Arminfo.info



 Հինգշաբթի, 1 Սեպտեմբերի 2016 12:12
Դավիթ Ստեփանյան

Արմեն Մարտիրոսյան: 2017 թ. խորհրդարանական ընտրությունները Հայաստանում անխուսափելիորեն կկեղծվեն և ՙկլեգիտիմացվեն՚՝ ոստիկանական մահակների և կրիմինալի միջոցով

Արմեն Մարտիրոսյան: 2017 թ. խորհրդարանական ընտրությունները Հայաստանում անխուսափելիորեն կկեղծվեն և ՙկլեգիտիմացվեն՚՝ ոստիկանական մահակների և կրիմինալի միջոցով

Արմինֆո.ՙԺառանգություն՚ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ԱրմԻնֆո-ին հարցազրույցում խոսում է Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի մասին, թվարկում դրա պատճառները, նկարագրում իրավիճակից հնարավոր ելքի ճանապարհները, ինչպես նաև կանխատեսում իշխանության վարքագծի հնարավոր սցենարները 2017 թ. խորհրդարանական ընտրություններում և հետընտրական շրջանում:  

Ի՞նչ նոր բան ներմուծեց ՙՍասնա ծռերի՚ խռովությունը Հայաստանի ներքաղաքական օրակարգում:

ՙՍասնա ծռերի՚ խռովությունն արձանագրեց հայ հասարակության որոշակի մասի մոտ անօրինականության, թալանի, իշխանությունների համակարգային կոռուպցիայի դեմ պայքարի այլընտրանքային մեթոդների բացակայությունը, զենքը ձեռքին այդ խնդիրները լուծելուց բացի: Բարեբախտաբար, դեռևս Հայաստանում անհրաժեշտ փոփոխությունները զենքի միջոցով չեն իրականացվում: ՙՍասնա ծռերի՚  գլխավոր նպատակն, այնուամենայնիվ, ժողովրդական դժգոհության ալիքի միջոցով այդ փոփոխությունների անհրաժեշտության նկատմամբ ուշադրություն հրավիրելն էր: Կարծում եմ, որ այժմ մենք գտնվում ենք այդ ալիքի ձևավորման փուլում: Արդյոք հաջողությամբ կպսակվի այդ նախաձեռնությունը, առայժմ չեմ կարող ասել: Դա կախված է մի շարք գործոններից:  Սակայն, եթե քաղաքական ճգնաժամի տվյալ փուլում բարձրացված հարցերը քաղաքական լուծում չստանան, հաջորդ փուլում այդ նույն խնդիրները կլուծվեն զենքի միջոցով, ինչը կարող է ուղեկցվել շատ բացասական և անցանկալի հետևանքներով:

Բոլորի՞ համար:  

Կարծում եմ՝ ոչ միայն իշխանությունների, այլև բոլորիս համար: Դեռևս երկիրը գտնվում է խաղաղ հեղափոխության փուլում, քանի որ ավելի քան ակնհայտ է, որ տնօրինելով նման քանակության զենքի՝ ՙՍասնա ծռերը՚ ցանկության դեպքում կարող էին իշխանափոխությանն ուղղված զինված գործողություններ իրականացնել: Եվ այն, որ նրանք զերծ մնացին նման քայլից, իսկ հետո ազատ արձակեցին բոլոր պատանդներին, վկայում է այն մասին, որ զինված խմբավորումը ձգտել է բացառապես ժողովրդական ապստամբության սկիզբ դնել:

Զերծ մնացին իշխանափոխությանն ուղղված զինված գործողությունների՞ց:

Միանշանակ: Ցավոք, ՙՍասնա ծռերի՚ գործողությունների ընթացքում զոհվեցին ոստիկաններ, սակայն արդար դատարանը ցանկության դեպքում կարող է եզրակացության գալ, որ դա իրավիճակային բնույթ է կրել և ամենևին պլանավորված չի եղել: Հետևաբար՝ 2016 թ. հուլիսը 1999 թ. հոկտեմբերի հետ համեմատել, ինչպես ոմանք փորձում են անել, միանշանակ չի կարելի:

Ստեղծված քաղաքական ճգնաժամից ելքի ի՞նչ ճանապարհ եք տեսնում:

Կարծում եմ՝ ստեղծված քաղաքական ճգնաժամից Հայաստանի ելքի երեք ճանապարհ կա. առաջինը պայմանավորված է իշխանության՝ հասարակության ակտիվ պայքարի ընկալմամբ, ինչից հետո իշխանությունը և հասարակությունը միասին Հայաստանում արմատական փոփոխությունների կգնան, երկրորդ ճանապարը հարկադրված զինված պայքարն է այդ նույն փոփոխությունների համար, ինչը կարող է ուղեկցվել խիստ բացասական հետևանքներով: Այս սցենարը հնարավոր է բացառապես իշխանության ջանքերով՝ այլ ճանապարհ չթողնելով ժողովրդին: Եվ, վերջապես, երկիրն ուղղակի կարող է չհասնել երկրորդ սցենարին և կորցնել պետականությունը: Համոզված եմ, որ հուլիսի 17-ից հետո Հայաստանում, իրոք, փոխվեց իրավիճակը: Ակնհայտ է, որ ՙՍասնա ծռերի՚ կողմից ջուրը նետված քարը, այսպես թե այնպես, լուրջ ալիք կբարձրացնի:

Արդյո՞ք կապ եք տեսնում 2016 թ. ապրիլյան և հուլիսյան իրադարձությունների միջև:

2016 թ. ապրիլյան և հուլիսյան իրադարձությունների միջև տրամաբանական կապ կա: ՙՍասնա ծռերի՚ միջուկը կազմել են ազատամարտիկները, ովքեր իրենց երիտասարդությունը, առողջությունը և կյանքն են նվիրել Արցախի ազատագրական պայքարին: Եվ այսօր տեսնելով, որ իրենց պայքարի օբյեկտը վտանգի տակ է գտնվում, անտարբեր մնալ չէին կարող: Հաշվի առնելով, որ ՙՍասնա ծռերի՚ 5 պահանջից 2-մ անմիջականորեն վերաբերել է Հայաստան-Արցախ հարցերի շրջանակին, կարծում եմ, կապը միանշանակ է:

Ձեր խոսքերից պարզ է դառնում, որ Հայաստանում ի հայտ է եկել ոչ միայն արմատականություն, այլ նաև՝ արմատականության պահանջարկ: Արդյո՞ք իշխանությունը կարող է կասեցնել այդ միտումները՝ բողոքական շարժման առաջնորդներին և մասնակիցներին բանտարկելով:

Բողոքական շարժումների մասնակիցներին և առաջնորդներին բանտարկելով՝ իշխանություններին թվում է, թե իրենք կասեցնում են արմատական տրամադրությունները: Մինչդեռ իրականում այդ միջոցները միայն խթանում են արմատականությունը:

Արյունահեղությունն իր բոլոր մինուսներով ոչ արագ, բայց՝ ինքնամաքրման ճանապարհ է: Դա հնարավոր ուղիներց մեկն է՝ չնայած անձամբ ես խաղաղ, անարյուն հեղափոխության կողմնակից եմ, ինչը նույնպես հնարավոր ճանապարհ է: Օրինակ՝ ֆրանսիական արյունահեղ հեղափոխությունները, որոնք, վերջիվերջո, հանգեցրեցին ներկայիս ժողովրդավարական Ֆրանսիայի առաջացմանը: ԱՄՆ-ին դրա համար երկու արյունալի պատերազմ պահանջվեց՝ անկախության և ստրկության վերացման համար:  

Արդյո՞ք շանսեր կան, որ իշխանությունը, հասկանալով իրավիճակի ողջ լրջությունը, կփորձի ինքնուրույն իրականացնել բոլոր այդ բարեփոխումները:

Հայաստանում արմատական բարեփոխումներ իրականացնելու իշխանությունների փորձը ներքաղաքական ճգնաժամի կարգավորման հիանալի սցենար կհանդիսանար: Սակայն, միաժամանակ համոզված եմ, որ փտած համակարգի բարեփոխում իրականացնելով՝ իշխանությունն անխուսափելիորեն կկորցնի այդ իշխանությունը: Խորը բարեփոխումները մահ կլինեն գործող իշխանության համար, քանի որ կհանգեցնեն օլիգոպոլիաների վերացման, որոնք կկորցնեն պետական ռեսուրսների մենաշնորհային օգտագործման միջոցով բարգավաճման հնարավորությունը: Միաժամանակ դա կհանգեցներ պետության աստիճանական առողջացման, քանի որ ՙվերևից՚ փոփոխությունները միշտ ավելի արդյունավետ են, քան ՙներքից՚ պարտադրված փոփոխությունները: Սակայն, ցավոք, իշխանությունների սադիզմի, խաղաղ ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցների կիրառման, զանգվածային ձերբակալությունների պայմաններում նման հեռանկարների մասին խոսել չենք կարող:

Դուք ՙՍասնա ծռերին՚ աջակցող շարժման ձերբակալված առաջնորդներից մեկն էիք: Ձեր կարծիքով, ո՞րն էր հուլիսին այդ ձերբակալությունների իշխանությունների շարժառիթը:

ՙՍասնա ծռերին՚ աջակցող շարժման առաջնորդներին ձերբակալելու իշխանությունների շարժառիթը մեկն էր՝ գլխատել ժողովրդական շարժումը, որն արդեն սկսել էր լրջորեն ճոճել պետությունը կառավարող նավը: Այդպիսով՝ իշխանություններն աստիճանաբար մեկուսացրեցին շարժումը համակարգող բոլոր մարդկանց, ինչից հետո ոստիկանական տեռորի միջոցով ցրեցին ցուցարարներին՝ ներխուժելով տներ և ահաբեկելով, ծեծի ենթարկելով խաղաց քաղաքացինեին: Այսինքն՝ դա արվել է բնակչությանն ահաբեկելու համար: Չեմ կարող չխոստովանել, որ կարճաժամկետ կտրվածքով այդ տեռորն արդյունավետ էր, քանի որ քաղաքական և հասարակական գործիչներից ոչ մեկը նույնիսկ չփորձեց պատասխանատվություն ստանձնել և գլխավորել շարժումը զանգվածային ձերբակալություններից հետո: Սակայն, դրա էֆեկտը երկար չի տևի, քանի որ վախի մթնոլորտի սերմանումը միմիայն ուժեղացրել է իշխանությունների նկատմամբ ատելությունը: Կարող եմ ասել, որ միջազգային հանրությունն այլևս մտադիր չէ հանդուրժել Հայաստանի իշխանությունների նման պահվածքը: Եվ ի տարբերություն Ռուսաստանի՝ Արևմուտքը հանդես եկավ Հայաստանում ժողովրդավարական գործընթացների պաշտպանությամբ՝ մատնանշելով ցուցարարների նկատմամբ ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառումը:

Հուլիսին բոլորս ականատես դարձանք Հայաստանի քաղաքական կուսակցությունների պասսիվության: Ինչո՞ւ և ո՞ւր անհետացան հանրապետականները՝ պարզ է, անհասկանալի է, թե ուր անհետացավ ընդդիմությունը…

Կառավարող կուսակցության հետ կապված ամեն ինչ պարզ է, քանի որ ՀՀԿ-ն քաղաքակն ուժ չէ. այն միայն կառավարող ռեսուրս է:  Իսկ մնացած կուսակցությունների պասսիվությունը, հասարակության, ժողովրդի կողմից նրանց չընդունվելը վերջիններիս նախկին գործունեության հետևանք է: Ժողովուրդը շատ լավ տեսնում է, որ քաղաքական կուսակցությունները, չպաշտպանելով իր շահերը, խորհրդարանում այլ հարցեր են լուծում՝ բացառապես արևի տակ տեղ ապահովելով իրենց համար: 

Նախորդ բոլոր համապետական ընտրություններում մրցակցության խաբուսիկություն պահպանող գրեթե բոլոր ուժերի քաղաքական արժեզրկման պայմաններում ինչպե՞ս են հանրապետականները հերթական հաղթանակ ապահովելու 2017 թ. գարնանը:

Նախորդ բոլոր համապետական ընտրություններում մրցակցության խաբուսիկություն պահպանող գրեթե բոլոր ուժերի քաղաքական արժեզրկման պայմաններում հանրապետականները հերթական հաղթանակ կապահովեն 2017 թ. գարնանը, ինչպես մինչ օրս է արվել: Կարծում եմ, որ իշխանության ձևավորման այդ անօրինական մեխանիզմը կրկին կաշխատի, և մենք նորից կունենանք ոչ լեգիտիմ իշխանություն: Նրանք ուղղակի ՙքվոտավորմանն՚ այլընտրանք չունեն, ինչում իշխանությունները մեծ վարպետ են: Ապրիլյան պատերազմից հետո Հրազդանի քաղաքապետի ընտրություններն ակնհայտորեն ցույց տվեցին, որ գործող իշխանությունների նախապատվությունները և ախորժակը չի փոխվել: Համենայն դեպս, այդ մասին է վկայում նաև 317 համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների սեպտեմբերյան ընտրություններին ՙնախապատրաստվելու՚ տրամաբանությունը:

Չնայած իշխանությունների նկատմամբ հասարակության միանշանակ վերաբերմունքին՝ այնուամենայնիվ, չեմ կարծում, թե ՙվերևում՚ հիմարներ են նստած, որոնք չեն կարողանում ցորենը զատել որոմից: Եվ չեմ կարծում, թե այդ մարդիկ չեն հասկանում, որ նման կերպ երկիր կառավարելը հղի է լուրջ հետևանքներով առաջին հերթին իրենց իսկ համար:

Ես նույնպես այդպես չեմ կարծում: Հակառակ դեպքում գործող իշխանությանը չէր հաջողվի այդքան երկար պաշտոնավարել: Ըստ որում, իշխանություններն այլ նպատակներ ունեն, որոնք ոչ մի կերպ չեն համապատասխանում պետականության, այդ պետությունում ժողովրդի և քաղաքացիական հասարակության պահպանման նպատակներին: Նրանք շատ լավ հասկանում են, որ անարդարություններ և մարդու իրավունքների ամենակոպիտ խախտումներ ստեղծելով երկրում՝ նպաստում են բնակչության արտագաղթին և տնտեսության ոչնչացմանը: Փորք և միջին բիզնեսից հետո արդեն հերթը հասել է խոշորին: Այլ կերպ ասած՝ այդ ամենն արվում է միանգամայն գիտակցված և նպատակադրված:

Բնակչության միգրացիան լավագուն նախադրյալ է ստեղծում իշխանության պահպանման համար՝ խոչընդոտելով դժգոհության կուտակմանը, ինչը կարող է պայթյունի հանգեցնել:

Հուլիսյան իրադարձությունները ցույց տվեցին նման քաղաքականության անկատարությունը, քանի որ նույնիսկ այդ պայմաններում փողոցներում սկսեց կրիտիկական դառնալու բոլոր նախադրյալներն ունեցող զանգված հավաքվել: Այդ պատճառով այն ցրվեց ոստիկանական տեռորի միջոցով: Այս առումով 2017 թ. խորհրդարանական ընտրությունները Հայաստանում անխուսափելիորեն կկեղծվեն և ՙկլեգիտիմացվեն՚՝ ոստիկանական մահակների և կրիմինալի միջոցով: Կարող եմ միայն ասել, որ Հայաստանում դժգոհության պոռթկման նախադրյալներն այսօր, ավելի, քան երբևէ, շատ են, և հանգեցնել այդ նախադրյալները կարելի է միայն երկրի կառավարման համակարգի արմատական բարեփոխման միջոցով:

Հոդվածներ նույն թեմայից
 Հինգշաբթի, 31 2016 Մարտի 10:42
 Չորեքշաբթի, 13 2015 Մայիսի 06:32
ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն էԿոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՀայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
ANCA. Բայդենն ու Բլինքենը, ովքեր օգնել են Ադրբեջանին Արցախում ցեղասպանություն իրականացնել, հիմա  էլ օգնում են Ալիևին ամրագրել այդ հանցագործությունըANCA. Բայդենն ու Բլինքենը, ովքեր օգնել են Ադրբեջանին Արցախում ցեղասպանություն իրականացնել, հիմա  էլ օգնում են Ալիևին ամրագրել այդ հանցագործությունը
Կարծիք. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունը շտապում է վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցումԿարծիք. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունը շտապում է վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Կրեմլ. Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպումը կօգնի շատ կետեր դնել Կրեմլ. Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպումը կօգնի շատ կետեր դնել "i"-ի վրա
Փաշինյանի աշխատակազմից պատասխանել են Բագրատ ՍրբազանինՓաշինյանի աշխատակազմից պատասխանել են Բագրատ Սրբազանին
Սիյարտո. Բուդապեշտը ԵՄ-ում նախագահության շրջանակներում լրացուցիչ հնարավորություններ կփնտրի հարաբերությունների կարգավորման հարցում Երեւանին եւ Բաքվին աջակցելու համարՍիյարտո. Բուդապեշտը ԵՄ-ում նախագահության շրջանակներում լրացուցիչ հնարավորություններ կփնտրի հարաբերությունների կարգավորման հարցում Երեւանին եւ Բաքվին աջակցելու համար
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը զգուշավոր լավատեսությամբ է սպասում Բաքվի գործընկերոջ հետ Ալմաթիում կայանալիք հանդիպմանըՀայաստանի ԱԳՆ ղեկավարը զգուշավոր լավատեսությամբ է սպասում Բաքվի գործընկերոջ հետ Ալմաթիում կայանալիք հանդիպմանը
Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն "ոչ" է ասում Հայաստանի ներսում և նրա սահմաններից դուրս միակողմանի զիջումների օգտին հանդես եկող ուժերին
Կառավարող խմբակցության պատգամավորներն զբաղված են ատելության հրահրմամբ, իսկ դատախազությունը լռում է. ընդդիմադիրի մեկնաբանությունըԿառավարող խմբակցության պատգամավորներն զբաղված են ատելության հրահրմամբ, իսկ դատախազությունը լռում է. ընդդիմադիրի մեկնաբանությունը
Ալեն Սիմոնյան. Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն 2026 թվականին՝ ԱԺ ընտրությունների արդյունքումԱլեն Սիմոնյան. Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն 2026 թվականին՝ ԱԺ ընտրությունների արդյունքում
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված ՇուշիԱդրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված Շուշի
ANCA-ն աջակցություն է հայտնել Բագրատ Գալստանյանի գլխավորած ANCA-ն աջակցություն է հայտնել Բագրատ Գալստանյանի գլխավորած "Տավուշը հանուն հայրենիքի" շարժմանը
Հայկական ԶԼՄ-ներին տանում են ինքնակարգավորման, ի՞նչ կտա դա. պարզաբանում է ԵՄԱ պատվավոր ղեկավարըՀայկական ԶԼՄ-ներին տանում են ինքնակարգավորման, ի՞նչ կտա դա. պարզաբանում է ԵՄԱ պատվավոր ղեկավարը
Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանըՓաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը Հայաստանում էՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը Հայաստանում է
Այսօր ժամը 12:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած երթը Սևանից շարժվել է դեպի ԵրևանԱյսօր ժամը 12:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած երթը Սևանից շարժվել է դեպի Երևան
Միրզոյանը և Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում՝ մայիսի 10-ինՄիրզոյանը և Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում՝ մայիսի 10-ին
Կիրանցում ականազերծման ժամանակ հայ սակրավոր է տուժելԿիրանցում ականազերծման ժամանակ հայ սակրավոր է տուժել
Մինչև տարեվերջ Երևանում կներդրվի հասարակական տրանսպորտով երթևեկելու միասնական տոմսային համակարգ . քաղաքապետՄինչև տարեվերջ Երևանում կներդրվի հասարակական տրանսպորտով երթևեկելու միասնական տոմսային համակարգ . քաղաքապետ
Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնըԱդրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Տավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարարՏավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարար
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկություններըՀայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկությունները
ANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառովANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառով
Հայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղումՀայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղում
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
Զախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկելԶախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկել
2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն
Վասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներինՎասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներին
Հայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակըՀայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակը
ԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանըԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը
ՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստովՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստով
Տավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարությունՏավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարություն
Գլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾԳլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾ
Հարցում. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցությանՀարցում. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցության
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավԿոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին   Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
Հայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակՀայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակ
Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառներըՎրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառները
Ընդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետությունԸնդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետություն
Կարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջԿարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջ
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակըՀայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը
Հայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացըՀայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացը
Ինչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկելԻնչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկել
ՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնումՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնում
44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև
"Հայաստան" և "Պատիվ ունեմ" խմբակցությունները հանդիպում են խնդրում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության, ԵՄ, ՄԱԿ և ԵԽ դեսպանների հետ ՝ երկրում մարդու իրավունքների ոտնահարման ֆոնին
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներինԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներին
Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»
Հայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետՀայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետ
ՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասինՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին
Թուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակումԹուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակում
ANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակումANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակում
Ի՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. ՓաշինյանԻ՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. Փաշինյան
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը կոչ է անում քաղաքացիներին շարունակել անհնազանդության ակցիաները՝ ոստիկանության ապօրինությունների ֆոնին
Ընդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենանԸնդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենան
ԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդինԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդին
ՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհներըՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհները
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով