Arminfo.info


492
 Ուրբաթ, 23 Փետրվարի 2018, 17:25

Արմինֆո.

 Ուրբաթ, 23 Փետրվարի 2018, 17:14

Արմինֆո.

 Ուրբաթ, 23 Փետրվարի 2018, 11:10

Արմինֆո.

 Հինգշաբթի, 22 Փետրվարի 2018, 16:39

Արմինֆո.

ՀՀ նախագահ. Անազատությունը չունի արդարացում, և ազատությունը չունի այլընտրանք
 Երեթշաբթի, 20 Փետրվարի 2018, 13:01

Արմինֆո. Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել Արցախի վերածննդի օրվա և Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ ուղերձով:

Կիրո Մանոյան. Ստատուս-քվոն կարող է աշխատել հայերի օգտին միայն ճիշտ օգտագործման՝ Արցախի բնակչության մինչև 250-300 հազար ավելացման դեպքում
 Երկուշաբթի, 19 Փետրվարի 2018, 15:34

Արմինֆո. ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն ԱրմԻնֆո-ին հարցազրույցում խոսում է Սիրիայի տարածքում հակամարտության շուրջ վերջին իրադարձությունների, այդ հակամարտությունում քրդական գործոնի մասին, կիսվում հարևան Իրանի և Թուրքիայի ուղղությամբ Հայաստանի շահերի տեսլականով, ինչպես նաև Արցախի շուրջ հակամարտության կարգավորման՝ առավել հնարավոր և հայության շահերից բխող տարբերակի իր տեսակետով:

Սերժ Սարգսյան. Ադրբեջանի ինքնահանգստացումներն այն առումով, որ Հայաստանը մեկուսացված է` միֆ է
 Երկուշաբթի, 19 Փետրվարի 2018, 11:33

Արմինֆո. «Ի՞նչ եք կարծում, եթե Ադրբեջանի նախագահը տարածքային նկրտումներ է հանդես բերում Երևանի նկատմամբ, որի հիմնադրման 2800-ամյակը մենք նշելու ենք հոկտեմբեր ամսին, ինչպե՞ս կարող է Ղարաբաղի խնդիրը լուծվել՚, - Մյունխենի անվտանգության համաժողովում այսպիսի հռետորական հարցով է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել Գերմանիայում Ադրբեջանի դեսպանության առաջին քարտուղար Սադի Ջաֆարովի այն հարցին, թե երբ կլուծվի ղարաբաղյան հակամարտությունը, և երբ ժամանակին Լեռնային Ղարաբաղում ապրած ադրբեջանցիները, որոնցից մեկն է ինքը, կարող են վերադառնալ նախկին բնակության վայրեր:

«Նախ, շատ շնորհակալ եմ իմ հայրենակցի կողմից տրված այս հարցերի շարանի համար, որովհետև ես էլ եմ արմատներով Ղարաբաղից: …Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել, և Դուք, թեև ես դրանում մի քիչ կասկածում եմ, կարող եք վերադառնալ Ղարաբաղ կամ հարակից շրջաններ միայն ու միայն այն պարագայում, եթե ձեր երկրի ղեկավարությունը սթափվի և հրաժարվի իր անիրատեսական սպասելիքներից, բանակցությունների արդյունքի վերաբերյալ ակնկալիքներից: Դուք ուզում եք ազատ ապրել, Դուք ուզում եք ապրել Ղարաբաղում: Հավատացեք, որ ղարաբաղցիներն էլ են ուզում ազատ ապրել և ուզում են, որպեսզի իրենք ապրեն իրենց պատմական հողի վրա, որտեղ ունեն հազարամյակների խորքից եղած ժառանգություն, և իրենք չեն ուզում, որ դուք ոչնչացնեք այդ ժառանգությունը:  Իսկ թե ինչի համար Ադրբեջանի մի քանի շրջաններ հայտնվեցին Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի վերահսկողության տակ, Դուք դա շատ լավ գիտեք: Գիտեք, որ ղարաբաղցիները ընդամենը քաղաքակիրթ ձևով անցկացրել են հանրաքվե, դիմել են Սովետական միության Գերագույն խորհրդին. դա էր պահանջում Սովետական միության գործող օրենքը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանի կազմից տեղափոխվի Հայաստանի կազմ: Փոխարենը` ձեր այն ժամանակվա իշխանությունները փորձեցին զենքով խեղդել ղարաբաղցիների այդ օրինական պահանջն ու ցանկությունը: Իմիջիայլոց, պետք է ասեմ, որ այդ ժամանակ բոլոր եվրոպական կառույցները շատ դրական մոտեցում ցուցաբերեցին և ասացին՝ այո՛, Լեռնային Ղարաբաղը պետք է ինքորոշվի: Բայց պատերազմում փլավ չեն բաժանում, ցավոք սրտի: Ես ատում եմ պատերազմը: Սակայն այնպես ստացվեց, որ մենք մեզ պաշտպանելու համար ստիպված էինք ստեղծել անվտանգության գոտի: Նորից այս հեղինակավոր ամբիոնից ասում եմ՝ մենք պատրաստ ենք Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը, եթե դուք ցուցաբերեք ողջախոհություն` խոսքս Ադբեջանի ժողովրդի մասին չէ, խոսքս Ադրբեջանի ղեկավարության մասին է, և իրականում նստեք բանակցային սեղանի շուրջ ու հասկանաք, որ այս խնդիրը կարող է լուծվել միայն ու միայն փոխզիջումների հիման վրա: Ես չեմ ուզում մասնակիցների ժամանակը խլել, ուղղակի ուզում եմ ասել, որ ժամանակն է սթափվելու: Երևանը ունի 2800 տարվա պատմություն, հայ ժողովուրդը առնվազն 5000 տարի ապրում է իր պատմական տարածքներում, և Ադրբեջանը կամ այլ ժողովուրդներ, ովքեր, Աստված գիտի, երբ են սկսել իրենք իրենց ինքնաճանաչել, չեն կարող կոտրել հայ ժողովրդի կամքը՚, - հայտարարել է Հայաստանի նախագահը

Արա Բաբլոյան. Տարեցտարի մեծանում է հայ համայնքի ներգրավվածությունը Ռուսաստանի հասարակական-քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում
 Հինգշաբթի, 15 Փետրվարի 2018, 14:56

Արմինֆո. Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի անունից փետրվարի 14-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը կազմակերպվել է ընդունելություն, որին ներկա են եղել 12 երկրների դեսպաններ, ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի եւ Պետական դումայի պատգամավորներ, հայ համայնքի ներկայացուցիչներ եւ պաշտոնատար այլ անձինք:

Բուլղարիայի նախագահը եւ Հայաստանի խորհրդարանի նախագահը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները
 Երեթշաբթի, 13 Փետրվարի 2018, 12:12

Արմինֆո. Փետրվարի 12-ին Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադեւն այցելել է խորհրդարան, որտեղ հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ:

Հայաստանը և Բուլղարիան հաստատել են երկկողմ համագործակցությունը խորացնելու և ընդլայնելու կողմնակցությունը
 Երեթշաբթի, 13 Փետրվարի 2018, 12:02

Արմինֆո. Ի պատիվ պետական այցով Հայաստանում գտնվող Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի և տիկին Դեսիսլավա Ռադևայի՝ Նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի անունից տրվել է պետական ճաշ:

Կոստանդնուպոլսի պատրիարքությունում կրքերը չեն հանդարտվում. Արամ Աթեշյանը կմնա պատրիարքի փոխանորդ
 Շաբաթ, 10 Փետրվարի 2018, 14:47

Արմինֆո. Պոլսի հայոց պատրիարքարանում փետրվարի 9-ին
գումարված կրոնական ժողովը որոշել է, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շարունակելու է պաշտոնավարումը որպես պատրիարքի փոխանորդ:

ԼՂՀ պետնախարար. Ներդրողների հավատն ու վստահությունը՝ Արցախի տնտեսության հաջողության բանաձև
 Հինգշաբթի, 8 Փետրվարի 2018, 11:26

Արմինֆո. Արցախը կայուն և դինամիկ զարգացող տնտեսությամբ հանրապետություն է, ինչը հստակ արտացոլվում է վերջին 10 տարում երկրի երկնիշ տնտեսական ցուցանիշներում, և դա՝ հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղը տնտեսապես զարգացած տարածաշրջան չէր խորհրդային տարիներին, իսկ արդեն պատերազմից հետո ստիպված էինք ամեն բան զրոյից սկսել:

Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ. Հայերը վերապրել են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը
 Երեթշաբթի, 30 Հունվարի 2018, 10:59

Արմինֆո. Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոն դատապարտել է 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը:  Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոն Բրատիսլավայում իր հայաստանյան գործընկեր Արա Բաբլոյանի հետ հանդիպումից հետո:

Նալբանդյանն Աֆրինի իրավիճակի մասին. Հայաստանը մտահոգված տարածաշրջանում լարվածության նոր օջախ առաջացումով
 Երկուշաբթի, 29 Հունվարի 2018, 18:56

Արմինֆո. Հայաստանը մտահոգված տարածաշրջանում լարվածության
նոր օջախ առաջացումով: Այս մասին հունվարի 29-ին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ամփոփելով տարեկան գործունեության արդյունքները, պատասխանելով Սիրիայում Թուրքիայի գործողություններին վերաբերվող հարցին:

ԱԱԾ. Բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող անդրազգային հանցավոր խումբ
 Ուրբաթ, 26 Հունվարի 2018, 17:24

Արմինֆո. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-
հետախուզական միջոցառումների և քննչա կան գործողությունների արդյունքում բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող անդրազգային հանցավոր խումբ, որը Հայաստանի Հանրապետության տարածքով իրականացրել է օտարերկրյա քաղաքացիների անօրինական միգրացիա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, ապա՝ Թուրքիայի Հանրապետություն:

«Աղոթում եմ Հայաստանի համար՚. Սլովակիայի պատգամավորի ֆեյսբուքյան գրառումը` ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի ելույթից հետո
 Ուրբաթ, 26 Հունվարի 2018, 12:46

Արմինֆո. Ֆեյսբուքյան իր էջում ԵԽԽՎ-ում Սլովակիայի ազգային պատվիրակության նախագահ, Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի սոցիալ-դեմոկրատ պատգամավոր Լյուբոշ Բլահան, «Ֆեյսբուքի՚ իր էջում անդրադառնալով ԵԽԽՎ-ում Հյաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, գրել է.

Նաիրա Զոհրաբյան. Հայատյացությունն Ադրբեջանի կրթական ծրագրի հիմքն է
 Երեթշաբթի, 23 Հունվարի 2018, 20:17

Արմինֆո.«Ծառուկյան՚ դաշինքից պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամբիոնից անդրադառնալով այլատյացության և ռասիզմի հարցին կառույցի տարածքում, նշել է Ադրբեջանի քաղաքականության օրինակը:

ՀՀ նախագահ. ԵՄ հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք կյանքի կոչումը մեզ համար առաջնային հանձնառություն է
 Երեթշաբթի, 23 Հունվարի 2018, 12:34

Արմինֆո. Հայաստանը հաղթահարում է դժվարությունները՝ համալիր բարեփոխումների միջոցով ամրապնդելով ժողովրդավարական հաստատությունները, խթանելով
ազատ շուկայական տնտեսության զարգացումը, տեղեկատվական տեխնոլոգիաների աճը, նորարարական գաղափարների իրագործումը: Այդ մասին Փարիզի քաղաքապետարանում կայացած ընդունելության ժամանակ իր ելույթում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Հայաստանը չի հրաժարվել ալյուրը ֆոլաթթվով և երկաթով հարստացնելու գաղափարից
 Երկուշաբթի, 15 Հունվարի 2018, 14:11

Արմինֆո.Հայաստանի բնակչության թերասնման վերաբերյալ վիճակագրության համաձայն, երկրի բնակիչները տառապում են, այսպես կոչված, թաքնված սովից, կամ միիկրոէլեմենտների անբավարարությունից:

«Սա կողմնակալ եւ հակահայկական հայտարարություն է, որը վնաս է հասցնում խաղաղ կարգավորման գործընթացին». Շարմազանովը՝ Պարագվայի Կոնգրեսի պատգամավորների պալատի նախագահին
 Ուրբաթ, 22 Դեկտեմբերի 2017, 20:31

Արմինֆո. ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 22-ին նամակով դիմել է Պարագվայի Հանրապետության Կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Պեդրո Լորենսո Ալիանա Ռոդրիգեսին, որտեղ իր մտահոգությունն է հայտնել Կոնգրեսի Պատգամավորների պալատի կողմից ընդունված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող միակողմանի, հակահայկական հայտարարությունների առնչությամբ, որոնցում խեղաթյուրվում է իրականությունը եւ ներկայացվում բացառապես Ադրբեջանի կեղծ մոտեցումը խնդրի շուրջ, մասնավորապես, 1992 թվականի Խոջալուի դեպքերի վերաբերյալ:




Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով