


ԱրմԻնֆո: Վրաստանի կրթության նախարար Գիվի Միկանաձեն հայտարարել է, որ իշխանությունները որոշել են փոխել դպրոցական դասագրքերի հայեցակարգը, և այսուհետ դրանց կազմերին պատկերվելու են ազգային արժեքներ։
Ինչպես պատմել է նախարարը, քիմիայի դասագրքի կազմին պատկերված է լինելու վրացական գինու քամման գործընթացը։
Կենսաբանության դասագրքի վրա՝ վրացական ցորենի հինգ հասկ, իսկ վրաց լեզվի դասագրքում՝ Իլյա II Պատրիարքի կոչերն ու մեջբերումները։ Մեջբերում․
«Վրաց լեզվի դասագրքի բաժիններից մեկն ավարտվում է նրա [Իլյա II-ի] հայտնի՝ «Վրաստա՛ն, ես սիրում եմ քեզ» խոսքով և նրա լուսանկարով։ Կան բազմաթիվ հարցեր, որոնք մեզ համար շատ հուզական են և արժեքավոր։
Բաժիններից մեկում մենք կունենանք Իլյա Ճավճավաձեին, ով ասում է՝ «Հայրենիք, լեզու, հավատ», և Իլյա II-ին, ով ասում է՝ «Աստված, Հայրենիք, մարդ»։
Մենք առավելագույնս ներառում ենք այս ազգային բաղադրիչները ուսումնական գործընթացում, տեղի է ունենում դասագրքերի սկզբունքների և նպատակների լիակատար վերակառուցում», — նրա խոսքերն է մեջբերում «Tabula» պարբերականը։



