Արմինֆո.Նոյեմբերի 27-ից 29-ը Հայաստանում էր ժամանել ԵՄ արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների պատվիրակությունը՝ դիտարկելու ԵՄ-ՀՀ կապերի խորացման և ամրապնդման հնարավոր ուղղությունները բոլոր հարթություններում, այդ թվում՝ ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում: Այդ մասին ասվում է ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչության հաղորդագրությունում:
Արմինֆո.Հայաստանի Հանրապետության կառավարությունը և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը պաշտոնապես մեկնարկել են Համատեղ ղեկավար կոմիտեի աշխատանքները, որը 2021-2025 թվականների Հայաստանի համար ՄԱԿ-ի Կայուն զարգացման համագործակցության շրջանակ փաստաթղթի իրագործման առանցքային հենակետն է:
Արմինֆո.Հատիս լեռան ստորոտին՝ ծովի մակերևույթից 2300 մետր բարձրության վրա, գտնվում է «Հաթերք Ֆուդի» մեղվանոցը, որի հարևանությամբ՝ 10 հեկտար տարածության վրա, աճում է Սպիտակ մելիլոտուսը, որից էլ ընկերությունը ստանում է համային յուրահատուկ հատկանիշներով առողջարար ծաղկային մեղր։
Արմինֆո. Նոյեմբերի վերջին Հայաստան էր այցելել Վարշավայի համալսարանի արևելաեվրոպական հետազոտությունների կենտրոնի պատվիրակությունը, որը գլխավորում էր կենտրոնի տնօրեն դոկտոր Յան Մալիցկին: Նրա խոսքով ՝ Հայաստանի կրթական հաստատությունների հետ համագործակցության պատմության մեջ առաջին անգամ արևելաեվրոպական հետազոտությունների կենտրոնը մեր երկիր է ժամանել նման լայն և ներկայացուցչական կազմով: Ինքը ՝ Մալիցկին, իր գլխավորած պատվիրակությանը բնորոշել է որպես Creme de la Creme, քանի որ վերջինս ներկայացված է պատմական, սոցիալական, քաղաքագիտական , լեզվաբանական, բանասիրական ուղղվածության գիտնականների, պրոֆեսորների, դոկտորների կողմից:
Արմինֆո. Հայաստանում կներդրվի պարտադիր պահանջ, որ ջրօգտագործող ընկերությունները ունենան Արարատյան դաշտի ավազանում ջրի շրջանառության փակ համակարգ: ՀՀ Ազգային ժողովը նոյեմբերի 21-ի արտահերթ նիստում քննարկում է Ջրային օրենսգրքում և հարակից օրենքների փաթեթում կատարված փոփոխությունները: