ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատշաճ կարգով կքնարկի երևանյան ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերից ստացված բոլոր բողոքները, եթե նման բաներ, ընդհանրապես, լինեն: Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Ընդ որում, նա ընդգծել է, որ ԿԸՀ-ն առայժմ ստացել է միայն մեկ հայտ, որն ուղղել էր ՙԲարև Երևան՚ բլոկի ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը: ՙԱյդ հայտարարության մեջ նշված են թերությունները մի շարք ընտրատեղամասերում: Նշված բոլոր հանգամանքները մանրամասնորեն կուսումնասիրվեն՚,- ընդգծել է նա:
Պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ են արդյոք ընդդիմադիր ուժերն ազդել ընտրությունների արդյունքների վրա, Մուկուչյանը պատասխանել է, որ, հաշվի առնելով ներկա պահին ունեցած փաստացի տվյալները, կարելի է պնդել, որ այդ բողոքները միայն ընդիմադիր ուժերի սուբյեկտիվ գնահատականն են ընդտարական գործընթացին: ԿԸՀ ղեկավարը հաղորդել է նաև, որ ներկայումս տեղի են ունենում բոլոր բողոքների ուսումնասիրությունները, և դրանց մի մասը հերքվել է: