Arminfo.info


Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը վավերացրել է Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը
 Չորեքշաբթի, 10 Հուլիսի 2019, 11:24

Արմինֆո.ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովը, վավերացրել է Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այս առնչությամբ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը թվիթերյան իր էջում շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովին։

Նաղդալյան. Չեխիան ամբողջությամբ ավարտել է CEPA-ի վավերացման գործընթացը
 Երկուշաբթի, 8 Հուլիսի 2019, 14:42

Արմինֆո. Չեխիան ամբողջությամբ ավարտել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) վավերացման գործընթացը ։  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Արտգործնախարարը մեկնում է Բրյուսել
 Չորեքշաբթի, 12 Հունիսի 2019, 10:54

Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիարկությունն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու հունիսի 13-ին կայանալիք Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի երկրորդ նիստին, որը վարելու են ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։ Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից, խորհրդի նիստի արդյունքներով ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

ԵՄ-ն աջակցում է Հայաստանի կառավարությանը դատաիրավական համակարգում խորը եւ համապարփակ բարեփոխումների գործում
 Չորեքշաբթի, 22 Մայիսի 2019, 00:04

Արմինֆո.Եվրամիությունը կարծում է, որ  Հայաստանում արդարադատության ոլորտում խորը և համապարփակ բարեփոխումները երկրի ապագայի համար կենսական նշանակություն ունեն: 

Սլովակիայի խորհրդարանը վավերացրել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը
 Չորեքշաբթի, 8 Մայիսի 2019, 11:13

Արմինֆո. Սլովակիայի խորհրդարանը վավերացրել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Ուկրաինայում Հայաստանի դեսպան, Սլովակիայում և Չեխիայում Հայաստանի նախկին դեսպան Տիգրան Սեյրանյանը։

Ֆինլանդիան վավերացրել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը
 Երկուշաբթի, 29 Ապրիլի 2019, 14:18

Արմինֆո. Ֆինլանդիան վավերացրել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA): Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Ֆինլանդիայի ԱԳՆ-ն ։

Հունգարիայի խորհրդարանը վավերացրել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը
 Երկուշաբթի, 15 Ապրիլի 2019, 21:08

Արմինֆո.Հունգարիայի խորհրդարանը վավերացրել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Facebook-ի իր էջում այդ մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ  Արմեն Աշոտյանը։

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին և Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ երկրների դեսպաններին
 Ուրբաթ, 12 Ապրիլի 2019, 20:04

Արմինֆո. Ապրիլի 12-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին և Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ երկրների դեսպաններին:

Գերմանիայի Բունդեսթագը վավերացրել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը
 Ուրբաթ, 5 Ապրիլի 2019, 00:22

Արմինֆո.Գերմանիայի Բունդեսթագը վավերացրել է Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA):

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի կողմից ռեադմիսիոն պարտավորությունների կատարումը
 Չորեքշաբթի, 3 Ապրիլի 2019, 17:03

Արմինֆո.  Ռեադմիսիոն հարցերով ՀՀ-ԵՄ համատեղ կոմիտեի 5-րդ նիստը տեղի ունեցավ Երևանում։ Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության մամուլի ծառայությւոնից, կոմիտեի նպատակն է հետևել և գնահատել ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ստորագրված ռեադմիսիոն համաձայնագրի իրականացման ընթացքին, վեր հանել և փորձել լուծումներ գտնել այդ ընթացքում առաջացող խնդիրներին։

Հաջորդ շաբաթ Գերմանիայի Բունդեսթագում քննարկումներ կանցկացվեն CEPA-ի վավերացման հարցի շուրջ
 Երեթշաբթի, 26 Մարտի 2019, 21:44

Արմինֆո. Հաջորդ շաբաթ Գերմանիայի Բունդեսթագում քննարկումներ տեղի կունենան Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի (CEPA) վավերացման շուրջ ։ Այդ մասին մարտի 26-ին Երևանում <Հայաստանը Եվրոպայի ճանապարհին> կոնֆերանսի ժամանակ՝ նվիրված Հայաստանում Konrad Adenauer հիմնադրամի գործունեության 10-ամյակին, հայտարարել Է Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերը։

Հայաստանը և Շվեդիան վերահաստատել են փոխադարձ հանձնառությունը՝ խորացնելու փոխշահավետ համագործակցությունը
 Ուրբաթ, 22 Մարտի 2019, 14:36

Արմինֆո. Մարտի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է  Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության նախարար Պետեր Էրիկսոնին:

ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին. Ֆեդերիկա Մոգերինին` Նիկոլ Փաշինյանին
 Չորեքշաբթի, 6 Մարտի 2019, 10:30

Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Բրյուսելում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին:

Խորհրդարանական. Հայաստանի վարչապետի այցը Բրյուսել բնավ չի հանգեցվում ֆինանսներին
 Երեթշաբթի, 5 Մարտի 2019, 16:27

Արմինֆո. Հայաստանի վարչապետի այցը Բրյուսել բնավ չի հանգեցվում Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության ստացմանն  ու ծավալներին: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել «Իմ քայլը՚ դաշինքից ԱԺ պատգամավոր Միքայել Զոլյանը:

Հայ և գերմանացի պատգամավորները քննարկել են միջխորհրդարանական համագործակցության հարցերը
 Ուրբաթ, 1 Մարտի 2019, 18:12

Արմինֆո. ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը մարտի 1-ին հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Անտոն Ֆրիզենի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը:

Պյոտր Սվիտալսկի. Մարտի վերջին, հնարավոր է, պատրաստ լինի CEPA-ից բխող գործողությունների ճանապարհային քարտեզը
 Երեթշաբթի, 26 Փետրվարի 2019, 13:45

Արմինֆո. ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին գտնում է, որ 2019 թվականը Հայաստանը և Եվրամիությունը սկսել են քաղաքական բարձր նոտայով: Այդ մասին նա հայտարարել է փետրվարի 26-ին ասուլիսի ժամանակ: Նրա խոսքով, տարեսկիզբը նշանավորվեց ԵՄ հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերի հանձնակատար Յոհաննես Հանի այցով:

ԵՄ 16 անդամ երկրների ներկայացուցիչներ եկել են Հայաստան` բարեփոխումների օրակարգին ծանոթանալու
 Չորեքշաբթի, 13 Փետրվարի 2019, 11:16

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության անդամ երկրների` Արևելյան գործընկերության հարցերով հատուկ դեսպաններին:

Նիկոլ Փաշինյան. Երևանը կարևորում է Հայաստան-ԵԱՏՄ, ինչպես նաև Հայաստան-ԵՄ տնտեսական հարաբերությունների խորացման կարևորությունը
 Երեթշաբթի, 29 Հունվարի 2019, 19:59

Արմինֆո.  Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանին:

Դալյա Գրիբաուսկայտե. Լիտվան պատրաստ է աջակցելու Հայաստանին բարեփոխումների իրականացման գործում
 Ուրբաթ, 25 Հունվարի 2019, 11:04

Արմինֆո. Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի հետ:

ՀՀ Աժ նախագահը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են համագործակցության հարցերը
 Չորեքշաբթի, 23 Հունվարի 2019, 18:14

Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 23-ին ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:




Մեկնաբանվողներ
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան