Arminfo.info



 Երկուշաբթի, 12 Հունիսի 2017 16:36
Դավիթ Ստեփանյան

Ալեքսանդր Ցինկեր. Թրամփի վարչակազմը հասկացնում է «Մեծ Մերձավոր Արևելքի» նախագծի առաջիկա վերածնման մասին

Ալեքսանդր Ցինկեր. Թրամփի վարչակազմը հասկացնում է «Մեծ Մերձավոր Արևելքի» նախագծի առաջիկա վերածնման մասին

XV գումարման Քնեսեթի պատգամավոր, Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի /ICES/ նախագահ Ալեքսանդր Ցինկերն ԱրմԻնֆո-ին հարցազրույցում մեկնաբանում է վերջին իրադարձությունները Մեծ Մերձավոր Արևելքում՝ Իրանում, Կատարում, ԱՄՆ և Ռուսաստանի դերն այդ գործընթացներում, խոսում մերձարևելյան թեմատկայի առնչությամբ Իսրայելի դիրքորոշման և հետաքրքրությունների մասին, կիսվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների, Իսրայելի և Ադրբեջանի միջև համագործակցության վերաբերյալ կարծիքով:

 

Դատելով Մեծ Մերձավոր Արևելքում վերջին իրադարձույուններից՝ ԱՄՆ կառավարող շրջանակները, ըստ երևույթին, Դոնալդ Թրամփի շուրջ սկանդալների աղմուկի ներքո արդեն ձեռնամուխ են եղել Մերձավոր Արևելքի նոր, քաղաքական, իր մասշտաբով

աննախադեպ վերաֆորմատավորման: Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ հիշյալ գործընթացները կհանգեցնեն արմատական փոփոխությունների ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլ նաև Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում: 

 

Սաուդյան Արաբիա իր առաջին օտարերկրյա այցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մահմեդական երկրների ավելի քան 50 առաջնորդի առջև իր ելույթում ներկայացրել է մահմեդական աշխարհի նկատմամբ ԱՄՆ հարաբերությունների իր տեսլականը: Այդպիսով, նա գործնականում հրաժարվել է իր նախորդ Բարաք Օբամայի քաղաքականությունը շարունակելուց, ով Կահիրեում իր պատմական ելույթում խոստացել է արաբական աշխարհի երկրների ժողովրդավարացում, ինչն իբր դեպի լավը կփոխի արաբների և ամբողջ մարդկության կյանքը: Մերձավոր Արևելքում ԱՄՆ արտաքին քաղաքականության նոր հայեցակարգային ուղղությունը պետք է «բարու և չարի» պայքարը, ծայրահեղական գաղափարախոսության և ահաբեկչության ուժերի դեմ պայքարը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում անվտանգության ու կայունության ապահովումը դառնա: Եթե «բարի ուժեր» ասելով՝ Թրամփը նկատի է ունեցել մահմեդական երկրներին, որոնց առաջանորդները լսել են նրա ելույթը, ապա խոսելով «չար ուժերի մասին»՝ հիշատակել է «Իսլամական պետության», «Ալ-Քայեդայի», «Հեզբոլահի», ՀԱՄԱՍ-ի և ահաբեկչության գլխավոր ֆինանսական ու գաղափարախոսական հովանավոր Իրանի գործունեությունը: Խոսել այն մասին, թե որքան իրատեսական են ԱՄՆ նոր նախագահի թիմի հավակնությունները, դեռ վաղ է. այժմ 2003 թվականը չէ, իսկ իրավիճակն աշխարհում արմատապես փոխվել է: Եվ ԱՄՆ-ը այսօր արդեն չի կարող է համաշխարհային միակ բևեռի հավակնություն ունենալ: Ելնելով դրանից՝ միջազգային նոր նախագծերի իրականացումը կախված կլինի այն բանից, թե ինչպես դա կհամաձայնեցվի համաշխարհային խոշոր խաղացողների՝ Ռուսաստանի, Չինաստանի, ԵՄ հետ:

 

Արդյո՞ք Իրանում ներքին իրավիճակի ապակայունացման հեռանկարը բխում է Իսրայելի շահերից, թե՞ Երուսաղեմում, այնուամենայնիվ, շահագրգռված են հարևան երկրներ «Իսլամական պետության» գործողությունների չտարածմամբ:

 

Իսրայելը շահագրգռված է բոլոր ահաբեկչական կազմակերպությունների ոչնչացմամբ, որոնք իրական վտանգ են ներկայացնում Մերձավոր Արևելքում միակ ժողովրդավարական պետության խաղաղ գոյության համար: Այսօր դա ԻՊ-ն է, «Հեզբոլահը» և ՀԱՄԱՍ-ը՝ չհաշված Սիրիաի, Լիբանանի և Եգիպտոսի տարածքում գտնվող փոքր խմբավորումները:  Բայց պետք չէ մոռանալ Իրանին, որը բացահայտ Իսրայելի ոչնչացման կոչ է անում և ֆինանսավորում տարածաշրջանում ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպությունների մեծ մասին: Ի դեպ, մել շաբաթ առաջ «Աշ-Շարք Ալ-Աուսաթ» սաուդյան թերթը հայտնել էր, որ ՀԱՄԱՍ-ի, «Հեզբոլահի» և իրանական «Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի» բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպմանը նախնական համաձայնություն է ձեռքբերվել Թեհրանի կողմից ՀԱՄԱՍ-ի ֆինանսավորման մասին, որը ընդհատվել էր Սիրիայում քաղաքացիական պատերազմի լույսի ներքո:

Դեռ պարզ չէ, թե ինչ պահանջներ է ներկայացրել Իրանը ֆինանսավորման վերսկսման համար: Սակայն, կարծում եմ, որս եթե Իրանը չցանկանա հրաժարվել ահաբեկչությանն աջակցությունից, մեր տարածաշրջանում բոլոր ժողովուրդների ու ազգերի խաղաղ գոյության համար պայքարում գործընկեր չդառնա, նա մերժված երկիր կդառնա «Մեծ Մերձավոր Արևելքի» պետությունների մեծ մասի համար:

 

Ձեր կարծիքով, արդո՞ք փոխկապակցվածություն կա Իրանում ահաբեկչությունների, արաբական մի շարք երկրների կողմից Կատարի բոյկոտի, Իսրայելի տարածաշրջանային դիրքորոշման և ԱՄՆ ու Ռուսաստանի մերձարևելյան քաղաքականության միջև:

 

Մեր տարածաշրջանում ամեն բան փոխկապակցված է, ողջ հարցն այն է, թե որքանով է ուժեղ ԱՄՆ, Ռուսաստանի և Իսրայելի դիրքորոշումների և նշված իրադարձությունների միջև պատճառահետևանքային կապը: ԱՄՆ նախագահ Թրամփը մեկ ձեռքով տարածաշրջանի սուննի երկրներին դրդել է բոյկոտի, իսկ մյուս ձեռքով փորձում է կարգավորել «Կատարի ճգնաժամը»՝ մեկ ակնթարթ անգամ չմոռանալով, որ Կատարում է գտնվում  ԱՄՆ ռազմաօդային ուժերի խոշորագույն ռազմակայանը: Ինչ վերաբերում է շիիթական Իրանում վերջին ահաբեկչություններին, որոնց պատասխանատվությունն իր վրա է վերցրել ԻՊ սուննիական կազմակերպությունը, ապա դա միանգամայն սպասելի իրադարձություն է: Այլ բան է, որ մինչ այժմ իրանական հատուկ ծառայություններին հաջողվում էր կասեցնել հնարավոր հարձակումները: Դեռ պետք է իմանանք, թե արդյոք այդ միջադեպը միակը կլինի, թե՞ նման հարձակումները կշարունակվեն:

 

Հարավային Կովկասի գծով ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական Մեթյու Բրայզան օրերս խոսել է ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում միջազգային փոխգործակցության մակարդակը Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների մակարդակի բարձրացնելու անհրաժեշտության մասին: Դրամից առաջ  բազմիցս Ղարաբաղը նշվել է՝ որպես Մոսկվայի և Վաշինգտոնի առավել արդյունավետ փոխգործակցության հարթակ: Ինչպե՞ս եք պատկերացնում ռուս-ամերիկյան համագործակցության հնարավոր հեռանկարները:

 

Հայաստանի և Ադրբեջանի միջև անցած տարվա ապրիլին վերսկսված ռազմական գործողությունները հերթական անգամ ցույց տվեցտասնամյակներ ձգձգող հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտությունը: ԵԱՀԿ Մինսկի խմբի ոչ բավարար ակտից դերը և վերջինիս աշխատանքի քննադատությունը նպաստեցին մի շարք քաղաքագետների մոտ կարծիքի ձևավորմանը, որ բեկում հնարավոր է այդ գործընթացում նախագահներ Թրամփի և Պուտինի ներգրավման դեպքում:  Բայց պետք չէ մոռանալ, որ ներկայումս ԱՄՆ արտաքին քաղաքականության ռազմավարական հայեցակարգը գտնվում է ձևավորման փուլում, և միանգամայն հնարավոր է, որ ղարաբաղյան հակամարտույան լուծումը Թրամփի թիմի համար առաջնահերթություն չի լինի: Այդ դեպքում հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դերը կարող է նկատելիորեն բարձրանալ:

 

Ձեր կարծիքվո, արդյո՞ք Իսրայելի և Ադրբեջանի շահերը սահմանափակվում են տնտեսական համագործակցությամբ, մասնավորապես՝ ռազմական արտադրանքի արտահանմամբ, թե՞ Երուսաղեմի հետաքրքրությունն Ադրբեջանի նկատմամբ աշխարհաքաղաքական շարժառիթ ունեն՝ պայմանավորված լինելով, այդ թվում, Իրանի հետ հարևանությամբ:

 

Իսրայելի և Ադրբեջանի հարաբերություններն իրենց առանձնահատկությունն ունեն: Չնայած այն բանին, որ մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել դեռ 1992 թվականին՝ Ադրբեջանը մինչ այժմ ձեռնպահ է մնում Իսրայելում իր դեսպանատունը բացելուց: Հաշվի առնելով Իրանի խիստ բացասական արձագանքը՝ Ադրբեջանի պետության կամ կառավարության որևէ ղեկավար պաշտոնական այց չի կատարել Իսրայել: Գաղտնիք չէ, որ Իսրայելը շահագրգռված է «Մեծ Մերձավոր Արևելքի» երկրների հետ միջպետական կապերի զարգացմամբ,  առաջին հերթին՝ տարածաշրջանի այն պետությունների, որոնց բնակչությունը մեծամասամբ իսլամ է դավանում: Հարավային Կովկասում նման պետությունների թվին են դասվում Թուրքիան և Ադրբեջանը: Ադրբեջանի հետ համագործակցության հարցում Իսրայելի հետաքրքրությունները կարելի է դիտարկել երեք ուղղությամբ՝ քաղաքական, տնտեսական և համայնքային: Մասնավորապես, Իսրայելի քաղաքական ղեկավարությունը շահագրգռված է Իսրայելի գլխավոր թշնամի Իրանի հետ սահմանակից մահմեդական երկրների հետ գործարար համագործակցությամբ: Ադրբեջանն Իսրայել նավթի խոշոր մատակարարներից մեկն է, իսկ գնումների ծավալները կազմում են Իսրայելի կարիքների հինգերորդ մասը: Իսրայելն իր հերթին՝ որպես ռազմական տեխնիկայի հայտնի համաշխարհային մշակող և արտահանող, իր արտադրանքն է մատակարարում Ադրբեջանին:

Բացի այդ, պետք է հիշել, որ 5-րդ դարից սկսած Ադրբեջանում բնակվել է լեռնային հրեաների մեծաթիվ համայնք, որը ժամանակի ընթացքում համալրվել է աշքենազ հրեաներով և վրացի հրեաների փոքրաթիվ խմբով: Ադրբեջանի հրեական համայնքի մեծ մասն անցած դարավերջին հայրենադարձվել է Իսրայել, ինչը միայն ընդլայնում է երկու ժողովուրդների միջև ժողովրդական դիվանագիտության հնարավորությունները:  

 

 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավԿոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին   Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
Հայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակՀայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակ
Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառներըՎրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառները
Ընդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետությունԸնդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետություն
Կարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջԿարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջ
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակըՀայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը
Հայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացըՀայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացը
Ինչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկելԻնչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկել
ՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնումՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնում
44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև
"Հայաստան" և "Պատիվ ունեմ" խմբակցությունները հանդիպում են խնդրում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության, ԵՄ, ՄԱԿ և ԵԽ դեսպանների հետ ՝ երկրում մարդու իրավունքների ոտնահարման ֆոնին
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներինԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներին
Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»
Հայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետՀայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետ
ՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասինՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին
Թուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակումԹուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակում
ANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակումANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակում
Ի՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. ՓաշինյանԻ՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. Փաշինյան
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը կոչ է անում քաղաքացիներին շարունակել անհնազանդության ակցիաները՝ ոստիկանության ապօրինությունների ֆոնին
Ընդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենանԸնդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենան
ԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդինԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդին
ՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհներըՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհները
Հայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարները
Շարունակվում է խաղաղապահների դուրսբերումը ՂարաբաղիցՇարունակվում է խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից
Միրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալՄիրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի ՀայաստանԵվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխումԱկբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Պատգամավոր. Սահմանազատման արդյունքում Հայաստանը կստանա պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համարՊատգամավոր. Սահմանազատման արդյունքում Հայաստանը կստանա պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար
Հունգարիան արգելափակում է Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության նախագիծըՀունգարիան արգելափակում է Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության նախագիծը
ՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարովՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարով
"5165" շարժումը կոչ է անում Հայաստանի բոլոր առողջ ուժերին միավորվել՝ հանուն հայրենիքի փրկության
Ապրիլի 28-ին ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրըԱպրիլի 28-ին ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրը
Փաշինյանը սփյուռքի գործերի երկու նոր հանձնակատար է նշանակել օտար երկրներումՓաշինյանը սփյուռքի գործերի երկու նոր հանձնակատար է նշանակել օտար երկրներում
ՔԿ-ն արձագանքել է Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցներին այցելած զինվորականների ծեծի մասին հրապարակմանըՔԿ-ն արձագանքել է Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցներին այցելած զինվորականների ծեծի մասին հրապարակմանը
Էնիո Մորիկոնեի հայտնի ստեղծագործությունները երևանյան հանդիսատեսի համար կկատարի իտալական ROMA SINFONIETTA նվագախումբըԷնիո Մորիկոնեի հայտնի ստեղծագործությունները երևանյան հանդիսատեսի համար կկատարի իտալական ROMA SINFONIETTA նվագախումբը
«Տավուշը հանուն Հայրենիքի». Հայաստանի գործող ապօրինի իշխանությունը տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի«Տավուշը հանուն Հայրենիքի». Հայաստանի գործող ապօրինի իշխանությունը տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի
Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում նոր մշտական ներկայացուցիչ ունիՀայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում նոր մշտական ներկայացուցիչ ունի
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամին
Անդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն էԱնդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է
Երևանի փողոցներում հայտնվել են Տավուշի մարզի գյուղերի բնակիչներին աջակցելու կոչով թռուցիկներԵրևանի փողոցներում հայտնվել են Տավուշի մարզի գյուղերի բնակիչներին աջակցելու կոչով թռուցիկներ
ԱԺ պատգամավոր. Սահմանների ԱԺ պատգամավոր. Սահմանների "պիլոտային դելիմիտացիայի" անվան տակ մաս-մաս հանձնվում են Հայաստանի տարածքները
Դիվանագետների համահայկական խորհուրդն առաջարկում է Հայաստանը ստեղծված ճգնաժամից դուրս բերելու իրատեսական լուծումների համալիր Դիվանագետների համահայկական խորհուրդն առաջարկում է Հայաստանը ստեղծված ճգնաժամից դուրս բերելու իրատեսական լուծումների համալիր 
Հայաստանի նախկին օմբուդսմենն ամոթալի և խիստ դատապարտելի է համարել Ադրբեջանի հետ սահմանի սահմանագծման իրավական հիմքերի վերաբերյալ երկրի Արդարադատության նախարարության հայտարարությունըՀայաստանի նախկին օմբուդսմենն ամոթալի և խիստ դատապարտելի է համարել Ադրբեջանի հետ սահմանի սահմանագծման իրավական հիմքերի վերաբերյալ երկրի Արդարադատության նախարարության հայտարարությունը
ՀՀ կառավարությունը մեկնաբանել է Կիրանց գյուղի բնակիչների հետ Նիկոլ Փաշինյանի և հանդիպման արդյունքներըՀՀ կառավարությունը մեկնաբանել է Կիրանց գյուղի բնակիչների հետ Նիկոլ Փաշինյանի և հանդիպման արդյունքները
Լրագրողական կազմակերպությունները վրդովմունք են հայտնել բողոքի ակցիաները լուսաբանող ԶԼՄ-ների նկատմամբ ՀՀ իրավապահների անհիմն ագրեսիայի և դաժանության առնչությամբԼրագրողական կազմակերպությունները վրդովմունք են հայտնել բողոքի ակցիաները լուսաբանող ԶԼՄ-ների նկատմամբ ՀՀ իրավապահների անհիմն ագրեսիայի և դաժանության առնչությամբ
Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումIdram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային սյուների թիվն ավելացել է մինչեւ 35Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային սյուների թիվն ավելացել է մինչեւ 35
"Մայր Հայաստան" դաշինքն ուսանողությանը կոչ է անում ոտքի կանգնել՝ ի աջակցություն տավուշցիների
DG NEAR-ի գլխավոր տնօրենը ժամանում է Հայաստան, Վրաստան և Ադրբեջան՝ նոր նախաձեռնություններ գործարկելու համարDG NEAR-ի գլխավոր տնօրենը ժամանում է Հայաստան, Վրաստան և Ադրբեջան՝ նոր նախաձեռնություններ գործարկելու համար
ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման վերաբերյալՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման վերաբերյալ
Ընդդիմադիր պատգամավորը ոստիկանության աշխատակիցների դեմ հաղորդում է ներկայացրելԸնդդիմադիր պատգամավորը ոստիկանության աշխատակիցների դեմ հաղորդում է ներկայացրել
Ղազախստանի իշխանություններն Ալմաթիում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելիս հանդես չեն գա որպես միջնորդ բանակցություններումՂազախստանի իշխանություններն Ալմաթիում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելիս հանդես չեն գա որպես միջնորդ բանակցություններում
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը Հայաստանի իրավապահ մարմիններից պահանջում է հետաքննել Բագրատ Սրբազանի հանցագործության մասին հաղորդումը
Ընդդիմադիր. Թուրքերը քայլ առ քայլ զավթում են մեր հողերը, իսկ Հայաստանի գործող իշխանությունները նպաստում են դրանԸնդդիմադիր. Թուրքերը քայլ առ քայլ զավթում են մեր հողերը, իսկ Հայաստանի գործող իշխանությունները նպաստում են դրան
Հայաստանի իշխանությունների քաղաքականության գլխավոր խնդիրներից մեկը հայ ժողովրդի պատմությանը դիմակայելն է. ԹաթոյանՀայաստանի իշխանությունների քաղաքականության գլխավոր խնդիրներից մեկը հայ ժողովրդի պատմությանը դիմակայելն է. Թաթոյան
Հայաստանի ԱԳ նախարարը բանակցություններ է վարել Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահի հետՀայաստանի ԱԳ նախարարը բանակցություններ է վարել Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահի հետ
Մկրտիչ Մազմանյան. Շառլ Ազնավուրը միայն մեծ հայը չէ, նա տիեզերական մասշտաբի մարդ էՄկրտիչ Մազմանյան. Շառլ Ազնավուրը միայն մեծ հայը չէ, նա տիեզերական մասշտաբի մարդ է
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը նախատեսվում է Ալմաթիում. ԱլիևՀայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը նախատեսվում է Ալմաթիում. Ալիև
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով