Arminfo.info


393
 Երեթշաբթի, 20 Հունիսի 2017, 12:18

Արմինֆո.

Էրդողանի թիկնապահներին ձերբակալելու օրդեր տալու ԱՄՆ ոստիկանության որոշումը հարուցել է Անկարայի զայրույթը. Միացյալ Նահանգների դեսպանը կանչվել է ԱԳՆ
 Ուրբաթ, 16 Հունիսի 2017, 11:06

Արմինֆո. Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանի թիկնապահներին ձերբակալության օրդեր տալու վերաբերյալ ԱՄՆ ոստիկանության որոշումը հարուցել է Անկարայի զայրույթը: 

ԱՄՆ ոստիկանությունը Թուրքիայի նախագահի թիկնապահներին ձերբակալության օրդեր է տվել
 Ուրբաթ, 16 Հունիսի 2017, 10:36

Արմինֆո. ԱՄՆ ոստիկանությունը Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանի թիկնապահներին ձերբակալության օրդեր է տվել, որոնք մասնակցել են Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ խաղաղ ցուցարարներին ծեծի ենթարկելուն: Այդ մասին հայտնել են Վաշինգտոնի ոստիկանության ղեկավար Պիտեր Նյուշեմը և քաղաքապետ Մուրիել Բոուսերը:

Թուրքիայի ԱԳՆ-ն ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատին մեղադրել է ապակառուցողականության համար
 Չորեքշաբթի, 7 Հունիսի 2017, 14:03

Արմինֆո. Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուսեին Մուֆթուողլուն հանդես է եկել հայտարարությամբ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում  354 բանաձևի ընդուման առնչությամբ, որը դատապարտում է Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունը: «Երեկ երեկ երեկոյան ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն ընդունել է չհիմնավորված որոշում, որի օգտին ավելի վաղ քվեարկել էր պալատի արտաքին գործերի կոմիտեն: Օրենսդիրների ձեռնարկած քայլերը, որոնք փորձում են քաղաքականացնել այդ հարցը, ապակառուցողական են: Դա նաև հակասում է Թուրքիայի և ԱՄՆ միջև դաշնակցության և գործընկերության ոգուն», - ասվում է Մուֆթուողլուի հայտարարությունում, որը հրապարակվել է Թուրքիայի ԱԳՆ կայքում:

Էրդողան. Երևանի և Բաքվի միջև հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ ՄԽ գործունեությունն անարդյունավետ է
 Չորեքշաբթի, 7 Հունիսի 2017, 11:21

Արմինֆո.Երևանի և Բաքվի միջև հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն անարդյունավետ է: Ըստ «haber7»-ի` այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կարողացել կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը: Հենց որ այդ երկրներից մեկը հանդես է գալիս հակամարտության լուծման օգտին, մյուսը վետո է կիրառում: Եվ դա է հիմնական խոչընդոտը հակամարտությունների կարգավորման համար», - ասել է Թուրքիայի առաջնորդը:

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտ խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունը դատապարտող բանաձև է ընդունել
 Չորեքշաբթի, 7 Հունիսի 2017, 10:50

Արմինֆո. ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է թիվ 354 բանաձևը, որը դատապարտում է մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունը:

Քաղաքագետ. Գերմանացի զինծառայողների դուրսբերումը «Ինջիրլիքից» արևմտյան գործընկերների հետ Անկարայի հարաբերություններում համալիր փոփոխությունների հետևանք է
 Երկուշաբթի, 5 Հունիսի 2017, 18:33

Արմինֆո. Թուրքիայում տեղակայված «Ինջիրլիք» ռազմակայանից գերմանացի զինծառայողների դուրսբերումը եվրոպական երկրների, Միացյալ Նահանգների և ԵՄ առանձին երկրներների հետ Անկարայի հարաբերություններում համալիր փոփոխությունների հետևանք է: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

 Ուրբաթ, 26 Մայիսի 2017, 13:38

Արմինֆո.

ԱՄՆ Կոնգրեսը դատապարտել է Թուրքիայի ղեկավարի անվտանգության աշխատակիցների բռնի գործողությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ
 Ուրբաթ, 26 Մայիսի 2017, 12:11

Արմինֆո.ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը այսօր հավանություն էտվել House Resolution 354 բանաձևին, որում ափսոսանք է հայտնվում Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների նկատմամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության աշխատակիցների բռնի գործողությունների առնչույամբ:

ԱՄՆ Կոնգրես. Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների նկատմամբ պատժիչ գործողությանը մասնակցած թուրք պաշտոնյաները պատասխանատվություն կկրեն ԱՄՆ օրենքներով
 Հինգշաբթի, 25 Մայիսի 2017, 12:47

Արմինֆո. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել House Resolution 354 բանաձևը, որում ափսոսանք է հայտնվում Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ խաղաղ ցուցարարների նկատմամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության ծառայության աշխատակիցների բռնի գործողությունների առնչությամբ:

 Երեթշաբթի, 23 Մայիսի 2017, 19:56

Արմինֆո.

Ամերիկացի սենատորները պահանջում են Թուրքիային զրկել ԱՄՆ օգնությունից, մինչև Անկարան չարձագանքի Էրդողանի անվտանգության ծառայութան աշխատակիցների հանցավոր գրծողություններին
 Երեթշաբթի, 23 Մայիսի 2017, 14:22

Արմինֆո.ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովի անդամներ Լինդսի Գրահամը և Պատրիկ Լեհին սպառնացել են դադարեցնել Թուրքիային ֆինանսական օգնությունը, մինչև Անկարան լրջորեն չզբաղվի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության աշխատակիցների կողմից խաղաղ ցուցարարների, այդ թվում՝ հայերի, եզդիների և քրդերի, նկատմամբ բռնություն կիրառելու գործով:

ՀՀ ԱԳ փոխնախարարի ելույթը ՍՏՀԿ-ում հարուցել է Էրդողանի ոչ միանշանակ արձագանքը
 Երկուշաբթի, 22 Մայիսի 2017, 15:08

Արմինֆո. ՀՀ ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանի ելույթը ՍՏՀԿ ԱԳՆԽ հատուկ նիստում հարուցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ոչ միանշանակ արձագանքը:

Թուրքիայի դեսպանին կանչել են ԱՄՆ Պետդեպարտամենտ
 Ուրբաթ, 19 Մայիսի 2017, 13:06

Արմինֆո. ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչին կանչել են Պետդեպարտամենտ` Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան շենքի մոտ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կաղմնակիցների և հակառակորդների միջև ծեծկռտուքի առնչությամբ բացատրություն ստանալու համար:

Թուրք Փորձագետ. Էրդողանը կճանաչի Հայոց ցեղասպանությունը` եթե զգա դրանից շահաբաժին ստանալու հնարավորություն
 Հինգշաբթի, 18 Մայիսի 2017, 13:47

Արմինֆո. Եթե առաջիկայում Թուրքիայի ավտորիտար կառավարությունում  փոփոխություն չլինի, տեսանելի ապագայում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժ ակնկալելու հարկ չկա: Այդպիսի կարծիք է հայտնել Ուտրեխտի համալսարանի դասախոս և Պատերազմի, Հոլոքոստի և ցեղասպանությունների  հետազոտման ինստիտուտի գիտաշխատող Ուզուր Ումիթ Ունգորը:

Հայաստանում Չեխիայի դեսպան. Չեխիայի նախագահը կատարեց Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու իր խոստումը
 Չորեքշաբթի, 26 Ապրիլի 2017, 16:16

Արմինֆո.Հայոց ցեղասպանության պատմական փաստի ճանաչումը դարձավ վերջին ժամանակներում Հայաստանի և Չեխիայի միջև կարևորագույն իրադարձություններից մեկը, ասել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան` ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում: Նա հիշեցրել է, որ Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանը, նախաձեռնություն ներկայացնելով երկրի խորհրդարան, դրանով իսկ կատարեց 2016 թվականի հունիսին Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում իր տված խոստումը:

Կիրո Մանոյան. Ցեղասպանության վերաբերյալ Թրամփի հայտարարությունն իր նախորդների քաղաքական գծի շարունակությունն է
 Երեթշաբթի, 25 Ապրիլի 2017, 14:34

Արմինֆո. Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի առնչությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը  վկայում է այն մասին, որ նա շարունակում է իր նախորդների քաղաքական գիծը: Այդ մասին այսօր Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Թուրքիայի ԱԳՆ արձագանքել է 1915 թվականի իրադարձությունների տարելիցի առնչությամբ  ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփի հայտարարությանը
 Երեթշաբթի, 25 Ապրիլի 2017, 12:09

Արմինֆո.Թուրքիայի ԱԳՆ արձագանքել է 1915 թվականի իրադարձությունների տարելիցի առնչությամբ  ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփի հայտարարությանը:

Ամերիկայի հայկական համագումարը և Ամերիկայի հայ ազգային կոմիտեն արձագանքել են նախագահ Թրամփի հայտարարությանը
 Երեթշաբթի, 25 Ապրիլի 2017, 12:08

Արմինֆո.Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ) կոչ է անում մանրակրկիտ հետաքննություն անցկացնել ԱՄՆ կառավարության նկատմամբ Թուրքիայի գաղտնի ազդեցությունը բացահայտելու նպատակով:

Էրդողանը ցավակցություն է հայտնել հայերին
 Երկուշաբթի, 24 Ապրիլի 2017, 23:26

Արմինֆո. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 24-ին ցավակցություն է հայտնել հայերին Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի առնչությամբ, որն Անկարան հրաժարվում է ճանաչել:




Մեկնաբանվողներ
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան