Երկուշաբթի, 18 Մայիսի 2026 12:31
Ալինե Գրիգորյան

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն․ Բռնազավթված Արցախի շուրջ 30 թանգարաններ հայտնվել են անհետացման վտանգի տակ  

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն․ Բռնազավթված Արցախի շուրջ 30 թանգարաններ հայտնվել են անհետացման վտանգի տակ  

Արմինֆո.  Արցախի շուրջ 30 պետական և մասնավոր թանգարաններ և հավաքածուներ՝ իրենց հնագիտական, պատմական, ազգագրական և գեղարվեստական բացառիկ ցուցանմուշներով, հայտնվել են անհետացման վտանգի տակ: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, "Ազգային" պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը, հիշեցնելով, որ մայիսի 18-ին աշխարհը նշում է Թանգարանների միջազգային օրը:

 

«Յուրաքանչյուր տարի մայիսի 18-ին աշխարհում նշվում է Թանգարանների միջազգային օրը՝ որպես կարևոր միջազգային հարթակ, որի նպատակն է ընդգծել թանգարանների դերը հասարակությունների կրթական, գիտական և մշակութային զարգացման գործընթացներում, ինչպես նաև՝ մարդկության մշակութային ժառանգության պահպանման, ուսումնասիրության և հանրահռչակման գործում։ Այս նախաձեռնությունը հաստատվել է 1977 թվականի մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) 11-րդ գլխավոր համաժողովի ընթացքում, իսկ 1978 թվականից ի վեր այն նշվում է աշխարհի ավելի քան 150 երկրում, այդ թվում՝ Հայաստանում։

 

1992 թվականից սկսած՝ Թանգարանների միջազգային օրը յուրաքանչյուր տարի նշվում է որոշակի խորագրի ներքո՝ նպատակ ունենալով համախմբել միջազգային թանգարանային հանրույթը և խթանել մշակութային հաստատությունների ակտիվ մասնակցությունը համաշխարհային մշակութային գործընթացներին։

 

Սակայն, անկախ այս համաշխարհային նախաձեռնությունների նշանակությունից, մշակութային ժառանգությունը բազմաթիվ տարածաշրջաններում շարունակում է մնալ լուրջ սպառնալիքների ներքո՝ հատկապես այն դեպքերում, երբ այն դառնում է բռնազավթման, պատմության վերախմբագրման և մշակութային ինքնության նպատակային վերացման պետական քաղաքականության օբյեկտ։

 

Այս համատեքստում առանձնահատուկ մտահոգության առարկա է բռնազավթված Արցախում ստեղծված իրավիճակը, որտեղ Ադրբեջանի կողմից իրականացվող պետական քաղաքականության հետևանքով Արցախի ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է լիակատար և համակարգված ոչնչացման, աղավաղման և յուրացման իրական ու շարունակական վտանգի տակ։ Այս գործընթացները վտանգում են ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մշակութային ժառանգության անփոխարինելի արժեքներ։

 

Արցախը՝ հազարամյակների պատմություն ունեցող և համաշխարհային քաղաքակրթության կարևորագույն օջախներից մեկը, երկար տարիներ ակտիվորեն մասնակցել է Թանգարանների միջազգային օրվան՝ կազմակերպելով ցուցահանդեսներ, գիտաժողովներ, կրթական և մշակութային ծրագրեր, որոնց նպատակն էր ներկայացնել տարածաշրջանի բացառիկ պատմամշակութային ժառանգությունը։ Արցախի թանգարաններն ու մշակութային հաստատությունները եղել են ոչ միայն հիշողության պահպանման կենտրոններ, այլև գիտական ուսումնասիրությունների և մշակութային ինքնության պահպանման առանցքային հենասյուներ։

 

2023 թվականի իրադարձություններից հետո Արցախի շուրջ 30 պետական և մասնավոր թանգարաններ ու հավաքածուներ՝ իրենց հնագիտական, պատմական, ազգագրական և գեղարվեստական բացառիկ նմուշներով, հայտնվել են գոյաբանական սպառնալիքի պայմաններում։ Այսօր դրանք զրկված են բնականոն գործունեությունից, իսկ դրանց հավաքածուները կանգնած են ամբողջական ոչնչացման, ապամոնտաժման, կեղծման և նպատակային յուրացման բարձր ռիսկի ներքո։

 

Արցախի մշակութային ժառանգությունը, որն ունի ոչ միայն ազգային, այլև համամարդկային արժեք, ենթարկվում է համակարգված քաղաքականության, որի նպատակը պատմական հիշողության խեղաթյուրումն է, մշակութային ինքնության ջնջումը և պատմաճարտարապետական արժեքների վերագրումը կամ ֆիզիկական ոչնչացումը։ Այս իրավիճակը պահանջում է միջազգային հանրության առավել հետևողական և հասցեական ուշադրություն՝ որպես մշակութային ժառանգության պաշտպանության հրատապ խնդիր։

Այս պայմաններում Թանգարանների միջազգային օրը պետք է դիտարկվի ոչ միայն որպես խորհրդանշական տոն, այլև որպես միջազգային հանրության համար պատասխանատվության օր՝ ուղղված մշակութային ժառանգության պաշտպանության, վտանգների բարձրաձայնման և կանխարգելման գործողոթյունների խթանմանը։

 

2026 թվականը հոբելյանական է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) համար․ կազմակերպությունը նշում է իր հիմնադրման 80-ամյակը՝ ութ տասնամյակ շարունակ միավորելով համաշխարհային թանգարանային հանրույթը և նպաստելով մշակութային ժառանգության պահպանմանն ու զարգացմանը։

 

Այս տարվա Թանգարանների միջազգային օրվա պաշտոնական խորագիրն է՝ «Թանգարանները միավորում են մասնատված աշխարհը»։ Սակայն այդ միավորող առաքելությունը կարող է լիարժեք իրագործվել միայն այն դեպքում, երբ միջազգային հանրությունը գործնականորեն արձագանքի այն իրավիճակներին, որտեղ մշակութային ժառանգությունը գտնվում է համակարգված ոչնչացման և ամբողջական կորստի վտանգի տակ՝ ինչպես ներկայումս Արցախում», - գրել է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենը։

 

Նշենք, որ Արցախի բռնազավթումից հետո Ադրբեջանն ամբողջությամբ ավերել կամ զգալի վնաս է հասցրել հետևյալ մշակութային - կրոնական օբյեկտներին: Ամբողջությամբ ավերվել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին (Սուրբ Հովհաննես Մկրտիչ)՝ 2024 թվականի ապրիլին, Շուշիի Ղազանչեցոց գերեզմանոցն ամբողջությամբ ավերվել է, Քարինտակ գյուղն ամբողջությամբ քանդվել է բուլդոզերներով, ապամոնտաժվել են Ստեփանակերտի հուշարձաններն ու կիսանդրիները, այդ թվում ՝ Շառլ Ազնավուրի, Հովհաննես Այվազովսկու, Հովհաննես Թումանյանի և մարշալ Բաղրամյանի հուշարձանները։ Մեծ Թաղեր գյուղում ավերվել է Մարշալ Խուդյակովի թանգարանը։ Այսօրվա դրությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ են մնում շուրջ 4000 հայկական մշակութային օբյեկտներ, այդ թվում ՝ ավելի քան 370 եկեղեցի և 119 հնագույն ամրոց:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանի գլխավոր դատախազը քննարկումներ է անցկացրել Կալիֆոռնիայի Գերագույն դատարանի դատավորի հետՀայաստանի գլխավոր դատախազը քննարկումներ է անցկացրել Կալիֆոռնիայի Գերագույն դատարանի դատավորի հետ
Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնիցՍարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից
Ողբերգական դեպք Երևանում. վերամբարձ կռունկն ապամոնտաժելիս 3 մարդ է զոհվելՈղբերգական դեպք Երևանում. վերամբարձ կռունկն ապամոնտաժելիս 3 մարդ է զոհվել
Հայաստանի Ֆրանսիական համալսարանի համար զարգացման նոր ռազմավարություն է պատրաստվումՀայաստանի Ֆրանսիական համալսարանի համար զարգացման նոր ռազմավարություն է պատրաստվում
Լիխաչովը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը՝ ընթացիկ տարվա գարնանն Իրանից պետական կորպորացիայի մասնագետների տարհանմանն աջակցելու համարԼիխաչովը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը՝ ընթացիկ տարվա գարնանն Իրանից պետական կորպորացիայի մասնագետների տարհանմանն աջակցելու համար
Արցախի խորհրդարանի պատգամավորները Արցախի խորհրդարանի պատգամավորները "Հայ Դատի" գրասենյակների ներկայացուցիչների հետ քննարկել են միջազգային հարթակներում Արցախի հարցի առաջմղման ռազմավարությունը
Դատախազության միջամտության արդյունքում համայնքի տիրապետմանն է վերադարձվել  Զովունիում գտնվող 643 քմ մակերեսով հողատարածքըԴատախազության միջամտության արդյունքում համայնքի տիրապետմանն է վերադարձվել  Զովունիում գտնվող 643 քմ մակերեսով հողատարածքը
ՀՀ դատախազությունը պահանջում է հօգուտ պետության բռնագանձել Հատուկ քննչական ծառայության նախկին ղեկավարի գույքըՀՀ դատախազությունը պահանջում է հօգուտ պետության բռնագանձել Հատուկ քննչական ծառայության նախկին ղեկավարի գույքը
"Հայաստան" խմբակցության ներկայացուցիչները IODA-ի առաքելության ներկայացուցիչներին պատմել են երկրում քաղաքական հետապնդումների մասին
ՀՀ քննչական կոմիտեն հաղորդել է սցենարիստ Վահրամ Սահակյանի ձերբակալության մասին. նրան մեղսագրվում է ատելության հրահրումՀՀ քննչական կոմիտեն հաղորդել է սցենարիստ Վահրամ Սահակյանի ձերբակալության մասին. նրան մեղսագրվում է ատելության հրահրում
Փաստաբաններ․ Գագիկ Խաչատրյանի առողջական լուրջ վիճակը, որը հաստատվել է բժշկական խորհրդատվության եզրակացություններով, չէր կարող հիմք ծառայել կալանավորման համարՓաստաբաններ․ Գագիկ Խաչատրյանի առողջական լուրջ վիճակը, որը հաստատվել է բժշկական խորհրդատվության եզրակացություններով, չէր կարող հիմք ծառայել կալանավորման համար
Հայաստանի ԱԳՆ ներկայացուցիչ․ COP17-ում Հայաստանի նախագահությունը հնարավորություն կտա դառնալ գենդերային հավասարության հարցերով կանանց գլոբալ ցանցի մասՀայաստանի ԱԳՆ ներկայացուցիչ․ COP17-ում Հայաստանի նախագահությունը հնարավորություն կտա դառնալ գենդերային հավասարության հարցերով կանանց գլոբալ ցանցի մաս
Տեղի է ունեցել Սևանա լճի կենսաբազմազանության պահպանման ԵՄ նախագծի ղեկավար կոմիտեի առաջին նիստըՏեղի է ունեցել Սևանա լճի կենսաբազմազանության պահպանման ԵՄ նախագծի ղեկավար կոմիտեի առաջին նիստը
«Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին հետ վերցնել Հայ առաքելական եկեղեցու իրավիճակի վերաբերյալ զեկույցը և հարգել Հայ եկեղեցու ինքնավարությունը։«Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին հետ վերցնել Հայ առաքելական եկեղեցու իրավիճակի վերաբերյալ զեկույցը և հարգել Հայ եկեղեցու ինքնավարությունը։
Հայաստանի քննչական կոմիտեն ավարտել է ավտոմեքենաների ներմուծման պատրվակով առանձնապես խոշոր չափերի գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը։Հայաստանի քննչական կոմիտեն ավարտել է ավտոմեքենաների ներմուծման պատրվակով առանձնապես խոշոր չափերի գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը։
Հայաստանը և Լեհաստանը քննարկում են ռազմական համագործակցության ընդլայնման հարցը, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։Հայաստանը և Լեհաստանը քննարկում են ռազմական համագործակցության ընդլայնման հարցը, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։
«Հայաքվեն» ն  կոչ արեց միջազգային գործընկերներին կանխել հակահայ իրականությունների օրինականացումը Արցախում«Հայաքվեն» ն կոչ արեց միջազգային գործընկերներին կանխել հակահայ իրականությունների օրինականացումը Արցախում
Արդարադատության նախկին նախարարը մի շարք մեկնաբանություններ արեց ԵԽԽՎ-ի՝ Հայաստանում կայացած ընտրությունների վերաբերյալ զեկույցի վերաբերյալԱրդարադատության նախկին նախարարը մի շարք մեկնաբանություններ արեց ԵԽԽՎ-ի՝ Հայաստանում կայացած ընտրությունների վերաբերյալ զեկույցի վերաբերյալ
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորը հրաժարվել է մասնակցել Միջխորհրդարանական միության 153-րդ վեհաժողովին՝ իր ելույթը օրակարգից հանելուց հետո«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորը հրաժարվել է մասնակցել Միջխորհրդարանական միության 153-րդ վեհաժողովին՝ իր ելույթը օրակարգից հանելուց հետո
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանատունը անցկացրեց Ալեքսանդր Սպենդիարյանի 155-ամյակին նվիրված երեկոՌուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանատունը անցկացրեց Ալեքսանդր Սպենդիարյանի 155-ամյակին նվիրված երեկո
ՀՀ փոխվարչապետը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀՀ փոխվարչապետը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները
Քաղաքագետ. Մենք պետք է հեռանանք «երբ» հարցից և այն փոխարինենք ավելի կարևոր հարցերովՔաղաքագետ. Մենք պետք է հեռանանք «երբ» հարցից և այն փոխարինենք ավելի կարևոր հարցերով
Թևանյան. «Մայր Հայաստանի» ներկայացուցիչների «գործով» փակ նիստերի նպատակն է խուսափել դրա հակառուսական ուղղվածության լայն հրապարակումիցԹևանյան. «Մայր Հայաստանի» ներկայացուցիչների «գործով» փակ նիստերի նպատակն է խուսափել դրա հակառուսական ուղղվածության լայն հրապարակումից
Ներքին գործերի նախարար. Նոր կենսաչափական համակարգը կներդրվի նոյեմբերի 1-ինՆերքին գործերի նախարար. Նոր կենսաչափական համակարգը կներդրվի նոյեմբերի 1-ին
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար. Կքննարկվեն 44-օրյա պատերազմի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի որմնանկարի պահպանման տարբերակներըԵրևանի քաղաքապետի մամուլի քարտուղար. Կքննարկվեն 44-օրյա պատերազմի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի որմնանկարի պահպանման տարբերակները
515 հեկտար հողատարածք պետք է վերադարձվի արարատի մարզի Վեդի համայնքին, հայտնում է դատախազությունը515 հեկտար հողատարածք պետք է վերադարձվի արարատի մարզի Վեդի համայնքին, հայտնում է դատախազությունը
Կարապետյան․ Հայաստանում ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ-ի կարևորագույն եզրակացություններից մեկը Հայաստանի իշխանությունների կողմից պետական ապարատի վրա ճնշման ճանաչումն էԿարապետյան․ Հայաստանում ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ-ի կարևորագույն եզրակացություններից մեկը Հայաստանի իշխանությունների կողմից պետական ապարատի վրա ճնշման ճանաչումն է
Նախկին պատգամավոր. Իշխանությունները իրենց առջև նպատակ են դրել հնարավորինս երկար պահել իշխանությունը, և այս ճանապարհը դեռ նոր սպառնալիքներ և լուրջ վտանգներ է բերելու։Նախկին պատգամավոր. Իշխանությունները իրենց առջև նպատակ են դրել հնարավորինս երկար պահել իշխանությունը, և այս ճանապարհը դեռ նոր սպառնալիքներ և լուրջ վտանգներ է բերելու։
Հայաստանն ու Վրաստանը մտադիր են ամրապնդել համագործակցությունը միջուկային բժշկության ոլորտումՀայաստանն ու Վրաստանը մտադիր են ամրապնդել համագործակցությունը միջուկային բժշկության ոլորտում
Փաստաբան. Ադրբեջանը բողոքարկել է ՄԻԵԴ-ի որոշումը մայոր Թորոյանի գործով Մեծ պալատումՓաստաբան. Ադրբեջանը բողոքարկել է ՄԻԵԴ-ի որոշումը մայոր Թորոյանի գործով Մեծ պալատում
ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահը իր առաջին պաշտոնական այցը կկատարի ՀայաստանՖԻԴԵ-ի նորընտիր նախագահը իր առաջին պաշտոնական այցը կկատարի Հայաստան
Գարեգին Բ-ն Հայ դատի ներկայացուցիչների հետ քննարկել է արցախահայության իրավունքների պաշտպանության և ժառանգության պահպանման հարցերըԳարեգին Բ-ն Հայ դատի ներկայացուցիչների հետ քննարկել է արցախահայության իրավունքների պաշտպանության և ժառանգության պահպանման հարցերը
Ֆինանսական գրագիտությունը երեխաների շրջանում․ Idram&IDBankՖինանսական գրագիտությունը երեխաների շրջանում․ Idram&IDBank
"Ուժեղ Հայաստան"․ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության հաղթանակ է
Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցում արձանագրվել են Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցում արձանագրվել են "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության կողմից  մի շարք խախտումներ
Ալեն Սիմոնյանն ու COEST-ի պատվիրակությունը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացումըԱլեն Սիմոնյանն ու COEST-ի պատվիրակությունը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացումը
Տեսչական մարմինը հաստատել է վաճառվող մրգի նմուշներում միջատասպան նյութի մնացորդների առկայությունը. վաճառակետերում  վերահսկողություն կիրականացվիՏեսչական մարմինը հաստատել է վաճառվող մրգի նմուշներում միջատասպան նյութի մնացորդների առկայությունը. վաճառակետերում  վերահսկողություն կիրականացվի
ՀԱԵ արտերկրյա թեմերի առաջնորդներն առաջարկել են Եպիսկոպոսաց ժողով գումարել Մայր Աթոռում Սուրբ Էջմիածնում՝ Հայաստանի կառավարության հրապարակած զեկույցի ֆոնինՀԱԵ արտերկրյա թեմերի առաջնորդներն առաջարկել են Եպիսկոպոսաց ժողով գումարել Մայր Աթոռում Սուրբ Էջմիածնում՝ Հայաստանի կառավարության հրապարակած զեկույցի ֆոնին
«Բարգավաճ Հայաստանը»՝ ԵԽԽՎ զեկույցի մասին․ Ճշմարտությունը կոծկել հնարավոր չէ«Բարգավաճ Հայաստանը»՝ ԵԽԽՎ զեկույցի մասին․ Ճշմարտությունը կոծկել հնարավոր չէ
ՀՀ ԱԺ փոխխոսնակն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահՀՀ ԱԺ փոխխոսնակն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն․ 2020 թվականից ի վեր Արցախում հիմնովին ոչնչացվել է 7 եկեղեցի և 10 գյուղ, իսկ վանդալիզմի դեպքերի թիվը գերազանցում է հազարըԱրցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն․ 2020 թվականից ի վեր Արցախում հիմնովին ոչնչացվել է 7 եկեղեցի և 10 գյուղ, իսկ վանդալիզմի դեպքերի թիվը գերազանցում է հազարը
Մարդու իրավունքների փորձագետ․ Հայաստանը բաց է թողել Բաքվից հայ ռազմագերիների վերադարձին հասնելու մի քանի հնարավորություն  Մարդու իրավունքների փորձագետ․ Հայաստանը բաց է թողել Բաքվից հայ ռազմագերիների վերադարձին հասնելու մի քանի հնարավորություն  
ԱԳՄԱ նախարարությունում տեղի են ունեցել քննարկումներ ԵՄ խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի հետԱԳՄԱ նախարարությունում տեղի են ունեցել քննարկումներ ԵՄ խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի հետ
Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավոր
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է Լիտվայի դեսպանինՀայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է Լիտվայի դեսպանին
"Ապրելու երկիր" կուսակցությունը կմասնակցի նոյեմբերի 29-ին Նոյեմբերյան համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին
Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը կմասնակցի «Եվրոպական քաղաքակրթության հիմքերը՝ Վրաստանում քրիստոնեության 1700 տարին» միջազգային համաժողովինՀայաստանի խորհրդարանական պատվիրակությունը կմասնակցի «Եվրոպական քաղաքակրթության հիմքերը՝ Վրաստանում քրիստոնեության 1700 տարին» միջազգային համաժողովին
ՀՀ Ազգային ժողովի նախագահը կմասնակցի Հռոմում կայանալիք խորհրդարանների խոսնակների եվրոպական համաժողովինՀՀ Ազգային ժողովի նախագահը կմասնակցի Հռոմում կայանալիք խորհրդարանների խոսնակների եվրոպական համաժողովին
«Ծիծեռնակաբերդ» ենթակայանում տեղի ունեցած հրդեհի փաստով քրեական հետաքննություն է սկսվել՝ քննչական կոմիտեում«Ծիծեռնակաբերդ» ենթակայանում տեղի ունեցած հրդեհի փաստով քրեական հետաքննություն է սկսվել՝ քննչական կոմիտեում
Միջազգային իրավունքի մասնագետ. Ադրբեջանը մտադիր է դատական գործընթաց սկսել Հայաստանի դեմ՝ դատապարտելով հայ բանտարկյալներինՄիջազգային իրավունքի մասնագետ. Ադրբեջանը մտադիր է դատական գործընթաց սկսել Հայաստանի դեմ՝ դատապարտելով հայ բանտարկյալներին
Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա ընդհանուր մակերեսով երեք հողամաս։ Այս մասին հայտնում է գլխավոր դատախազությունը։Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա ընդհանուր մակերեսով երեք հողամաս։ Այս մասին հայտնում է գլխավոր դատախազությունը։
Վերադառնալով ԽՍՀՄ. Ընդդիմադիր պատգամավորը Լոռու մարզի Թումանյան համայնքի ընտրությունների մասինՎերադառնալով ԽՍՀՄ. Ընդդիմադիր պատգամավորը Լոռու մարզի Թումանյան համայնքի ընտրությունների մասին
Հանրային հեռուստատեսությունը (ՀՀՀ) ներողություն խնդրեց 44-օրյա Արցախյան պատերազմի տարելիցի առթիվ Թաթա Սիմոնյանի համերգը հեռարձակելու համարՀանրային հեռուստատեսությունը (ՀՀՀ) ներողություն խնդրեց 44-օրյա Արցախյան պատերազմի տարելիցի առթիվ Թաթա Սիմոնյանի համերգը հեռարձակելու համար
Հայ թուրքագետը դեմ է արտահայտվել Արցախի արժեքը և Հայաստանի ազատագրումը ժխտելու փորձերինՀայ թուրքագետը դեմ է արտահայտվել Արցախի արժեքը և Հայաստանի ազատագրումը ժխտելու փորձերին
Մարտի 1-ի գործի քննության կառուցվածքը փոխվել է և այժմ բաժանված է հինգ ոլորտների։Մարտի 1-ի գործի քննության կառուցվածքը փոխվել է և այժմ բաժանված է հինգ ոլորտների։
Դալմա Գարդեն Մոլը սեպտեմբերի 28-ին փակ կլինիԴալմա Գարդեն Մոլը սեպտեմբերի 28-ին փակ կլինի
Սեպտեմբերի 28-ից 30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով։Սեպտեմբերի 28-ից 30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով։
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մասնակցել է արհեստական բանականությանը նվիրված քննարկումներին՝ ՄԱԿ կենտրոնակայանումՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մասնակցել է արհեստական բանականությանը նվիրված քննարկումներին՝ ՄԱԿ կենտրոնակայանում
Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
Հայաստանը՝ համավարակների վերաբերյալ քաղաքական հռչակագրի ընդունման նախաձեռնող երկիրՀայաստանը՝ համավարակների վերաբերյալ քաղաքական հռչակագրի ընդունման նախաձեռնող երկիր
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ
"Բաքվում արժանի հակահարված ենք տվել մեր ժողովրդի անցյալի և ներկայի մասին ստահոդ պնդումներին". Արցախի խորհրդարանի նախկին խոսնակը` Բաքվի բանտից
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ