Arminfo.info


Մարտի 26-ին Հայաստանը կմասնակցի "Մոլորակի ժամ" ամենամյա գլոբալ ակցիային
 Երեթշաբթի, 22 Մարտի 2022, 16:58

Արմինֆո.Մարիանա Մկրտչյան: Մարտի 26-ին Հայաստանը կմասնակցի WWF Հայաստանի կողմից իրականացվող «Մոլորակի ժամը» համաշխարհային ակցիային՝ մեկ ժամով անջատելով Երևան քաղաքի և այլ քաղաքների արտաքին և փողոցային լուսավորությունը:

Բնապահպանական ՀԿ-ները հաստատում են Ամուլսարում ուրանի առկայությունը, ընկերությունը հերքում է
 Երկուշաբթի, 14 Մարտի 2022, 13:10

Արմինֆո. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հաստատել է Ամուլսարի ոսկու հանքի շրջակայքում ուրանի և թորիումի առկայությունը։ Ինչպես հաղորդել է «Էկոլուր» ՈԿԿ-ը, արձագանքելով «Կանաչ Հայաստան» ՀԿ-ի նախագահ Թեհմինե Ենոքյանի հարցմանը, նախարարության մասնագետները իրականացրել են գամմա ճառագայթման չափումներ հանքի հարակից տարածքի տարբեր հատվածներում և Ամուլսարից 3,5-4 կմ հեռավորության վրա հայտնաբերել բնական գամմա ճառագայթման դոզայի հզորության նորման գերազանցող արժեքներ՝ բարձր ֆոն: Ըստ նախարարության՝ գամմա ճառագայթումը տատանվում է 5-115 միկրոռենտգեն/ժամի սահմաններում:

9.808.684 ՀՀ դրամ «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամին․ հայտնի է «Մի դրամի ուժի» հաջորդ շահառուն
 Ուրբաթ, 11 Մարտի 2022, 10:29

Արմինֆո.IDBank-ն ու Idram-ը ամփոփեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության հերթական ծրագիրը․ հունվար և փետրվար ամիսների ընթացքում կուտակված «մի դրամների» ողջ գումարը՝ 9.808.684 ՀՀ դրամ, փոխանցվեց «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամին։

Ջերմուկում շահագործվեց Team-ի 25 Գբ/վ թողունակությամբ գերժամանակակից ցանցը
 Ուրբաթ, 4 Մարտի 2022, 13:17

Արմինֆո.Team Telecom Armenia-ն շարունակում է գերհզոր NGN (Next Generation Network) ցանցի ընդլայնումը Հայաստանում: Թիմի աշխատակիցները Ջերմուկի բնակիչների համար կառուցել և շահագործման են հանձնել տարածաշրջանում եզակի ցանց, որի թողունակությունը հասնում է 25 Գբ/վ։

"Եվրոպայում պետք է բացեն իրենց աչքերն ու ականջները". Երեւանում ընթանում է բողոքի ակցիա
 Երեթշաբթի, 22 Փետրվարի 2022, 13:10

Արմինֆո. Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ, որտեղ ընթանում է "Եվրանեսթ" ԽՎ նիստը, շարունակվում է ադրբեջանցի խորհրդարանականների ժամանման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները դիմել են եվրոպական կառույցներին՝ օգնելու վերադարձնել Բաքվում պահվող հայ գերիներին, ինչպես նաև աջակցելու Արցախից բռնի տեղահանված անձանց վերադարձին իրենց տները:

Հայաստանում ժողովրդավարությանն առնչվող իրավիճակով եւ ադրբեջանցի խորհրդարանականների ժամանմամբ մտահոգվածները բողոքի ակցիա են անցկացնում Երեւանի կենտրոնում
 Երկուշաբթի, 21 Փետրվարի 2022, 19:24

Արմինֆո. Հայաստանում ժողովրդավարության հետ կապված իրավիճակով և ադրբեջանցի խորհրդարանականների Երևան ժամանմամբ մտահոգվածները բողոքի ակցիա են անցկացնում Հանրապետության հրապարակի "Armenia Marriott" հյուրանոցի դիմաց։

«Մի դրամի ուժը»՝  «City of smile» հիմնադրամին
 Ուրբաթ, 14 Հունվարի 2022, 21:04

Արմինֆո.IDBank-ն ու Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամին են փոխանցել 9․328․753 ՀՀ դրամ՝ այդպիսով դառնալով Nation Builder. ծրագրի շրջանակում հեռավոր համայնքների աշակերտները հնարավորություն կունենան ստանալ պատշաճ կրթություն, բացահայտել իրենց և իրենց համայնքի հնարավորություններն ու ներուժը։

Սարգիս Հովսեփյանը Հայաստանի հավաքականի ռեկորդակիրն է
 Երկուշաբթի, 13 Դեկտեմբերի 2021, 15:57

Արմինֆո.Չի կարելի ասել, որ Հայաստանի հավաքականի պատմության մեջ միջազգային ասպարեզում շատ վառ հաղթանակներ են եղել։ Ամենից հաճախ թիմը չի հասնում խոշոր մրցաշարերի: Բայց նրա կազմում շատ վառ ու ինքնատիպ կատարողներ կային։ 1xBet դուք կարող եք ոչ միայն հետևել այս թիմի հաջողություններին, այլև խաղադրույքներ կատարել նրա մասնակցությամբ խաղերի վրա:

Ֆաբիո Կանավարոն վերջին պաշտպանն է, ով նվաճել է «Ոսկե գնդակը»:
 Ուրբաթ, 26 Նոյեմբերի 2021, 15:54

Արմինֆո.Չնայած այն հանգամանքին, որ շատերի կողմից «Ոսկե գնդակը» համարվում է սուբյեկտիվ մրցանակ, նա է, ով հիանալի կերպով ցույց է տալիս, թե ով էր լավագույնը ֆուտբոլում տվյալ տարվա ընթացքում:

Նիդերլանդների խորհրդարանը բանաձևեր է ընդունել Հայաստանի դեմ Ադրբեջանի սադրանքների և երկրում ժողովրդավարության բացակայության վերաբերյալ
 Չորեքշաբթի, 24 Նոյեմբերի 2021, 10:29

Արմինֆո.Նիդերլանդների խորհրդարանը բանաձևեր է ընդունել Հայաստանի դեմ Ադրբեջանի սադրանքների և երկրում ժողովրդավարության բացակայության վերաբերյալ: Այդ մասին հաղորդում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը:

Օմբուդսմենը կոնգրեսական Ադամ Շիֆին ներկայացրել է հայ ռազմագերիներին եւ Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ԶՈՒ անօրինական ներխուժմանն առնչվող իրավիճակը
 Երկուշաբթի, 22 Նոյեմբերի 2021, 16:40

Արմինֆո. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի հետ քննարկմանը ներկայացրել է ադրբեջանական իշխանությունների, զինված ուժերի կողմից ՀՀ գյուղերի հարևանությամբ զինված հարձակումների, մարդու իրավունքների կոպիտ խախտմամբ ճանապարհների արգելափակումների իրավական հիմքերից զուրկ լինելու փաստերը։

Մի դրամի ուժը՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ին
 Երկուշաբթի, 15 Նոյեմբերի 2021, 17:59

Արմինֆո.IDBank-ի և Իդրամի «Մի դրամի ուժը» նախաձեռնությունն ամփոփեց հերթական ծրագիրը և 8․057․944 ՀՀ դրամ փոխանցվեց Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին, որը կազմակերպում է կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ ունեցող երեխաների բուժումն արտերկրում։

ՄԹ խորհրդարանի Համայնքների պալատն առաջին ընթերցմամբ ընդունել է Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը
 Չորեքշաբթի, 10 Նոյեմբերի 2021, 00:31

Արմինֆո. Հայոց ցեղասպանության մասին օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատում: Այդ մասին հաղորդել է Միացյալ Թագավորության Հայ դատի հանձնախումբը ։ "Այսօր պատմական օր է հայկական գործի համար", - ասվում է ՄԹ ՀԴՀ-ի կարճ հայտարարության մեջ: Հաղորդվում է, որ օրինագծի առաջին ընթերցումը (Armenian Genocide Bill) անցել է առանց առարկության։ Նշվում է, որ հաջորդ ընթերցումը տեղի կունենա 2022 թվականի մարտի 18-ին։

Համբիկ Սասունյանը  վաղաժամկետ ազատ է արձակվել եւ գտնվում է Հայաստանում
 Շաբաթ, 30 Հոկտեմբերի 2021, 15:06

Արմինֆո. "Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ" (Justice Commandos of the Armenian Genocide - J. C. A. G) խմբի անդամ Համբիկ Սասունյանը, ով 1982 թվականին դատապարտվել է Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արըքանի սպանության համար եւ վաղաժամկետ ազատ է արձակվել, գտնվում է Հայաստանում, հաղորդում է ՀՅԴ ԱՄՆ գրասենյակը:

FLYONE ARMENIA նոր ավիաընկերությունը շահագործողի վկայական է ստացել
 Ուրբաթ, 29 Հոկտեմբերի 2021, 11:37

Արմինֆո. Նոր հայկական FLYONE ARMENIA ավիաընկերությունը շահագործողի վկայական է ստացել։ Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ընկերությունից, FLYONE ARMENIA ավիաընկերությունը դարձել է ազգային օպերատոր և շուտով պատրաստ կլինի սկսել առաջին թռիչքները։

Երևանում բացվել է «Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն» ցուցահանդեսը
 Երկուշաբթի, 18 Հոկտեմբերի 2021, 15:00

Արմինֆո. Երևանում բացվել է Երևանի ժամանակակից արվեստի թանգարան ի կողմից կազմակերպված «Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն» ցուցահանդեսը, որին աջակցում են Ֆրանսիայի դեսպանությունը և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Այդ մասին հաղորդում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մամուլի ծառայությունը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես եկավ որպես Build Armenia 2021 ցուցահանդեսի գործընկեր
 Երեթշաբթի, 28 Սեպտեմբերի 2021, 14:32

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձավ Build Armenia 2021 անշարժ գույքի առաջին ցուցահանդեսի ֆինանսական գործընկերը: Միջոցառմանը մասնակցեցին 32 կառուցապատող ընկերություններ, որոնք ներկայացրեցին առաջնային շուկայում բնակելի և առևտրային նշանակության անշարժ գույքի բոլոր ձևաչափերը:

Մրցունակ հիփոթեք և ոչ միայն. Կոնվերս Բանկը Build Armenia-ի գործընկերն է
 Ուրբաթ, 24 Սեպտեմբերի 2021, 09:48

Արմինֆո.Կոնվերս Բանկը Build Armenia-ի գործընկերն է: Էքսպո-ցուցահանդեսի շրջանակում Բանկը  ոչ միայն ներկայացնելու է գործընկեր կառուցապատող ընկերությունների հետ հիփոթեքային վարկավորման առաջարկները, այլև ցուցահանդեսի հաճախորդների համար հանդես է գալու հետաքրքիր առաջարկներով:

Դիլիջանում մեկնարկել է Buissup գլոբալ ֆորումը
 Չորեքշաբթի, 8 Սեպտեմբերի 2021, 20:14

Արմինֆո. Դիլիջանում սեպտեմբերի 7-ին սկսվեց Buissup գլոբալ ֆորումը։ Կրթական և քննարկումային այս հարթակի նպատակը Հայաստանում երիտասարդական ձեռնարկատիրությունը զարգացնելն է:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հաճախորդներին շահավետ պայմաններ՝ ավտովարկով Mazda և Suzuki մակնիշի ավտոմեքենաներ ձեռք բերելու համար
 Երկուշաբթի, 6 Սեպտեմբերի 2021, 14:16

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը,  Mazda  ավտոմեքենաների պաշտոնական ներկայացուցիչ «Սքայ Մոթորս» ՍՊԸ-ի և Suzuki ավտոմեքենաների պաշտոնական ներկայացուցիչ «Մագյար Ավտո» ՍՊԸ-ի հետ համատեղ, մեկնարկում է ավտովարկավորման նոր ծրագիր՝  առաջարկելով  հաճախորդներին ձեռք բերել նոր՝ Mazda և Suzuki ավտոմեքենաներ` առավել բարելավված պայմաններով և պարզեցված ընթացակարգով:




Մեկնաբանվողներ
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են