Արմինֆո.ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հումորով է վերաբերվում իր պաշտոնանկության վերաբերյալ խոսակցություններին: Հոկտեմբեիր 16-ին կառավարության նիստից հետո Դավիթ Անանյանն այդ մասին հայտարարել է լրագրողների հետ զրույցում:
Նրա ասելով, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իր պաշտոնանկության մասին ոչ մի քննարկում չի եղել, իր աշխատանքից դգոհություն նույնպես չի եղել: Ավելին, Փաշինյանը և ինքը տարաձայնությունների առկայության մասին իմացել են թերթից: «Ես հումորով եմ վերաբերվում իմ պաշտոնանկության մասին հրապարակմանը և Ձեզ խորհուրդ եմ տալիս վարվել նույն կերպ: Իսկ վարչապետի հետ հանդիպումներն ու քննարկումները եղել են զուտ աշխատանքային բնույթի` ՊԵԿ աշխատանքի ընթացիկ հարցերի շուրջ՚, - ասել է Անանյանը: Ինչ վերաբերում է Անանյանի պաշտոնանկության հնարավոր պատճառին` հավաքված հարկերի գումարների անհետացմանը, ինչի մասին գրել են ԶԼՄ-ները, ապա, ինչպես խոստովանել է գլխավոր հարկայինը, ինքը պատկերացում չունի, թե ինչ գումարների մասին է խոսք գնում: «Ինչպե՞ս կարող են հրակայինների հավաքած միջոցներն անհետանալ՚, - հարց է տվել նա` կոչ անելով հայտնել այդ հարցի վերաբերյալ տեղեկատվություն` դրա առկայության դեպքում: Ինչպես նշել է Անանյանը, ՊԵԿ-ն աշխատում է միանգամայն թափանցիկ, զբաղվում է հարկային վարչարարությամբ և միջոցներ է հավաքում, նաև` հարկատուների կողմից կամավոր փոխանցվող միջոցները:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում հայտնվել էր տեղեկատվություն այն մասին, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, հնարավոր է, արդեն այս շաբաթ պաշտոնանկ արվի, ինչի պատճառը հավաքված մեծ գումարների անհետացումն է, ինչպես նաև այլ խայտառակ իրողություններ, ինչի մասին վարչապետին տեղեկացրել են համակարգից:
Ինչ վերաբերում է ՊԵԿ-ում բարձրաստիճան պաշտոնյաների ազգականների նշանակմանը, նա ասել է, որ նշանակումներ կատարելիս ղեկավարվում է ոչ թե ազգակցական կապերով, այլ, առաջին հերթին, կադրերի պրոֆեսիոնալիզմով: