴ պատգամավորները հրաժարվել են ստորագրել նախաձեռնության ներքո, սակայն, խոստացել են «դեմ՚ չքվեարկել ԸՕ նոր նախագծին, հավաստիացրել է Զոհրաբյանը: