Արմինֆո. Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե, իբր, մայիսի 20-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը, ապատեղեկատվություն է: Այդ մասին հաղորդել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Արմինֆո. Ոստիկանությունը դիմադրության շարժման մասնակիցներին թույլ չի տալիս երթ անցկացնել։ Այն բանից հետո, երբ երթի մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից Մաշտոցի պողոտայով շարժվել են դեպի Կորյունի փողոց, Կառավարության ընդունելությունների տան մոտ ոստիկանությունը փակել է ճանապարհը և թույլ չի տվել ցուցարարներին շարունակել ճանապարհը։
Արմինֆո.Ադրբեջանը բռնազավթել է Արցախի Հանրապետության 215 բնակավայր, ինչի արդյունքում 40 հազար քաղաքացիներ հարկադրված տեղափոխվել են, հետևաբար, խախտվել են նրանց սեփականության, բնակության վայրի ընտրության, աշխատանքի, կրթության, առողջապահության և այլ իրավունքները ։ Այս մասին մայիսի 19-ին Արցախի Ազգային ժողովի նիստում հայտարարել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։