Arminfo.info


Orion Summit 2022-ին միացել են էկոհամակարգային լուծումներով առաջնորդվող համաշխարհային ու հայաստանյան առաջատարները 
 Ուրբաթ, 17 Հունիսի 2022, 15:07

Արմինֆո.Երևանում հունիսի 22-ին կկայանա Orion Summit 2022-ը, որի առանցքային ուղղվածություններից մեկն էկոհամակարգային լուծումների ներկայացումն է ու դրանց ներդրման խրախուսումը հայկական ընկերություններում: Էկոհամակարգային լուծումները հնարավորություն են ընձեռում բիզնեսներին և ֆիզիկական անձանց, անկախ ոլորտից, ներկայանալ ծառայությունների առավել լայն շրջանակով:

Ֆրանսիայի դեսպանը Սյունիքի մարզում է
 Հինգշաբթի, 16 Հունիսի 2022, 18:25

Արմինֆո. Հունիսի 15-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն մեկնել է Սյունիքի մարզ՝ իր աջակցությունը հայտնելու տեղական իշխանություններին և քաղաքացիական հասարակությանը, ինչպես նաև քննարկելու Սյունիքի մարզի Ֆրանսիայի և Եվրամիության հետ ունեցած համագործակցության ամրապնդման հարցերը։ Այդ մասին ասվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրությունում:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն ու Հայաստանի ամերիկյան համալսարանի ղեկավարը քննարկել են փոխգործակցության հարցեր
 Երեթշաբթի, 14 Հունիսի 2022, 10:51

Արմինֆո. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն հանդիպել է Հայաստանի ամերիկյան համալսարանի (American University of Armenia) նախագահ Կարին Մարկիդեսի հետ:

ՀՀ ԳԱԱ Տնտեսագիտության ինստիտուտը և Հնագիտության և ազգագրության ինստիտուտը նոր ղեկավարներ ունեն
 Երկուշաբթի, 13 Հունիսի 2022, 13:31

Արմինֆո.Ս.թ. հունիսի 7-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Տնտեսագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվել է Դավիթ Վլադիմիրի Հարությունյանը:

Նոբելյան մրցանակի դափնեկիր, գիտնական Արդեմ Պատապուտյանը ժամանել է Հայաստան
 Շաբաթ, 11 Հունիսի 2022, 16:40

Արմինֆո.Հայտնի ամերիկացի գիտնական, Նոբելյան մրցանակի դափնեկիր Արդեմ Պատապուտյանը ժամանել է Երեւան, հաղորդում է Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակը:

Ալեն Սիմոնյան. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ուժային ճանապարհով լուծելու փորձը հակասում է Եվրախորհրդի հանդեպ Ադրբեջանի պարտավորությանը
 Հինգշաբթի, 9 Հունիսի 2022, 18:51

Արմինֆո.Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 9-ին Ստրասբուրգում հանդիպել է ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Դեսպինա Խացիվասիլիու-Ծովիլիսին:

Team․նոր տիեզերական արագություններ COMBO և COSMO փաթեթներում
 Չորեքշաբթի, 8 Հունիսի 2022, 01:04

Արմինֆո.Հավատարիմ մնալով իր խոստումներին՝ Team Telecom Armenia-ն զգալիորեն բարելավում է ընկերության ամենահայտնի ու սիրված COSMO և COMBO փաթեթների պայմանները:

Team Telecom Armenia-ն ներգրավել է $45 մլն ֆինանսավորում
 Երեթշաբթի, 31 Մայիսի 2022, 13:20

Արմինֆո.Գերարագ ինտերնետի հասանելիությունը բարելավելու և Հայաստանում հզոր թվային տնտեսությանն աջակցելու նպատակով Team Telecom Armenia-ն IFC ու EBRD միջազգային ֆինանսական կառույցներից, ինչպես նաև Ամերիաբանկից ներգրավել է 45 մլն դոլարի ֆինանսավորում:

Արտակ Ապիտոնյան. The FUTURE ARMENIAN-ն ակնկալում է պետության աջակցությունն առաջադրված խնդիրների իրականացման գործում
 Երեթշաբթի, 24 Մայիսի 2022, 11:27

Արմինֆո.Նախաձեռնելով THe FUTURE ARMENIAN Արցախի ֆորումը՝ մենք մեկնարկեցինք մեր նախաձեռնության և հանրային լայն քննարկումների նոր փուլ։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է The FUTURE ARMENIAN զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանը։

The FUTURE ARMENIAN նախաձեռնությունը Ստեփանակերտում մեկնարկել է Արցախյան ֆորումը
 Երկուշաբթի, 23 Մայիսի 2022, 19:19

Արմինֆո. Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում The FUTURE ARMENIAN զարգացման հիմնադրամը կազմակերպել է The FUTURE ARMENIAN նախաձեռնության Արցախյան ֆորում՝ նվիրված "Բնակչության թվաքանակի աճն Արցախում" թեմային:

Ընդդիմադիր պատգամավորներին եւ լրագրողներին թույլ չեն տվել մասնակցել "Հայկական ժողովրդավարության" համաժողովին
 Ուրբաթ, 20 Մայիսի 2022, 17:12

Արմինֆո.Երեւանի Մարիոթ հյուրանոցում այսօր տեղի է ունեցել "Հայկական ժողովրդավարություն" համաժողովը, որին թույլ չեն տվել մասնակցել ընդդիմադիր պատգամավորներին եւ լրագրողներին:

Team Telecom Armenia-ն կրթական «օսկար»-ի՝ Koreez-ի տեխնոլոգիական գործընկեր
 Չորեքշաբթի, 18 Մայիսի 2022, 19:13

Արմինֆո.Կրթական ծրագրերի աջակցմանն ուղղված ռազմավարության շրջանակներում Team Telecom Armenia-ն սկսում է համագործակցությունը ամենամյա Koreez համադպրոցական առցանց մրցույթի հետ՝ դառնալով տեխնոլոգիական գործընկեր։

10․757․867 ՀՀ դրամ «My Forest Armenia» բնապահպանական կազմակերպությանը․ «Մի դրամի ուժի» հաջորդ շահառուն «Հայաստանի մանուկներ» հիմնադրամն է
 Երեթշաբթի, 3 Մայիսի 2022, 23:13

Արմինֆո.IDBank-ն ու Idram-ը ամփոփեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության հերթական ծրագիրը․ սույն թվականի մարտ և ապրիլ ամիսների ընթացքում կուտակված «մի դրամների» ողջ գումարը՝ ՀՀ դրամ, փոխանցվեց «My Forest Armenia» բնապահպանական հասարակական կազմակերպությանը։

Աշխատանքից ազատվել է շրջակա միջավայրի փոխնախարարը
 Ուրբաթ, 29 Ապրիլի 2022, 14:16

Արմինֆո. Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Ըստ կառավարության պաշտոնական կայքի, ապրիլի 29-ին  համապատասխան որոշում է ստորագրել  վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Աթենքում անցկացվել է միջազգային սիմպոզիում` նվիրված Հայոց ցեղասպանության 107-րդ տարելլիցին
 Հինգշաբթի, 28 Ապրիլի 2022, 13:25

Արմինֆո. Ապրիլի 27-ին Աթենքում, Եվրոպական Հանրային Իրավունքի Կազմակերպության (EPLO) միջոցառումների սրահում Հունաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր հատուկ միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին, որին ներկա էին Հունաստանի ԱԳՆ և Աթենքի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Հունաստանում հավատարմագրված դեսպաններ, գիտնականներ, ուսանողներ, ՀՀ դեսպանության և հայկական համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Մայիսի 1-ից Beeline-ը Հայաստանում կփոխարինվի Team Telecom Armenia նոր ապրանքանիշով
 Երեթշաբթի, 26 Ապրիլի 2022, 12:00

Արմինֆո.Telecom Armenia-ն ավարտում է վերաբրենդավորման գործընթացը, որը մեկնարկել էր «Վեոն Արմենիա»-ի (ապրանքանիշը՝ Beeline) 100%  բաժնետոմսերը ձեռք բերելուց հետո։ Մայիսի 1-ից Beeline ապրանքանիշը դուրս կգա Հայաստանում գործածությունից,  իսկ Team Telecom Armenia-ն, օգտագործելով առաջին կապի օպերատորի հարուստ փորձը, կշարունակի ու առավել ակտիվ քայլերով կմտնի իր ռազմավարական ծրագրերի գործնական փուլ։  

Վերաբրենդավորմանը զուգահեռ ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը: NGN ցանցը արդեն հասանելի է Երևանի Դավթաշեն և Արաբկիր համայքներում, Քաջարան և Ջերմուկ քաղաքներում, ինչպես նաև Գնդեվազ գյուղում։  Բացի այս, վերջին ամիսների ընթացքում Team-ը 4G ծածկույթ է ստեղծել 14 քաղաքներում և 65 համայնքներում՝ 4G տեխնոլոգիան ներդնելով մոտ 80 գործող կայաններում և ստեղծելով տասնյակ արդիական բջջային կայաններ։ Առաջիկայում նոր NGN ցանցին կմիացվեն Հայաստանի ողջ տարածքում գործող բջջային կայանները, ինչի շնորհիվ զգալիորեն կբարելավվի նաև շարժական կապի որակը։

2020 թվականի հոկտեմբերի 29-ին, Team-ի հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայանյանների և «Վեոն Արմենիա»-ի միջև գործարքի արդյունքում, հեռահաղորդակցության ոլորտում ամենամեծ ընկերություններից մեկը կրկին դարձավ հայկական։

ԱՄՆ դեսպանը քաջալերել է Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի հետ կապված չկարգավորված վեճերի արագ ու թափանցիկ լուծումը
 Ուրբաթ, 22 Ապրիլի 2022, 12:48

Արմինֆո.Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այցելել է Ամուլսար՝ ծանոթանալու «Լիդիան» ընկերության հանքարդյունաբերական ծրագրին։ Ինչպես հաղորդում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունը, դեսպանը քաջալերել է ծրագրի հետ կապված չկարգավորված վեճերի արագ ու թափանցիկ լուծումը։

ANCA. ԱՄՆ-ում օրենք է ընդունվել Հայոց ցեղասպանության բնագավառում կրթության մասին
 Ուրբաթ, 22 Ապրիլի 2022, 12:35

Արմինֆո. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանության հարցերի վերաբերյալ լուսավորման մասին երկկուսակցական օրինագիծը (Armenian Genocide Education Act):

Ամերիաբանկն ամփոփել է "Դարձիր փոփոխությունը" երիտասարդական մրցույթի արդյունքները
 Հինգշաբթի, 14 Ապրիլի 2022, 12:36

Արմինֆո.  Ամերիաբանկն ամփոփել է անցած տարվա վերջում Visa վճարային համակարգի հետ համատեղ գործարկված "Դարձիր փոփոխությունը" մրցույթի արդյունքները. եզրափակիչ փուլին մասնակցել են 11 թիմեր Երեւանից եւ Հայաստանի մարզերից: Նման մրցույթի անցկացմամբ Ամերիաբանկը կարևորում է երիտասարդների զարգացումը, ներուժը և գաղափարները: Մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 13-ին Ամերիաբանկի գլխամասային գրասենյակում:

ԱՄՆ Պետդեպարտամենտն ահազանգում է Հայաստանում մարդու իրավունքներին առնչվող լուրջ խնդիրների մասին
 Չորեքշաբթի, 13 Ապրիլի 2022, 16:56

Արմինֆո.2021 թվականին աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության մասին Պետդեպարտամենտի զեկույցի Հայաստանին վերաբերող բաժնում նշվում է մարդու իրավունքներին առնչվող լուրջ խնդիրների մասին, ներառյալ անվտանգության ուժերի աշխատակիցների կողմից խոշտանգումների, խիստ բանտային պայմանների, դատական համակարգի անկախության հետ կապված լուրջ խնդիրների, կամայական կամ ընտրովի ձերբակալությունների մասին հավաստի հաղորդումներ:




Մեկնաբանվողներ
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան