
Արմինֆո.Ազգային ժողովի ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը պատասխանել է ընդդիմադիր քաղաքական գործչի ունեցվածքի վերաբերյալ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի մեղադրանքներին:

Արմինֆո. Նույնիսկ ԽՍՀՄ թշնամիներն ավելի մեծ արժանապատվություն ու կլաս ունեին դեռևս 1942 թվականին, քան նրանք, ովքեր 3 օր առաջ Ստալինգրադի մասին խոսելով ողջ աշխարհի առաջ խայտառակեցին հայերին։ Այդ մասին գրել է Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։

Արմինֆո. Հայկական հետքը ջնջելու ադրբեջանական քաղաքականության հերթական թիրախը դարձել է օկուպացված Ասկերանի Մայրաբերդի հուշահամալիրը, ինչպես նաև Արցախյան ազատամարտին նվիրված տանկ-հուշարձանը, որը գտնվում է Մայրաբերդից դեպի Տիգրանակերտ և Ակնա տանող ճանապարհի ձախ եզրին: Այդ մասին ֆեյսբուքյան իր Էջում հաղորդել է Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսսմենը։

Արմինֆո. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի նախաշեմին ադրբեջանցի բարբարոսներն Արցախի Մարտակերտի շրջանի օկուպացված Վանք գյուղում ավերել են Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանը: Այդ մասին հաղորդում է պատմական միջավայրի պահպանության Artsakh Monuments պետական ծառայությունը՝ Facebook-ի իր էջում՝ ներկայացնելով կատարված բարբարոսական ակտի լուսանկարները:

Արմինֆո. Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում կայացել է Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրի կառավարման խորհրդի տարեկան նիստը:

Արմինֆո. Տաշիրի մշակույթի տանը տեղի է ունեցել Հայաստանում 12 - րդ ռուսական կենտրոնի հանդիսավոր բացումը՝ "Մեր ապագան" կրթամշակութային բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ, "Տաշիր" բարեգործական հիմնադրամի և քաղաքապետարանի աջակցությամբ: