Arminfo.info


Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ղազախստանի դեսպանին
 Երկուշաբթի, 11 Մարտի 2024, 18:36

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 11-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։

IRI հարցում. Հայաստանում հարցվածների կեսը վստահ է, որ Հայաստանը ճիշտ ուղիով է ընթանում
 Երկուշաբթի, 11 Մարտի 2024, 18:35

Արմինֆո.Հարցվածների կեսը կարծում է, որ Հայաստանն, ընդհանուր առմամբ, ճիշտ ուղղությամբ է ընթանում։ Այդ մասին են վկայում Հայաստանում Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Վերլուծական հետազոտությունների կենտրոնի (CISR) կողմից անցկացված նոր համազգային հարցման արդյունքները:

Ադրբեջանում հետապնդման ենթարկված հայի ճակատագրի մասին վավերագրական ֆիլմն արժանացել է "Օսկարի"
 Երկուշաբթի, 11 Մարտի 2024, 17:56

Արմինֆո. Նախորդ դարի 80-ական թվականներին Ադրբեջանում հետապնդման ենթարկված հայի մասին պատմող "Վերջին վերանորոգման արհեստանոցը" վավերագրական ֆիլմն արժանացել է "Օսկարի"՝ ԱՄՆ կինոակադեմիայի 96-րդ մրցանակաբաշխության ժամանակ: Ֆիլմի ռեժիսորներն են Բեն Փրաուդֆուտը և Քրիս Բաուերսը ։

Երևանի մետրոյի "Աջափնյակ" կայարանի շինարարությունը կսկսվի արդեն այս տարի. քաղաքապետ
 Երկուշաբթի, 11 Մարտի 2024, 11:53

Արմինֆո. Ինչպես սպասվում է, արդեն ընթացիկ տարում կսկսվի Երեւանի մետրոյի "Աջափնյակ" կայարանի շինարարությունը: Այդ մասին մարտի 11-ին Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը ։

Դատախազությունը ցանկանում է համայնքին վերադարձնել Շենգավիթի նախկին ղեկավարի կողմից ապօրինի օտարված գույքը
 Երկուշաբթի, 11 Մարտի 2024, 11:42

Արմինֆո.Երևանի Շենգավիթ համայնքի նախկին ղեկավար Արմեն Սարգսյանը յուրացրել է համայնքին պատկանող մանկապարտեզը: Դատախազը գործն ուղարկել է դատարան:

Երևանի քաղաքապետարանը քաղաքային տրանսպորտի նոր սակագներ է առաջարկել
 Ուրբաթ, 8 Մարտի 2024, 00:19

Արմինֆո. Երևանի քաղաքապետարանը փոփոխություններ է կատարել քաղաքային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի նախագծում ՝ առաջարկելով ավելի ցածր գներ՝ նախորդ նախագծի համեմատ, այն էլ՝ տվյալ ժամանակահատվածում անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ:

Հայաստանը և ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանը ընդլայնում են ռազմատեխնիկական համագործակցությունը
 Հինգշաբթի, 7 Մարտի 2024, 11:08

Արմինֆո.ՀՀ կառավարությունը մարտի 7-ին հավանություն է տվել "Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին" օրենքի նախագծին:

Արցախից բռնի տեղահանվածները Հայաստանում իրենց կարիքների պաշտպանությանն ուղղված նախաձեռնություն են ձևավորել
 Չորեքշաբթի, 6 Մարտի 2024, 12:14

Արմինֆո.Արցախի 32 հասարակական կազմակերպություններ Հայաստանում ձևավորել են նախաձեռնություն ՝ ուղղված բռնի տեղահանված անձանց կարիքների պաշտպանությանը: Այդ մասին մարտի 6-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Արցախի նախկին պետնախարար և նախկին օմբուդսմեն, Արցախի ժողովրդի իրավունքների և շահերի պաշտպանության միության նախագահ Արտակ Բեգլարյանը։

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից
 Երկուշաբթի, 4 Մարտի 2024, 18:39

Արմինֆո.ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանն ազատ է արձակվել կալանքից ՝ 5 մլն դրամ գրավի դիմաց՝ չհեռանալու մասին ստորագրությամբ: Այդ մասին Facebook-ում հաղորդել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

Հայաստանում հարցվածների ավելի քան 60 % - ը սխալ է համարել Արցախյան շարժման մեկնարկի տարելիցին միջոցառումներ չանցկացնելու իշխանությունների որոշումը
 Երկուշաբթի, 4 Մարտի 2024, 15:07

Արմինֆո. Հայաստանում հարցվածների ավելի քան 60% - ը սխալ է համարել Արցախյան ազատագրական շարժման մեկնարկի տարելիցի միջոցառումներ անցկացնելուց հրաժարվելու Հայաստանի իշխանությունների որոշումը: Այդ մասին վկայում են MPG խորհրդատվական ընկերության «Ֆրանսիական համբույր» հարցման արդյունքները։

ՀՀ քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը պաշտպանում է հայ-ֆրանսիական համագործակցության ամրապնդմումը պաշտպանության ոլորտում
 Երկուշաբթի, 4 Մարտի 2024, 14:59

Արմինֆո. Հայաստանի քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունն աջակցում է պաշտպանական ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության ամրապնդմանը։ Այդ մասին վկայում են MPG խորհրդատվական ընկերության «Ֆրանսիական համբույր» հարցման արդյունքները։

Հարցում. Հայաստանում հարցվածների մեծ մասը դեմ է հայ-ռուսական հարաբերությունների խզմանը
 Երկուշաբթի, 4 Մարտի 2024, 14:46

Արմինֆո.Հայաստանում հարցվածների կեսից ավելին կարծում է, որ հայ-ռուսական հարաբերությունների խզումը չի բխում ՀՀ-ի և հայ ժողովրդի շահերից: Այդ մասին են վկայում MPG խորհրդատվական ընկերության «Ֆրանսիական համբույր» հարցման արդյունքները։

Հարցում. Հայաստանում հարցվածների ավելի քան 80 տոկոսը տարածաշրջանում նոր պատերազմի վտանգ է տեսնում
 Երկուշաբթի, 4 Մարտի 2024, 14:45

Արմինֆո. Հայաստանում հարցվածների ավելի քան մեկ երրորդը Հայաստանի իշխանությունների անգրագետ քաղաքականության արդյունք է համարում այն բարդ իրավիճակը, որում այսօր հայտնվել է երկիրը: Այդ մասին են վկայում MPG խորհրդատվական ընկերության «Ֆրանսիական համբույր» հարցման արդյունքները։

Մարտի 8-ին Երեւանում հասարակական տրանսպորտը կանանց համար կլինի անվճար
 Երկուշաբթի, 4 Մարտի 2024, 12:14

Արմինֆո.Երևանում այս տարի Կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ին, առաջին անգամ մետրոյով, «ՄԱՆ», «Ժոնգ Թոնգ», «Հիգեր» և «Գազել սիթի» ավտոբուսներով, ինչպես նաև տրոլեյբուսներով կանանց համար երթևեկությունը կլինի անվճար` նրանցից գումար չի գանձնվելու: 
Այդ մասին մարտի 4-ին Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Գրիգորյան. Հայաստանը Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության ծավալները կրճատել է մինչև 10%-ից պակաս, դիվերսիֆիկացվում է նաև տնտեսությունը
 Շաբաթ, 2 Մարտի 2024, 14:38

Արմինֆո. Հայաստանն անվտանգության ոլորտի դիվերսիֆիկացման անհրաժեշտության է հանգել 2021 թվականի իրադարձություններից հետո։ Այդ մասին ՀՀՀ-ի հարցազրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, վստահեցնելով, որ անվտանգության ոլորտում համագործակցության դիվերսիֆիկացման պահանջն օբյեկտիվ է։

Հայաստանը պետք է վերադառնա կառավարման կիսանախագահական ձևին. Արամ Մանուկյան
 Հինգշաբթի, 29 Փետրվարի 2024, 15:37

Արմինֆո. Հայաստանը պետք է վերադառնա կառավարման կիսանախագահական  ձևին։ Այդ մասին փետրվարի 29-ին հայտարարել է Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ "Հայաքվե" նախաձեռնության կազմակերպած քննարկումների ժամանակ։

Արցախի խորհրդարանը Հայաստանի իշխանություններին քննադատել է արցախցի փախստականների բնակարանային ապահովման նախագծի համար
 Հինգշաբթի, 29 Փետրվարի 2024, 10:50

Արմինֆո.Արցախի խորհրդարանը հանդես է եկել հայտարարությամբ, որում Հայաստանի իշխանություններին քննադատել է արցախցի փախստականների բնակարանային ապահովման առաջարկվող նախագծի համար:

Հայաստանի իշխանություններն արցախացիներին բնակարաններով կապահովեն, սակայն՝ որոշակի պայմաններով
 Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024, 17:57

Արմինֆո.Հայաստանի իշխանությունները մտադիր են բնակարաններով ապահովման ծրագիր իրականացնել Արցախից բռնի տեղահանված և ՀՀ քաղաքացիություն ստացած քաղաքացիների համար: Այդ մասին հայտարարել է փոխվարչապետ, "Հումանիտար կենտրոնի" աշխատանքների համակարգող Տիգրան Խաչատրյանը:

Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets հարթակը
 Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024, 15:03

Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակի գործարկման մասին: Թվային այս հարթակը նախատեսված է բոլոր այն իրավաբանական անձանց համար, որոնց տնտեսական գործունեությունն անհնար է առանց արտարժութային գործարքների, որոնք զբաղվում են արտահանմամբ ու ներկրմամբ կամ ունեն գործարար կապեր արտերկրում։

Պաշտպանության նախկին նախարար. Զինծառայողների ատեստավորման ներկայիս մոդելը հանգեցնելու է անհավասար պայմանների ստեղծման
 Երեթշաբթի, 27 Փետրվարի 2024, 12:28

Արմինֆո. Պետք չէ երկրի զինված ուժերում ատեստավորման գործընթացը կապել աշխատավարձի չափի հետ: Այդ մասին փետրվարի 27-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար




Մեկնաբանվողներ
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան