Արմինֆո. Համացանցում տեսանյութ է տարածվել հրատենային կրակակետերը հայտնաբերելու համար նախատեսված Swathi Weapon Locating Radar (WLR) հնդկական վերգետնյա ռադիոտեղորոշիչ կայանների՝ ռուսական Ան-124 ինքնաթիռ բեռնման մասին՝ իբր, հետագայում Հայաստան տեղափոխման համար։
Արմինֆո. Հանրապետության տարածքում՝Հունվարի 25-ի և 30-ի ցերեկը, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ին, 30-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-8 մ/վ, 29-30-ը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:
Արմինֆո. Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) պատվիրակությանը։Պատվիրակությունը գլխավորում էր Հարավային Կովկասի ԶՖԳ գրասենյակի տնօրեն Ռաֆայել Ժոզան։ Հանդիպմանը մասնակցում էին Շրջակա միջավայրի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռ․ Գրիգորյանը և ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լ․ Ավետիսյանը։