Արմինֆո.«Ես պայքյարի առաջին իսկ օրերից օգնել եմ Փաշինյանին, արել ամեն ինչ, որ ուժերս ներել են, 1/3 ձայներ եմ տվել նրա օգտին վարչապեի ընտրության ժամանակ, իսկ երբ ուզեցել են ձերբակալել, առաջինն եմ դեմ եղել դրան՚, - լրագրողների հետ զրույցում խոստովանել է Գագիկ Ծառուկյանը, հավելելով, որ այն ժամանակ շատերն են օգնել Փաշինյանին, պարզապես, վախից կամ այլ նկատառումներով չեն ուզում դա խոստովանել:
Գագիկ Ծառուկյանը հավաստիացրել է, որ այսուհետև էլ լինելու է Փաշինյանի հավատարիմ աջակիցը` բոլոր նախաձեռնություններում, չնայած այն հանգամանքին, որ վարչապետի նախաձեռնությամբ պաշտոնանկ են արվել «Ծառուկյան՚ դաշինքի նախարարներն ու մարզպետները: Ի դեպ, դրա, ինչպես նաև երկրի ու «Ծառուկյան՚ դաշինքի բոլոր «դժբախտությունների՚ համար նա մեղադրել է «ծախու լրագրողներին՚` պատվիրված որակելով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հնարավոր համագործակցության մասին հարցը և այն թողնելով անպատասխան:
Չնայած ըստ ամենայնի Փաշինյանին աջակցելու պատրաստակամությանը` Ծառուկյանը, այդուհանդերձ, խուսափել է բազմամիլիոնանոց նախընտրական խոստումներից, որ տվել էր երևանյան ընտրությունների ժամանակ: «Երևանցիներն արդեն կատարել են իրենց ընտրությունը, մենք 6 մանդատ ունենք ավագանու խորհրդում, և այն ամենը, որ կարող ենք անել, բարձրաձայնել խնդիրների մասին և հաղթանակած ուժին հիշեցնել մեր խոստումների մասին՚, - բացատրել է Ծառուկյանը` անպատասխան թողնելով նաև Արցախում իր խոստացած զորամասի շինարարությանն առնչվող հարցը: