Arminfo.info


"Մենք, նույնիսկ, չգիտենք, թե ինչպես է դա արվում". կառավարող կուսակցության պատգամավորը՝ սահմանադրական հանրաքվեի ընթացքում վարչական ռեսուրսի կիրառման մասին
 Չորեքշաբթի, 7 Փետրվարի 2024, 16:55

Արմինֆո.Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը փետրվարի 7-ին լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով նոր սահմանադրության ընդունման ընդդիմախոսների մտավախություններն այն մասին, որ իշխանությունը կգնա կեղծիքների եւ վարչական ռեսուրսի կիրառման՝ սահմանադրական հանրաքվեի արդյունքներով անհրաժեշտ արդյունք ապահովելու համար, բացառել է նման «հեռանկարը»:

Երևանի ավագանին քվեարկել է նախկին քաղաքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու օգտին
 Չորեքշաբթի, 7 Փետրվարի 2024, 12:22

Արմինֆո. Երևանի ավագանին կողմ է քվեարկեց "Ազգային առաջընթաց" խմբակցության անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելուն:

Հայաստանում հարցվածների ընդամենը 13,4 տոկոսն է պաշտպանում նոր սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին Փաշինյանի առաջարկը. հարցում
 Երեթշաբթի, 6 Փետրվարի 2024, 19:31

Արմինֆո. Հայաստանում հարցվածների ընդամենը 13,4 տոկոսն է կողմ նոր սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին: Այդ մասին են վկայում MPG խորհրդատվական ընկերության "Երիցուկ` Փոխե՞լ, Չփոխե՞լ ..." խորագրով հարցման արդյունքները։

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 12-14 աստիճանով
 Երեթշաբթի, 6 Փետրվարի 2024, 11:18

Արմինֆո. Փետրվարի 6-ի ցերեկը հանրապետության առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 30-35մ/վ, փետրվարի 7-ին՝ 15-20մ/վ արագությամբ։ Այդ մասին հաղորդում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Քաղաքագետ. Հայաստանի իշխանությունների բոլոր գործողությունները խոսում են այն մասին, որ երկիրը ընթանում է իր պետականության լուծարման ճանապարհով
 Երկուշաբթի, 5 Փետրվարի 2024, 15:01

Արմինֆո.Հայաստանի ներկայիս իշխանությունների բոլոր գործողությունները խոսում են այն մասին, որ երկիրը քայլ առ քայլ ընթանում է իր պետականության լուծարման ճանապարհով։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է հայտնի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը' մեկնաբանելով ՀՀ Սահմանադրության վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի գրեթե միաժամանակյա հայտարարությունը:

Ադրբեջանի նախագահի պահանջը Հայաստանի սուվերենության հատկանիշի բացահայտ ոտնահարում է. կարծիք
 Ուրբաթ, 2 Փետրվարի 2024, 10:40

Արմինֆո.Ադրբեջանի նախագահի պահանջն ուղղակի միջամտություն է Հայաստանի ներքին գործերին, Հայաստանի սուվերենության հատկանիշի բացահայտ ոտնահարում: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է"Համախմբում" շարժման խորհրդի անդամ, հասարակական գործիչ Մենուա Սողոմոնյանը:

Թաթոյան. Սահմանադրության հարցը ադրբեջանական-թուրքական կոնկրետ թելադրանք է, որ, ցավոք, բխում է նաև ՀՀ իշխանության քաղաքական շահերից
 Ուրբաթ, 2 Փետրվարի 2024, 10:39

Արմինֆո.Սահմանադրական փոփոխությունների օրակարգով ՀՀ կառավարությունը կասկածի տակ է դնում Հայաստանի լեգիտիմությունը: . Նման հայտարարությամբ  հանդես է եկել ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, "Թոթոյան" հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը, արձագանքելով ՀՀ վարչապետի երեկվա հարցազրույցին, որտեղ վերջինս կրկին հայտարարել է երկրում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության և Ադրբեջանի նախագահի սպառնալիքի մասին։

Payoneer` նոր անակնկալ Converse Mobile օգտատերերին
 Հինգշաբթի, 1 Փետրվարի 2024, 18:16

Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարում է Payoneer միջազգային համակարգի հետ համագործակցության մեկնարկը: Այս հարմարավետ լուծումն այն անձանց համար է, ովքեր եկամուտ են ստանում արտերկրից, գնահատում են ժամանակը և փնտրում են ֆինանսների տնօրինման պարզ ու անվտանգ տարբերակ:

Հայաստանում ստեղծվել է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով
 Հինգշաբթի, 1 Փետրվարի 2024, 18:05

Արմինֆո. Կառավարությունը փետրվարի 1-ի նիստում սահմանել է Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի աշխատակարգը և հիմնական խնդիրները:

Գարնանը Երևանում կկայանա հայ-ղազախական գործարար համաժողով
 Հինգշաբթի, 1 Փետրվարի 2024, 11:45

Արմինֆո.Ապրիլ ամսվա առաջին կեսին Երևանում նախատեսվում է անցկացնել Հայ-ղազախական գործարար համաժողով։ Ինչպես հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը,  գործարար համաժողովի ընթացքում տեղի կունենան երկու երկրների գործարարների B2B հանդիպումներ։

Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարը պետությանն ու համայնքին պատճառել է 116 մլն դրամի վնաս
 Երեթշաբթի, 30 Հունվարի 2024, 12:36

Արմինֆո. Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները և պետությանն ու համայնքին պատճառել 116 մլն դրամի վնաս: Այդ մասին հաղորդել է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Գերմանիայում երկու նախկին պատգամավորների մեղադրել են կոռուպցիայի մեջ ՝ Ադրբեջանի օգտին լոբբիստական գործունեություն ծավալելու համար
 Երկուշաբթի, 29 Հունվարի 2024, 17:21

Արմինֆո. Մյունխենի դատախազությունն այժմ արդեն պաշտոնապես կոռուպցիայի և կաշառակերության մեղադրանք է առաջադրել Քրիստոնեադեմոկրատական միության երկու նախկին պատգամավորներ Աքսել Ֆիշերին և Էդուարդ Լինթներին ՝ Ադրբեջանի կողմից կաշառվելու առնչությամբ: Խոսքը միլիոնավոր եվրոների մասին է։ Այդ մասին հաղորդում է Spiegel-ը։

Ադրբեջանական կեղծարարության նոր օբյեկտ է դարձել Հաղարծին վանական համալիրը
 Երկուշաբթի, 29 Հունվարի 2024, 14:32

Արմինֆո. Ադրբեջան արհեստածին կազմավորումը շարունակում է պետական մակարդակով տարածքային հավակնությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ օրեցօր խորացնելով զավթողական քաղաքկանությունը: Այդ մասին հաղորդում է  «Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպության համահիմնադիր,  Հայքի մշակույթի օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը՝ «Ֆեյսբուքի» էջում:

Անձնագրային բաժանմունքներն, առնվազն, մինչև փետրվարի վերջը կաշխատեն նաև շաբաթ օրերը. Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ղեկավար
 Ուրբաթ, 26 Հունվարի 2024, 17:01

Արմինֆո.Արցախից բռնի տեղահանված ինչպես չափահաս, այնպես էլ անչափահաս անձանց տրվող ժամանակավոր պաշտպանության վկայականը տրամադրվում է մեկ տարի ժամկետով և ենթակա է երկարաձգման: Այդ մասին հունվարի 26-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանը։

ՀՀ իշխանությունները, նախաձեռնելով սահմանադրական բարեփոխումներ, հրաժարվում են "երրորդ հանրապետության" հայկական քաղաքական ինքնության  հիմքերից. Կարծիք
 Ուրբաթ, 26 Հունվարի 2024, 13:12

Արմինֆո.Հայաստանի իշխանությունները, նախաձեռնելով սահմանադրական բարեփոխումներ, հրաժարվում են հայկական հետխորհրդային ազգային - պետական նախագծի արմատական հիմքերից և "երրորդ հանրապետության" քաղաքական ինքնությունից: Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն այդպես է մեկնաբանել Հայաստանի սահմանադրությունն ամբողջությամբ փոխելու գործող իշխանությունների մտադրությունը։

Գերբեռնված բեռնատարների ելքը կշռման հենակետով թույլ տալու համար կաշառք ստացած պաշտոնատար անձանց գործերն ուղարկվել են դատարան. Գլխավոր դատախազություն
 Ուրբաթ, 26 Հունվարի 2024, 11:09

Արմինֆո.Դատախազը 2023 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հաստատել է Սյունիքի մարզում տեղակայված՝ ծանրաքաշ մեքենաների կշռման հենակետով գերբեռնված բեռնատարների ելքը թույլ տալու համար կաշառք ստացած պաշտոնատար անձանց, վերջիններիս օժանդակողների և կաշառք տված վարորդների վերաբերյալ մեղադրական եզրակացությունները և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան: Այդ մասին հաղորդում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

IDBank-ի Դավթաշենի մասնաճյուղը նորոգումից հետո սպասում է հաճախորդներին
 Երեթշաբթի, 23 Հունվարի 2024, 15:46

Արմինֆո.IDBank-ը շարունակում է մասնաճյուղերի վերազինման գործընթացը։ Դավթաշեն 4-րդ թաղամաս, 11/91 հասցեում վերաբացվել է Դավթաշենի մասնաճյուղը, որտեղ հաճախորդներին սպասում են նորարար, ժամանակակից միջավայրն ու տեխնոլոգիական լուծումներով հագեցած սրահը։

Երևանի կենտրոնում 140 քմ մակերեսով տարածքը վարձակալության է տրվում ընդամենը 56 հազար դրամով. Դատախազությունը քրեական վարույթ է հարուցել
 Երեթշաբթի, 23 Հունվարի 2024, 15:31

Արմինֆո. Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել են Բուզանդ 1/3 հասցեում գտնվող՝ Երևան համայնքին պատկանող շենքի վերաբերյալ փաստաթղթերը։

ՊԵԿ. հանրապետությունում առավել շրջանառվող թմրամիջոցների բացահայտումների մասով արձանագրվել է էական աճ
 Երեթշաբթի, 23 Հունվարի 2024, 13:10

Արմինֆո.ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը 2023 թվականին ևս հետևողական է եղել մաքսային իրավախախտումների դեմ պայքարում: Ինչպես հաղորդում է ՊԵԿ մամուլի ծառայությունը,  նախորդ տարվա ընթացքում ՄԴՊՎ-ն հայտնաբերել է մաքսանենգության 393 դեպք, ինչը գերազանցում է 2022 թվականի ցուցանիշը` 11.97%-ով (2022-ին բացահայտվել է 351 իրավախախտում):

Նոր Սահմանադրության ընդունման հարցը կարող է դրսից պարտադրված լինել Հայաստանին. քաղտեխնոլոգ
 Երեթշաբթի, 23 Հունվարի 2024, 11:43

Արմինֆո.Որպես պատճառ օգտագործելով նոր սահմանադրությունը՝ Հայաստանի իշխանությունները կարող են արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԱրմԻնֆո-ին հայտարարել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:




Մեկնաբանվողներ
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան