Արմինֆո. Դանիայի խորհրդարանն այսօր լիագումար նիստում ընդունել է 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև: Փաստաթղթի օգտին քվեարկել է 89, դեմ՝ 9, ձեռնպահ՝ 11 խորհրդարանական:
Հիշեցնենք, որ աշխարհի ավելի քան երկու տասնյակ երկիր ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Առաջինը Հայոց ցեղասանությունը ճանաչել է Ուրուգվայը, հետո` Արգենտինան, Ռուսաստանը, Բելգիան, Վատիկանը, Վենեսուելան. Գերմանիան, Հունաստանը, Իտալիան, Կանադան, Կիպրոսը, Լիբանանը, Լիտվան, Նիդերլանդնները, Լեհաստանը, Սլո՝վակիան, Ֆրանսիան, Չիլին, Շվեյցարիան, Շվեդիան: Ուշագրավ է, որ Շվեյցարիան, Սլովակիան և Հունաստանն ընդունել են նաև Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականցնող օրենքներ: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրախորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ խտրականության կանխարգելման և փոքրամասանությունների պաշտպանության ենթահանձնաժողովը, ՄԱԿ պատերազմական հանցագործությունների հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Նոր Հարավային Ուելսը (Ավստրալիա), Սան Պաուլուն, Սեարան և Պարանան (Բրազիլիա), Ուելսը, Շոտլանդիան և Հյուսիսային Իռլանդիան (Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը), Բասկերի Երկիրը, Կատալոնիան, Բալեարյան Կղզիները (Իսպանիա), Քվեբեկը (Կանադա), Կիևը, Ուժգորոդը, Իզյումը, Գոլոսեևյան շրջանը (Ուկրաինա), Ղրիմը, ինչպես նաև ԱՄՆ նահանգների մեծ մասը: