Arminfo.info



 Երեթշաբթի, 10 Ապրիլի 2018 11:25

Անդրեյ Սինյակով  - Մենք հավատում ենք, որ Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը /Ագարակի ՊՄԿ/ «բախտավոր» աստղի տակ է ծնվել

Անդրեյ Սինյակով  - Մենք հավատում ենք, որ Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը /Ագարակի ՊՄԿ/ «բախտավոր» աստղի տակ է ծնվել

Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը Հայաստանի Հանրապետության հանքային արդյունաբերության համար առանցքային նշանակություն ունեցող ձեռնարկություններից մեկն է։ 2009 թվականից կոմբինատը հանդիսանում է «ԳեոՊրոՄայնինգ» դիվերսիֆիկացված միջազգային ընկերությունների խմբի կարևոր ակտիվներից, որին պատկանում են նաև ՀՀ Սոթքի ոսկու հանքը և Արարատի ոսկու վերամշակման ֆաբրիկան։ 2017 թվականից կոմբինատում սկվեց տեխնիկական վերազինման, արտադրության նորացման, արտադրական հզորությունների ընդլայման և արտադրության վերազինման մասշտաբային աշխատանքների նոր փուլը, ինչը միջազգային գնային ոչ այնքան բարենպաստ կոնյուկտուրայի պայմաններում հնարավորություններ է ստեղծում ոչ միայն ձեռնարկության անխափան աշխատանքի համար, այլև այն դարձնում է հուսալի գործատու։ Ձեռնարկությունը  կայունորեն իր ավանդն է ներդնում տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգազման գործում։ Ձեռնարկության խնդիրների և ապագա ծրագրերի մասին Արմինֆոյի թղթակցի հետ զրույցում պատմում է Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Անդրեյ Սինյակովը։  

 

Անդրեյ Անատոլիի Սինյակով - «Ագարակի պղնձա-մելիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի տնօրեն 2017 թվականի հունվար ամսից։ Տեխնիկական գիտությունների թեկնածու, լեռնային ինժեներ, տնտեսագետ, ավարտել է Ներյունգրի քաղաքի /Յակուտիա/ Յակուտսկի պետական համալսարանի մասնաճյուղ  հանդիսացող Տեխնիկական ինստիտուտը «Բաց լեռնային աշխատանքներ և կիրառական ինֆորմատիկան էկոնոմիկայում» մասնագիտություններով։ 1997-2011 թվականների ընթացքում անցել է էքսկավատորի մեքենավարի օգնականից մինչև «Յակուտուգլ» ԲԲԸ Տեխնիկական տնօրենի տեղակալի աշխատանքային ուղին։ 2011-2014 թվականներին աշխատել է «Տիմիր» ՓԲԸ-ում, որը Յակուտիայում զբաղվում է երկաթի հանքաքարի արդյունահանմամբ, գլխավոր ինժեների տեղակալ՝ տեխնիկական վարչության ղեկավար։ 2014 թվականին աշխատել է լեռնային և շինարարական տեխնիկայի վաճառքով զբաղվող «Տեխստրոյկոնտրակտ» ՍՊԸ-ի տնօրեն։ 2014 ից մինչև 2016 թվականները աշխատել է որպես Յակուտիայի արդյունաբերության նախարարի տեղակալ։ 

 

 

Պարոն Սինյակով, Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատում իրականացվում է հզորությունների ընդլայնման խոշոր ներդրումային ծրագիր։ Համաձայն ծրագրի, մի քանի տարիների ընթացքում կոմբինատի տեխնիկական վերազիման նպատակով զգալի միջոցներ պետք է ներդրվեն նորացնելու համար այնպիսի արտադրական պրոցեսներ, ինչպիսիք են ֆլոտացիան, մանրացումը։ Կոմբինատը պետք է ընդլայնի արտադրությունը և ավելացնի աշխատատեղերի քանակը։ Որոնք են ծրագրի իրականացման ժամկետները և որ փուլում է այն այսօր գտնվում։  

 

Եթե հակիրճ ներկայացնեմ, ապա «Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ զարգացման ստրատեգիայի շրջանակում պլանավորվում է մոտ ապագայում, առաջին հերթին, հարստացման ֆաբրիկայի արտադրական հզորություններն ավելացնել 3,5 մլն տոննայից մինչև 4,1-4,5մլն տոննա հանքաքարի տարեկան վերամշակում։ Այսօր պայմանագրեր են կնքվում նախագծային ինստիտուտների հետ տեխնիկական նախագծի մշակման, անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման ուղղությամբ։   

 

Այնուամենայնիվ, որքանով կավելանա Ագարակի ՊՄԿ արտադրական հզորությունը։ Որքանով կավելանա ֆաբրիկայի արտադրողականության արդյունավետությունը։ Արդյոք ընկերությունը 2017թվականի արդյունքներով հասել է 3,5 մլն տոննա պլանային ցուցանիշին։ Ընկերությունը, երբ կկարողանա հասնել պլանավորված 6 մլն տոննա արտադրողականությանը, և շահութաբերության ինչպիսի մակարդակի կհասնի այդ դեպքում։ 

 

2017 թվականը, ընդհանուր առմամբ, արդյունավետ էր Ագարակի ՊՄԿ-ի համար, չնայած 2015-2016 թվականների ճգնաժամային երևույթների արձագանքներին։ Առաջին կիսամյակում մենք անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկեցինք ունեցած սարքավորումները վերանորոգելու ուղղությամբ, իսկ մայիս ամսին սկսեցինք տեխնիկական վերազինման ծրագրի իրականացումը։ Ձեռք ենք բերել 13 միավոր  МТ-86 ինքնաթափեր, թրթուռավոր բուլդոզեր «Շանտույ» SD-32 և երկու PC-400 Կոմացու էքսկավատոր։ Ընդհանուր առմամբ, ձեռքբերված սարքավորումների գումարը կազմում է ավելի քան 2.5 մլն ԱՄՆ դոլար։ Իրականացված աշխատանքների արդյունքում 2017 թվականի կեսից սկսվեց արտադրության աճը։ Այժմ կոմբինատի առջև դրված է 4,1 - 4,5 մլն տոննա հանքաքարի վերամշակման ծավալին հասնելը մինչև 2019 թվականը, այնուհետև երկարաժամկետ հեռանկարում մինչև 6 մլն տոննա ծավալին։  Նշեմ, որ 4,1- 4,5 մլն տոննա հանքաքարի վերամշակման ծավալը թույլ կտա իջեցնել տեսակարար ինքնարժեքը մինչև այն մակարդակը, որի դեպքում Ագարակի ՊՄԿ-ն կարող է շահութաբեր մնալ նույնիսկ մետաղի շատ ցածր գնի դեպքում, ինչպիսին 2015- 2016 թվականներին էր։

 

Ինչպիսիք են 2017 թվականին Ագարակի ՊՄԿ աշխատանքի ֆինանսական արդյունքները և միջին հեռանկարային ծրագրերը։ 

 

2017 թվականի ֆինանսական արդյունքները շատ ավելի նշանակալից էին, քան նախորդ 2015-2016 թվականներին։ 2018 թվականին ձգտելու ենք առավել դրական արդյունքների։ ֆինանսական ուղղությամբ զարգացման հիմնական  ուղություններն են՝ վարկային բեռի փոքրացումը փոխառու միջոցների՝ սեփական կապիտալի նկատմամբ հարաբերության նվազեցմամբ, ֆինանսական ծախսերի նվազեցումը՝ պորտֆելում ցածր տոկոսադրույքով վարկերի ավելացման հաշվին, ինչպես նաև հիմնական մատակարարներից արտոնյալ վարկային ժամանակահատվածներ ստանալու միջոցով, երկարաձգելով հումքի և նյութերի դիմաց պարտավորությունների վճարումը։ Մենք կարծում ենք, որ Ագարակի ՊՄԿ-ի ֆինանսական դրության բարելավումը հաշվի առնելով, նշված ծրագրերը լիովին իրականանալի են։

 

Ինչպես եք Դուք վերաբերվում Բրիտանական միջազգային նախաձեռնությանը EITI /Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը /, որին միացել է նաև Հայաստանը։

 

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը միջազգային ստանդարտ է, որը ենթադրում է նավթի, գազի, հանքային ռեսուրսների արդյունահանման սեկտորների թափանցիկ կառավարում։ Բնական ռեսուրսները պատկանում են երկրի քաղաքացիներին։ Այդ ռեսուրսների արդյունահանումը նպաստում է տնտեսական և սոցիալական զարգացմանը։ Սակայն, բնական ռեսուրսների վատ կառավարումը հաճախ հանգեցնում է կոռուպցիայի և կոնֆլիկտների։ Որպեսզի բնական ռեսուրսները պատկանեն Հայաստանի բոլոր քաղաքացիներին հարկավոր է, որպեսզի հասարակությունը կարողանա վերահսկել, թե ինչպես են օգտագործվում երկրի հարստությունները, համաձայն ՀՀ օրենսդրության։  ԱՃԹՆ ստանդարտը ենթադրում է, առաջին հերթին, ֆինանսական հաշվետվությունների հասանելիություն հասարակության համար, ինչպես արդյունահանող ճյուղի, այնպես էլ պետության կողմից ստացված եկամուտների վերաբերյալ։ Անկասկած, հասարակությունը պետք է տեղեկացված լինի արդյունահանող ձեռնարկություննների հարկային և սոցիալական պատասխանատվությունների վերաբեյալ։ Այնպես որ, ես միանգամայն դրական եմ վերաբերվում ԱՃԹՆ-ին։

 

Ագարակի ՊՄԿ-ն մոնո-արտադրական ձեռնարկություն է։ Ինչպիսի սոցիալական միջոցառումներ է ընկերությունը իրականացնում Մեղրու և Ագարակի համայնքներում։ Որքանով եք ներթափանցել քաղաքի հասարակական կյանքին, և ինչպիսին է Ձեզ համար Հայաստանի արևաշատ հարավը հյուսիսային Յակուտիայից հետո։

 

Յակուտիայի հետ կապված է իմ կյանքի մեծ մասը, ես այնտեղ ծնվել եմ, սովորել, ամուսնացել, անցել էքսկավատորի մեքենավարի օգնականից մինչև Յակուտիայի արդյունաբերության նախարարի օգնականի աշխատանքային ուղին։ Այժմ, ճակատագիրը ինձ բերել է այս բարեբեր երկիրը՝ Հայաստան։ Այստեղ ինձ շատ է դուր գալիս, այստեղի մարդիկ սքանչելի են, աշխատասեր, բարեսիրտ և հյուրասեր։ Եղանակը մեղմ է, աշխատանքս հետաքրքիր։ Ես մտադիր եմ այստեղ երկար աշխատել, որպեսզի իմ գիտելիքները, հմտությունները, տեղի բնակիչների հետ, օգտագործեմ կոմբինատում և Ագարակում կյանքի կոչելու  «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության բոլոր նախագծերը։

 

2018 թվականին լրանում է կոմբինատի գործարկման 55 ամյակը։ Իչնպես է ընկերությունը նախատեսում նշել այդ հոբելյանը։

 

Այո, 2018 թվականի մայիսին լրանում է մեր ձեռնարկության գործարկման 55 ամյակը։ Ձեռնարկությունը զարգացման երկար ճանապարհ է անցել, սակայն, անկասկած դեռ անելիքներ շատ կան։ Մենք հավատում ենք, որ Ագարակի ՊՄԿ-ն «բախտավոր» աստղի տակ է ծնվել, այն այսօր ոչ միայն աշխատում է, այլև աշխատանքին զուգահեռ նորացվում, իսկ մոտ ապագայում հասնելու ենք նաև արտադրողականության ավելացման, ինչը, բնականաբար, կնպաստի ոչ միայն աշխատատեղերի ավելացմանը, այլև Մեղրու համայնքի սոցիալական ծրագրերի համար նախատեսվող ֆինանսավորման ավելացմանը։ Այսօրվա դրությամբ Ագարակի ՊՄԿ ՓԲԸ աշխատողների թիվը հասնում է 996-ի։ Նորացման ծրագրի և արտադրական հզորությունների ընդլայնման շնորհիվ ենթադրվում է, որ կավելանա ևս 50-ից ոչ պակաս աշխատատեղ։

Ընկերությունը նախատեսում է մայիսի վերջին անցկացնել մի շարք տոնական միջոցառումներ նվիրված հոբելյանական տարեթվին։ Գաղտնիքները չբացեմ, բայց ասեմ, որ մեր քաղաքի, կոմբինատի աշխատողների և վետերանների համար ուրախ ավանդական տոն կկազմակերպենք։ 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնըԱդրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Տավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարարՏավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարար
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկություններըՀայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկությունները
ANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառովANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառով
Հայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղումՀայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղում
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
Զախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկելԶախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկել
2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն
Վասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներինՎասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներին
Հայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակըՀայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակը
ԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանըԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը
ՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստովՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստով
Տավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարությունՏավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարություն
Գլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾԳլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾ
Հարցում. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցությանՀարցում. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցության
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավԿոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին   Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
Հայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակՀայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակ
Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառներըՎրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառները
Ընդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետությունԸնդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետություն
Կարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջԿարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջ
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակըՀայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը
Հայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացըՀայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացը
Ինչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկելԻնչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկել
ՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնումՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնում
44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև
"Հայաստան" և "Պատիվ ունեմ" խմբակցությունները հանդիպում են խնդրում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության, ԵՄ, ՄԱԿ և ԵԽ դեսպանների հետ ՝ երկրում մարդու իրավունքների ոտնահարման ֆոնին
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներինԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներին
Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»
Հայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետՀայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետ
ՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասինՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին
Թուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակումԹուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակում
ANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակումANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակում
Ի՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. ՓաշինյանԻ՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. Փաշինյան
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը կոչ է անում քաղաքացիներին շարունակել անհնազանդության ակցիաները՝ ոստիկանության ապօրինությունների ֆոնին
Ընդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենանԸնդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենան
ԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդինԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդին
ՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհներըՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհները
Հայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարները
Շարունակվում է խաղաղապահների դուրսբերումը ՂարաբաղիցՇարունակվում է խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից
Միրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալՄիրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի ՀայաստանԵվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխումԱկբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Պատգամավոր. Սահմանազատման արդյունքում Հայաստանը կստանա պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համարՊատգամավոր. Սահմանազատման արդյունքում Հայաստանը կստանա պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար
Հունգարիան արգելափակում է Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության նախագիծըՀունգարիան արգելափակում է Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության նախագիծը
ՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարովՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարով
"5165" շարժումը կոչ է անում Հայաստանի բոլոր առողջ ուժերին միավորվել՝ հանուն հայրենիքի փրկության
Ապրիլի 28-ին ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրըԱպրիլի 28-ին ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրը
Փաշինյանը սփյուռքի գործերի երկու նոր հանձնակատար է նշանակել օտար երկրներումՓաշինյանը սփյուռքի գործերի երկու նոր հանձնակատար է նշանակել օտար երկրներում
ՔԿ-ն արձագանքել է Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցներին այցելած զինվորականների ծեծի մասին հրապարակմանըՔԿ-ն արձագանքել է Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցներին այցելած զինվորականների ծեծի մասին հրապարակմանը
Էնիո Մորիկոնեի հայտնի ստեղծագործությունները երևանյան հանդիսատեսի համար կկատարի իտալական ROMA SINFONIETTA նվագախումբըԷնիո Մորիկոնեի հայտնի ստեղծագործությունները երևանյան հանդիսատեսի համար կկատարի իտալական ROMA SINFONIETTA նվագախումբը
«Տավուշը հանուն Հայրենիքի». Հայաստանի գործող ապօրինի իշխանությունը տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի«Տավուշը հանուն Հայրենիքի». Հայաստանի գործող ապօրինի իշխանությունը տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի
Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում նոր մշտական ներկայացուցիչ ունիՀայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում նոր մշտական ներկայացուցիչ ունի
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամին
Անդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն էԱնդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է
Երևանի փողոցներում հայտնվել են Տավուշի մարզի գյուղերի բնակիչներին աջակցելու կոչով թռուցիկներԵրևանի փողոցներում հայտնվել են Տավուշի մարզի գյուղերի բնակիչներին աջակցելու կոչով թռուցիկներ
ԱԺ պատգամավոր. Սահմանների ԱԺ պատգամավոր. Սահմանների "պիլոտային դելիմիտացիայի" անվան տակ մաս-մաս հանձնվում են Հայաստանի տարածքները
Դիվանագետների համահայկական խորհուրդն առաջարկում է Հայաստանը ստեղծված ճգնաժամից դուրս բերելու իրատեսական լուծումների համալիր Դիվանագետների համահայկական խորհուրդն առաջարկում է Հայաստանը ստեղծված ճգնաժամից դուրս բերելու իրատեսական լուծումների համալիր 
Հայաստանի նախկին օմբուդսմենն ամոթալի և խիստ դատապարտելի է համարել Ադրբեջանի հետ սահմանի սահմանագծման իրավական հիմքերի վերաբերյալ երկրի Արդարադատության նախարարության հայտարարությունըՀայաստանի նախկին օմբուդսմենն ամոթալի և խիստ դատապարտելի է համարել Ադրբեջանի հետ սահմանի սահմանագծման իրավական հիմքերի վերաբերյալ երկրի Արդարադատության նախարարության հայտարարությունը
ՀՀ կառավարությունը մեկնաբանել է Կիրանց գյուղի բնակիչների հետ Նիկոլ Փաշինյանի և հանդիպման արդյունքներըՀՀ կառավարությունը մեկնաբանել է Կիրանց գյուղի բնակիչների հետ Նիկոլ Փաշինյանի և հանդիպման արդյունքները
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով