Arminfo.info


ՀԱԵ Երուսաղեմի պատրիարքարանը Իսրայելի կառավարությունից պարզաբանումներ է պահանջում ոստիկանության կողմից սկսված ապօրինի տեղահանման վերաբերյալ
 Հինգշաբթի, 4 Ապրիլի 2024, 13:35

Արմինֆո. Հայ Առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանը Իսրայելի կառավարությունից պարզաբանումներ է պահանջում ոստիկանության կողմից սկսված ապօրինի տեղահանման վերաբերյալ:

Թաթոյան. Միջազգային փաստաբանական թիմը շարունակում է պաշտպանել Երուսաղեմի Հայկական թաղամասի և Հայ համայնքի շահերը
 Չորեքշաբթի, 3 Ապրիլի 2024, 19:17

Արմինֆո. Երուսաղեմի հայ համայնքը ներկայացնող փաստաբանները խստորեն դատապարտում են Իսրայելի ոստիկանության վարքագիծը, որով նրանք օգնում են իսրայելցի վերաբնակիչներին ապօրինաբար` բռնի ճանապարհով մուտք գործել Երուսաղեմի Հին քաղաքի Հայկական թաղամասում գտնվող Կովերի պարտեզ՝ փորձելով հայերին ապօրինաբար դուրս մղել և փորձել փոխել իրավիճակը [ստատուս քվոն] տեղում: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, "Թաթոյան" հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը

Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց ընթանում է բազմամյա ծառերի հատման դեմ բողոքող ակտիվիստների ակցիան
 Չորեքշաբթի, 3 Ապրիլի 2024, 18:30

Արմինֆո.Երևանի քաղաքապետարանի դիմաց ընթանում է մայրաքաղաքում բազմամյա ծառերի հատման և դրանք նոր ծառատեսակներով փոխարինման դեմ բողոքող ակտիվիստների ակցիան:

Իսրայելի ոստիկանությունը կրկին փորձում է զավթել Երուսաղեմի "Կովերի պարտեզ" հայկական թաղամասի տարածքը
 Չորեքշաբթի, 3 Ապրիլի 2024, 17:25

Արմինֆո. Իսրայելի ոստիկանությունն ու վերաբնակները կրկին փորձում են զավթել Երուսաղեմի "Կովերի պարտեզ" հայկական թաղամասի տարածքը: Այդ մասին հաղորդում են թաղամասի պաշտպանները X-ի (նախկին Twitter-ի) իրենց էջում։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված  հոբելյանական միջոցառումներ են ընթանում
 Չորեքշաբթի, 3 Ապրիլի 2024, 15:40

Արմինֆո.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի  նախարար  Ժաննա  Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 3-5-ը պաշտոնական  այցով  մեկնել է Փարիզ՝ մասնակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին:

Ընդդիմադիր. Հայաստանում չկա իշխանություն, կա հակապետական ռեժիմ
 Չորեքշաբթի, 3 Ապրիլի 2024, 15:40

Արմինֆո. Հայաստանում չկա իշխանություն, կա հակաազգային, հակապետական, հակաժողովրդական ռեժիմ։ Այդ մասին ապրիլի 3-ին լրագրողներին հայտարարել է ՀՀԿ վարչության անդամ Էդուարդ Շարմազանովը։

Հարցում. Ռուսաստանը շարունակում է կորցնել Հայաստանի համար բարեկամ պետության դիրքերը
 Չորեքշաբթի, 3 Ապրիլի 2024, 15:36

Արմինֆո. Ռուսաստանը շարունակում է կորցնել Հայաստանի համար բարեկամ պետության դիրքերը.  86% - ից այն հասել է 29.7% - ի։ Այդ մասին են վկայում MPG խորհրդատվական ընկերության "AntiPuzzle" հարցման արդյունքները։

Զախարովա. Հայաստանում ԵՄ առաքելությունն, ըստ էության, վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության
 Չորեքշաբթի, 3 Ապրիլի 2024, 15:35

Արմինֆո. Հայաստանում ԵՄ առաքելությունն, ըստ էության, վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության։ Այդ մասին ապրիլի 3-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Հարցում. Հայաստանում հարցվածների մեծ մասը դեմ է հայկական գյուղերն Ադրբեջանին հանձնելուն և գոհ չէ Փաշինյանի աշխատանքից
 Չորեքշաբթի, 3 Ապրիլի 2024, 15:35

Արմինֆո.Հարցվածների մեծ մասը համոզված է, որ Հայաստանի գործող իշխանությունն ի վիճակի չէ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել հանրապետության համար ընդունելի պայմաններով: Այդ մասին են վկայում MPG  խորհրդատվական ընկերության "AntiPuzzle" հարցման արդյունքները։

4․017․648 դրամ՝ Իմ անտառ Հայաստանին․ Մի դրամի ուժի ապրիլի շահառուն 4090 հիմնադրամն է
 Երեթշաբթի, 2 Ապրիլի 2024, 18:27

Արմինֆո.IDBank-ն ու Idram-ն ամփոփում են  «Մի դրամի ուժը» նախաձեռնության մարտ ամսվա ծրագիրը, որի շահառուն, ինչպես նախապես հայտարարվել էր, «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությունն է։ Կուտակված 4․017․648 դրամը հասարակական կազմակերպությունն ուղղելու է Հայաստանի անտառային ֆոնդի ավելացմանն ու կենսաբազմազանության պահպանման ծրագրերին։

ԱրարատԲանկը՝ ԴեմԱռԴեմ մարզային ֆորումի գլխավոր գործընկեր
 Երեթշաբթի, 2 Ապրիլի 2024, 18:19

Արմինֆո.Սույն թվականի մարտի 30-ին սահմանապահ Վարդենիսում տեղի ունեցավ «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն մարզային ֆորում»-ը, որը մեկտեղել էր հարյուրավոր երիտասարդների Հայաստանի մարզերից։

Հայաստանի և Ղազախստանի փոխվարչապետները կարևորել են Կասիմ-Ժոմարտ Տոկաևի առաջիկա այցը ՀՀ
 Երեթշաբթի, 2 Ապրիլի 2024, 18:09

Արմինֆո.Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինի համանախագահությամբ տեսակապի ձևաչափով կայացել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը:

Թուրքիայի Սիվաս նահանգում վաճառքի է հանվել Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
 Երեթշաբթի, 2 Ապրիլի 2024, 17:43

Արմինֆո. Թուրքիայի Սիվաս (Սեբաստիա) նահանգում գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին հանվել է վաճառքի: 

Օհանյանը՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասին. 4 օրում Արցախի պաշտպանության բանակը ջախջախեց թշնամու ճակատը հարձակման տարբեր ուղղություններում ու նորից ստիպեց թշնամուն խաղաղություն մուրալ
 Երեթշաբթի, 2 Ապրիլի 2024, 14:19

Արմինֆո.2016 թվականի ապրիլյան պատերազմը հերոսամարտ էր։ Այդ մասին գրել է ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ով ղեկավարում էր ՀՀ ԶՈՒ-ն այդ շրջանում։

Հայաստանում աճում է աուտիզմով հիվանդացության հաստատված դեպքերի թիվը. Առողջապահության նախարարության տվյալներ
 Երեթշաբթի, 2 Ապրիլի 2024, 13:27

Արմինֆո. Հայաստանում աճում է աուտիզմով հիվանդացության հաստատված դեպքերի թիվը։ Այդ մասին ասվում է ՀՀ առողջապահության նախարարության հաղորդագրությունում՝ ապրիլի 2-ին նշվող Աուտիզմի իրազեկման միջազգային օրվա կապակցությամբ:

ՄԱԿ ԱԽ-ը բաց նիստ կանցկացնի Սիրիայում Իրանի դիվանագիտական օբյեկտին Իսրայելի հարվածի կապակցությամբ
 Երեթշաբթի, 2 Ապրիլի 2024, 11:55

Արմինֆո.ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ռուսաստանի հարցմամբ ապրիլի 2-ին բաց նիստ կանցկացնի՝ կապված Սիրիայում Իրանի դիվանագիտական օբյեկտին Իսրայելի հարվածի հետ: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։

Ապրիլյան քառօրյան՝ մեր երկրորդ հերոսապատումը. Թեւան Պողոսյան
 Երեթշաբթի, 2 Ապրիլի 2024, 10:45

Արմինֆո.Ապրիլյան քառօրյա՝ մեր երկրորդ հերոսապատումը։ Այդ մասին գրել է "Մարդկային զարգացման միջազգային կենտրոն" հասարակական կազմակերպության տնօրեն Թևան Պողոսյանը:

Դեսպան. Ճապոնիան բարձր է գնահատում տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Հայաստանի ջանքերը եւ պատրաստ է աջակցել դրանց
 Երեթշաբթի, 2 Ապրիլի 2024, 10:44

Արմինֆո. Ազգային ժողովի Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի անդամներն ապրիլի 1-ին հանդիպել են ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Աոկի Յուտակայի հետ: Ողջունելով նորանշանակ դեսպանին խորհրդարանում` Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանը շնորհավորել է Աոկի Յուտակային պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Թշնամական կողմը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու ակտիվ արշավ է սկսել
 Երեթշաբթի, 2 Ապրիլի 2024, 10:43

Արմինֆո.Ադրբեջանական կողմը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու ակտիվ արշավ է սկսել: Մարտի 30-ից հակառակորդը տարբեր բնույթի տեղեկություններ է տարածում, թե, իբր, հայկական կողմն ուժեր է կուտակում Ադրբեջանի հետ սահմանին։ Իսկ գիշերը թշնամական կողմը Հայաստանին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու համար։

Գլխավոր դատախազությունը պահանջում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրենից բռնագանձել ավելի քան 3 մլն դոլար
 Երկուշաբթի, 1 Ապրիլի 2024, 15:15

Արմինֆո. Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի մարտի 12-ին, 19-ին և 26-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումները: Այդ մասին  հաղորդում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:




Մեկնաբանվողներ
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան