Arminfo.info


Ֆրանսիական հեղինակավոր Le Figaro պարբերականի փոխտնօրենն աջակցել է Հայաստանին
 Երեթշաբթի, 27 Սեպտեմբերի 2022, 17:45

Արմինֆո.Ֆրանսիական հեղինակավոր Le Figaro պարբերականի փոխտնօրեն Ժան Քրիստոֆ Բուիսոնը վրդովմունք է հայտնել այն առնչությամբ, որ ԵՄ-ն և Ֆրանսիան ներգրավված չեն Հայաստանին զենք վաճառելու գործընթացում: Այդ մասին նա գրել Է Twitter-ի իր միկրոբլոգում։

Koreez համադպրոցական մրցույթի հաղթողները մրցանակներ ստացան Team Telecom Armenia-ից
 Երկուշաբթի, 26 Սեպտեմբերի 2022, 19:10

Արմինֆո. Team Telecom Armenia-ի աջակցությամբ իրականացվող Koreez 2022 համադպրոցական մրցույթն ամփոփվեց։ Մրցույթին մասնակցել են շուրջ 800 հանրակրթական դպրոցների ավելի քան 11000 աշակերտներ և ուսուցիչներ Հայաստանից ու Արցախից։  

Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած մրցանակաբաշխության ընթացքում լավագույն արդյունքներ գրանցած 80 աշակերտները, ինչպես նաև նրանց ուսուցիչներն ու տնօրենները պարգևատրվեցին բազմաթիվ արժեքավոր և խրախուսական մրցանակներով։

Մրցույթի 5-րդ դասարանցի երեք լավագույն մասնակիցները՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղից Սուրեն Գյագունցը, Երևանից Մանե Սահակյանը և Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքից Բագրատ Արշակյանը, Team Telecom Armenia-ի կողմից ստացան նոութբուք, պլանշետ և սմարթֆոն։

«Այս մրցանակները երեխաների աշխատասիրության ու ձգտման գնահատականն են։ Հուսով եմ՝ դրանք կմոտիվացնեն ու կնպաստեն նրանց՝ թվային աշխարհում կրթության անխոչընդոտ ընթացքին»,- նշեց Team-ի կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանը։

5-րդ դասարանցիների մեջ առաջին տեղը գրաված Սուրեն Գյագունցը սովորում է Տեղ գյուղի 1-ին միջնակարգ դպրոցում ու ամենից շատ հետաքրքրվում է մաթեմատիկայով․

«Մրցույթի ընթացքում եղել են հարցեր մաթեմատիկայից, հայոց լեզվից, բնագիտությունից ու ընդհանուր տրամաբանությունից։ Կային և՛ հեշտերը, և՛ բարդերը, բայց կարողացա հաղթահարել, քանի որ դպրոցի դասերից դուրս էլ ինքնուրույն շատ եմ պարապում։ Այս նոութբուքն էլ կօգնի, որ մաթեմատիկայից է՛լ ավելի հետաքրքիր խնդիրներ գտնեմ»։

Koreez մրցույթն անցկացվում էր արդեն երկրորդ անգամ։ Այն առարկայական առցանց մրցույթ է, որին կարող են մասնակցել ՀՀ և ԱՀ դպրոցների 5-12-րդ դասարանի բոլոր աշակերտները՝ անկախ դպրոցում ունեցած առաջադիմությունից։ Մրցույթի ընթացքում յուրաքանչյուր աշակերտ հնարավորություն է ստանում հատուկ հարցաշարերի միջոցով ստուգել ուսումնական տարում ձեռք բերած գիտելիքները։

Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը: Առաջիկայում այս ցանցին կմիացվեն Հայաստանի ողջ տարածքում գործող բջջային կայանները, ինչի շնորհիվ զգալիորեն կբարելավվի նաև շարժական կապի որակը։

Վալերի Բուայեն արշավ է սկսել՝ ի աջակցություն Հայաստանի
 Երկուշաբթի, 26 Սեպտեմբերի 2022, 19:09

Արմինֆո. Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, "Ֆրանսիա-Արցախ" բարեկամության շրջանակի հիմնադիր անդամ Վալերի Բուայեն Facebook - ի իր էջում հրապարակել է հայ աղջկա լուսանկար և կոչ արել շարժում սկսել՝ ի պաշտպանություն Հայաստանի:

Armenian Lives Matter. Ուկրաինական երգչուհի Թինա Կարոլն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին
 Երկուշաբթի, 19 Սեպտեմբերի 2022, 16:32

Արմինֆո. Ուկրաինացի կոմպոզիտոր եւ փոփ - կատարող Մաքսիմ Բարսկիխից հետո Հայաստանի աջակցություն է հայտնել ուկրաինացի երգչուհի Թինա Կարոլը: Նա Instagram սոցիալական ցանցի իր էջում զետեղել է հայկական եռագույնով և "Հայերի կյանքը նշանակություն ունի" գրառմամբ հրապարակում (Armenian Lives Matter):

Ֆիլիպ Ռիքերը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
 Հինգշաբթի, 8 Սեպտեմբերի 2022, 15:54

Արմինֆո.ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, կովկասյան բանակցությունների հարցերով հատուկ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 8-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳՆ Ամերիկյան երկրների վարչության պետ Արմեն Եգանյանի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի ուղեկցությամբ:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա հյուրերին ներկայացրել է նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:

Պարոն Ֆիլիպ Ռիքերը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո ԱՄՆ-ից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:

Ժողովրդական տեսուչների համար ավելի հեշտ կլինի արձանագրել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումները
 Հինգշաբթի, 8 Սեպտեմբերի 2022, 15:28

Արմինֆո.Հայաստանի իշխանությունները պարզեցնում են ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներն արձանագրող եւ ոստիկանություն դիմումներով լուսանկարներ եւ տեսանյութեր ուղարկող ժողովրդական տեսուչների աշխատանքը:

Հայաստանում Starmus փառատոնին Սթիվեն Հոքինգի 3 մեդալ է շնորհվել՝ երաժշտության, պոեզիայի եւ կինոյի միջոցով գիտության հանրահռչակման գործում ներդրած ավանդի համար
 Երեթշաբթի, 6 Սեպտեմբերի 2022, 19:17

Արմինֆո.Սեպտեմբերի 5-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել Starmus գիտության եւ արվեստի համաշխարհային փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը, որն այս տարի նվիրված է Մարսի վրա իջեցման 50-ամյակին:

«Տիեզերական զրույցներ» երեխաների համար Team Telecom Armenia-ից ու STARMUS-ից
 Չորեքշաբթի, 24 Օգոստոսի 2022, 12:25

Արմինֆո. STARMUS փառատոնին ընդառաջ Team Telecom Armenia-ն Պլանետարիում Երևանում անցկացրեց «Տիեզերական զրույցներ» միջոցառումը՝ հնարավորություն տալով դպրոցահասակ երեխաներին հանդիպելու աստղաֆիզիկոս, STARMUS փառատոնի հիմնադիր Գարիկ Իսրայելյանի հետ։

Կարևորելով փառատոնի հետ համագործակցությունը Team Telecom Armenia ընկերության կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանը նշեց․ «Մենք միացել ենք STARMUS-ին գիտության, տեխնոլոգիաների ու արվեստի ուղղությունների զարգացմանն աջակցելու նպատակով։ Հաշվի առնելով, որ այս փառատոնի հիմնական մասնակիցները մեծահասակներն են, որոշեցինք կազմակերպել այնպիսի միջոցառում, որը կլինի հատուկ երեխաների համար և նրանց մոտ կառաջացնի հետաքրքրություն գիտության ու տիեզերքի հանդեպ»։ 

Միջոցառման ընթացքում 80-ից ավել երեխաներ լսեցին Գարիկ Իսրայելյանի «Կյանքը տիեզերքում» թեմայով ելույթը, տվեցին իրենց հետաքրքրող բոլոր հարցերն ու դիտեցին մեր Արեգակնային համակարգի, մոլորակների և արբանյակների մասին պատմող «Երկրագնդից տիեզերք» ֆիլմը։ Միջոցառման ավարտին  «Տիեզերք» խմբի անդամներն անցկացրեցին մրցույթ, որի հաղթողները նվեր ստացան «ՄՏԿ։ Մարդու տունը տիեզերքում» գիրքը։

«Շատ եմ ուրախանում, երբ տեսնում եմ երեխաներին աստղացուցարանում, 
որովհետև դրանց շնորհիվ են նրանք հետագայում գալիս դեպի աստղագիտություն․ աստղերը ոգևորում են փոքրիկներին և առաջացնում հարցեր տալու ցանկություն, տիեզերքի վերաբերյալ հանելուկային առաջին զգացողություններ։ Այո՛, Պլանետարիումի հայերեն համարժեքն Աստղացուցարանն է։ Սթարմուսն այդ առումով նման է աստղացուցարանի, մեր նպատակը նույնպես ոգեշնչելն է։ Կուզեմ, որ այստեղ երեխաները հաճախ լինեն, մասնակցեն նման միջոցառումների և տարվեն նորը բացահայտելու գաղափարով»,- ասաց Գարիկ Իսրաելյանը։

STARMUS VI-ը տեղի է ունենալու սեպտեմբերի 5-10-ը։ Փառատոնի ծրագրում նախատեսվում է համագումարների ու գիտաժողովների շարք, բազմաբնույթ մշակութային միջոցառումներ, գիտական ճամբարներ, ինչպիսիք են՝ աշխարհահռչակ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի, Queen խմբի համահիմնադիր, երաժիշտ, աստղաֆիզիկոս և լուսանկարիչ դոկտոր Բրայան Մեյի համերգները, STARMUS ճամբարը Ազատության հրապարակում, Աստղային լուսանկարչության դպրոցը և այլն։
 

«Ապագա Հայկականը» հայտարարում է համաժողովին գրանցման մեկնարկի մասին
 Երկուշաբթի, 8 Օգոստոսի 2022, 16:18

Արմինֆո.2022թ. նոյեմբերի 11-13-ը Երևանում կայանալու է «Ապագա Հայկականի» առաջին Համաժողովը՝ քաղաքացիական ասամբլեայի մոդելի հիման վրա։

TEAM Telecom Armenia. Հայտնի են Entrepreneurship World Cup 2022 ազգային փուլի կիսաեզրափակիչ անցած թիմերը
 Ուրբաթ, 29 Հուլիսի 2022, 23:47

Արմինֆո. Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC) հայտարարել է մրցույթի կիսաեզրափակիչ փուլ անցած մասնակից թիմերին։  

CaseKey բիզնես մրցույթի մասնակիցներն այցելել են Team Telecom Armenia
 Երկուշաբթի, 25 Հուլիսի 2022, 17:29

Արմինֆո.CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթի GenZers հովանավոր Team Telecom Armenia ընկերությունն ընդունել է մրցույթի մասնակիցներին։ Հանդիպման ընթացքում երիտասարդ մասնագետները ծանոթացել են ընկերության ռազմավարական ծրագրերին, վերաբրենդավորման ընթացքին, ինչպես նաև մասնագիտական աճի հնարավորություններին, ազատ հաստիքներին ու ստացել ընկերության և հեռահաղորդակցության ոլորտի հետ կապված իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները։

Ողջունելով մրցույթի կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանը նշեց, որ իրենց համար էական է աջակցել նմանատիպ նախագծերի, որոնք երիտասարդներին հնարավորություն են տալիս հենց պրակտիկ դաշտում մշակել նախագծեր ու անել առաջարկություններ բիզնեսի կողմից առաջադրված խնդիրները լուծելու համար․ «Բիզնես մրցույթներն աշխարհում մեծ տարածում ունեն, սակայն Հայաստանում դրանք դեռ սաղմնային՝ ձևավորման փուլում են։ Վստահ եմ, որ  CaseKey-ն նպաստելու է մեր երկրում ավելի առողջ մրցակցային միջավայրի ու նոր մակարդակի բիզնես էկոհամակարգի ձևավորմանը»։

CaseKey մրցույթի նպատակն է երիտասարդներին փոխանցել բիզնեսի ոլորտում առաջացող խնդիրների լուծման գործնական հմտություններ, բարելավել կրթություն-մասնավոր հատված համագործակցությունը: Ըստ մրցույթի ֆորմատի՝ 5 ամսյա կրթական ծրագրից հետո մասնակից թիմերը ստանում են հատուկ մրցույթի համար մշակված իրական խնդիր, որից հետո ունենում 72 ժամ այն լուծելու համար։

«Team Telecom Armenia-ի հետ այս տարի առաջին անգամ ենք համագործակցում և մեզ համար կարևոր է մեր գործընկերների թվում տեսնել նոր ասելիք ունեցող ու առաջադեմ ընկերություն։ Այսպիսի համագործակցություններն ու հանդիպումները մոտիվացնում են նաև մեր մասնակիցներին»,- նշեց CaseKey մրցույթի համահիմնադիր Արշակ Կարապետյանը։

Team Telecom Armenia-ն հանդես կգա որպես STARMUS փառատոնի գործընկեր
 Չորեքշաբթի, 20 Հուլիսի 2022, 16:19

Արմինֆո. Սեպտեմբերի 5-10-ին Հայաստանը վերածվելու է աշխարհահռչակ գիտնականների, տիեզերագնացների ու արվեստի գործիչների միավորող հարթակի՝ հյուրընկալելով STARMUS միջազգային փառատոնը։ Գիտության, տեխնոլոգիաների ու արվեստի ուղղությունների զարգացմանն աջակցելու նպատակով հեռահաղորդակցության ոլորտում առաջատար Team Telecom Armenia ընկերությունը հայտարարել է STARMUS փառատոնի հետ համագործակցության մասին։

«Աջակցելով Starmus-ին՝ մենք աջակցում ենք մեր երկրում գիտության հանրայնացմանն ու ոգեշնչում երիտասարդներին՝ ավելի ակտիվ ու համարձակ քայլեր անելու։ Հուսով եմ, որ այս փառատոնը կդառնա անկախ Հայաստանում գիտության վերածնունդի խորհրդանշական իրադարձություններից մեկը՝ ապագայում վերականգնելով աստղագիտության ոլորտում ունեցած մեր համբավը»,- նշել է Team Telecom Armenia ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։ 

Ինչպես ասվում է ընկերության մամուլի ծառայության հաղորդագությունում, փառատոնը Հայաստանում կրելու է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագիրը և նվիրված է լինելու Մարսի վրա Մարս 3 տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին: Հատկանշական է, որ Մարս 3-ը տեղափոխել է դեպի Կարմիր մոլորակ հայ մեծանուն ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M (փրոփ-էմ) ռոբոտը։

«Ողջունում եմ Team Telecom Armenia ընկերությանը մեր փառատոնի շրջանակներում և որպես հայ ուրախ եմ միջազգային գործընկերների թվում ունենալ առաջին հայաստանյան ընկերությունը, որը միացել է փառատոնին որպես հիմնական գործընկերներից մեկը՝ կարևորելով գիտության հանրայնացումը Հայաստանի համար։ STARMUS-ը աննախադեպ միջազգային իրադարձություն է և այստեղ՝ Հայաստանում մենք գիտության տոն ենք պարգևելու հանրությանն ու հյուրերին»,- խոսելով համագործակցության մեկնարկի մասին՝ ասել է STARMUS փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրաելյանը։

Հայաստանի ներկայացուցիչը բրոնզե մեդալ է նվաճել Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայում
 Երկուշաբթի, 18 Հուլիսի 2022, 17:31

Արմինֆո. Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած փակման հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարվել են Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողների անունները։

«Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադա»-ն կանցկացվի Team Telecom Armenia-ի աջակցությամբ
 Շաբաթ, 9 Հուլիսի 2022, 14:50

Արմինֆո.Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադա»-ն, որի տեխնոլոգիական գործընկերը հեռահաղորդակցության ոլորտում առաջատար Team Telecom Armenia-ն է։ Հուլիսի 10-18-ը Օլիմպիադային մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանելու աշխարհի 64 երկրի աշակերտական պատվիրակություններ, միջազգային ժյուրիի ներկայացուցիչներ, դիտորդներ, ինչպես նաև օլիմպիադայում նախորդ տարի հաղթած աշակերտներ։

Դպրոցականների ամենահեղինակավոր մրցույթի սահուն ընթացքն ապահովելու համար Team Telecom Armenia-ն տրամադրել է անհրաժշտ տեխնիկական ու թվային բոլոր լուծումները։

«Մեզ համար կարևոր է լինել նախագծերի կողքին, որոնք դիրքավորում են Հայաստանի անունը աշխարհի կրթական ու գիտական քարտեզի վրա։ Հուսով եմ՝ այս օլիմպիադան կմեծացնի կենսաբանության հանդեպ հետաքրքրվածությունը հայ պատանիների շրջանում ու կմոտիվացնի նրանց է՛լ ավելի ակտիվ և հաստատուն քայլերով առաջ գնալ»,- նշեց Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Օլիմպիադայի շրջանակում անցկացվելու է երկու քննություն՝ տեսական և գործնական (յուրաքանչյուրը՝ 7 ժամ տևողությամբ)։ Ժյուրիի անդամների աշխատանքը կազմակերպվելու է «OlyExams» ծրագրի միջոցով, որը նախատեսված է գիտական օլիմպիադաների քննական ընթացքն ապահովելու համար։

«FlyOne Armenia» ավիաընկերության Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը հետաձգվել է
 Շաբաթ, 9 Հուլիսի 2022, 13:03

Արմինֆո.«FlyOne Armenia» ավիաընկերության նախօրեին նախատեսված Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը հետաձգվել է:

"The Future Armenian"-ի համահիմնադիր. Գուցե Սփյուռքը մեր նավթն է, բայց ամեն ինչ ապարդյուն կլինի այդ ռեսուրսի ոչ ճիշտ օգտագործման դեպքում
 Ուրբաթ, 8 Հուլիսի 2022, 12:05

Արմինֆո. "The Future Armenian" շարժման համահիմնադիր, "Ավրորա" մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը մտահոգված է Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների միտումներով: Այդ մասին նա հայտարարել է հունիսի 7-ին The Future Armenian վեհաժողովի նախապատրաստական աշխատանքների մեկնարկի պաշտոնական արարողության ժամանակ, որը տեղի կունենա նոյեմբերի 11-13-ը Երեւանում։

Կոնվերս Բանկը կհոգա ապահովագրության ծախսերը ծրագրային վարկավորման շրջանակում
 Ուրբաթ, 1 Հուլիսի 2022, 12:24

Արմինֆո.Կոնվերս Բանկի վարկառուներն այսուհետ կարող են օգտվել ոչ միայն մրցունակ տոկոսադրույքից, այլև անշարժ գույքի ու դժբախտ պատահարներից ապահովագրության նոր հնարավորությունից:

Մի դրամի ուժը 2 տարեկան է․ տարբեր նախաձեռնությունների է փոխանցվել ավելի քան 82 մլն ՀՀ դրամ
 Երկուշաբթի, 20 Հունիսի 2022, 17:33

Արմինֆո.Երկու տարի առաջ, հունիսի 8-ին համացանցը ողողվեց հետևյալ արտահայտությամբ․ «Ամեն ինչ սկսվում է մի դրամից»։ Թե ինչ էր դա նշանակում, պարզ չէր․․․

Հատուկ առաջարկ Team-ի բաժանորդներին` 50 Cent-ի, ZAZ-ի և Led Zeppelin Symphonic-ի համերգների համար
 Երկուշաբթի, 20 Հունիսի 2022, 17:02

Արմինֆո.«ՀԱՅԱ» երաժշտական փառատոնի շրջանակներում Երևանն այս ամառ կհյուրընկալի համաշխարհային ճանաչում ունեցող աստղեր 50 Cent-ին, ZAZ-ին և Led Zeppelin Symphonic-ին։

Փառատոնի գլխավոր գործընկեր Team Telecom Armenia-ն հատուկ իր բաժանորդների համար հայտարարել է 30% զեղչ մինչև հունիսի 24-ը այս համերգներից որևէ մեկի տոմսը ձեռք բերելու համար։

Առաջարկից  օգտվելու համար ընկերության բաժանորդները պետք է 4545 կարճ համարին SMS-ով ուղարկեն «Team» բառը, որից հետո ստացած պրոմո կոդը մուտքագրեն www.haya.am կայքում՝ իրենց նախընտրած համերգի Team promo code-ով նշված տոմսի բաժնում:

Նշենք, որ մեկ հեռախոսահամարից հնարավոր է ստանալ միայն մեկ պրոմո կոդ և, հետևաբար, գնել միայն մեկ տոմս։

Ուշադրություն․ SMS-ն անվճար է, սակայն պրոմո կոդը ստանալու համար հաշվեկշիռը պետք է լինի դրական։

Այլ մանրամասների ծանոթանալու համար կարող եք այցելել www.telecomarmenia.am կայք, գրել հաղորդագրություն Team Telecom Armenia-ի ֆեյսբուքի պաշտոնական էջին, զանգահարել 100 անվճար համարին կամ մոտենալ Team-ի վաճառքի և սպասարկման կենտրոններ։

ZAZ-ի, 50 cent-ի և Led Zeppelin Symphonic-ի համերգները տեղի են ունենալու համապատասխանաբար հունիսի 25-ին, հուլիսի 1-ին և հուլիսի 9-ին՝ «Հրազդան» մարզադաշտում։
 

Ֆրանսիայի դեսպանը Սյունիքի մարզպետի հետ քննարկել է տարածաշրջանի տնտեսությանն ու անվտանգությանը վերաբերող հարցեր
 Ուրբաթ, 17 Հունիսի 2022, 17:48

Արմինֆո. Սյունիք մարզ այցելության երկրորդ օրը դեսպան Անն Լույոն հանդիպել է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին և Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանին:




Մեկնաբանվողներ
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան