Arminfo.info


«Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադա»-ն կանցկացվի Team Telecom Armenia-ի աջակցությամբ
 Շաբաթ, 9 Հուլիսի 2022, 14:50

Արմինֆո.Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադա»-ն, որի տեխնոլոգիական գործընկերը հեռահաղորդակցության ոլորտում առաջատար Team Telecom Armenia-ն է։ Հուլիսի 10-18-ը Օլիմպիադային մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանելու աշխարհի 64 երկրի աշակերտական պատվիրակություններ, միջազգային ժյուրիի ներկայացուցիչներ, դիտորդներ, ինչպես նաև օլիմպիադայում նախորդ տարի հաղթած աշակերտներ։

Դպրոցականների ամենահեղինակավոր մրցույթի սահուն ընթացքն ապահովելու համար Team Telecom Armenia-ն տրամադրել է անհրաժշտ տեխնիկական ու թվային բոլոր լուծումները։

«Մեզ համար կարևոր է լինել նախագծերի կողքին, որոնք դիրքավորում են Հայաստանի անունը աշխարհի կրթական ու գիտական քարտեզի վրա։ Հուսով եմ՝ այս օլիմպիադան կմեծացնի կենսաբանության հանդեպ հետաքրքրվածությունը հայ պատանիների շրջանում ու կմոտիվացնի նրանց է՛լ ավելի ակտիվ և հաստատուն քայլերով առաջ գնալ»,- նշեց Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Օլիմպիադայի շրջանակում անցկացվելու է երկու քննություն՝ տեսական և գործնական (յուրաքանչյուրը՝ 7 ժամ տևողությամբ)։ Ժյուրիի անդամների աշխատանքը կազմակերպվելու է «OlyExams» ծրագրի միջոցով, որը նախատեսված է գիտական օլիմպիադաների քննական ընթացքն ապահովելու համար։

"Ոսկե ծիրան" տարածաշրջանային մրցութային ծրագրում ներկայացված է հայ ռեժիսորների 2 ֆիլմ
 Երկուշաբթի, 4 Հուլիսի 2022, 15:32

Արմինֆո.«Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրում ներառված է Վահագն Խաչատրյանի եւ Արեն Մալաքյանի «5 երազողները և Ձին» ֆիլմը:

Երևանը հյուրընկալում է ժամանակակից պարարվեստի SUMMEET 2-րդ միջազգային փառատոնը
 Ուրբաթ, 24 Հունիսի 2022, 16:06

Արմինֆո. Երկրորդ տարին անընդմեջ Հայաստանում կանցկացվի ժամանակակից պարարվեստի SUMMEET միջազգային փառատոնը, որի շրջանակում իրենց նախագծերը կներկայացնեն պարային խմբեր Գերմանիայից, Ֆրանսիայից, Նիդերլանդներից, Ռուսաստանից եւ Հայաստանից:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ընդհանուր ժողովում ընտրվել են Հայաստանից ՌԳԱ արտասահմանյան անդամներ
 Երկուշաբթի, 6 Հունիսի 2022, 14:54

Արմինֆո.Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ Գևորգ Պողոսյանը և Ռուս-հայկական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն ընտրվել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամներ: Այս որոշումն ընդունվել է հունիսի 1-ին ՌԳԱ ընդհանուր ժողովում ։

Արցախի ՄԻՊ. Անվտանգության միջազգային մեխանիզմների ներդրումը չի կարող հիմք հանդիսանալ Ադրբեջանի կողմից Արցախի եւս մեկ  բռնակցման համար
 Չորեքշաբթի, 11 Մայիսի 2022, 20:13

Արմինֆո. Արցախի կարգավիճակի շուրջ դիսկուրսում երբեմն թյուրիմացաբար կարող է ընկալվել, որ անվտանգության և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմների ներդրումը կարող է հիմք հանդիսանալ Արցախն Ադրբեջանին կրկին բռնակցելու համար։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

"Լույս" հիմնադրամն անտրամաբանական է համարել Հայաստանի սպառազինության ծախսերի վերաբերյալ SIPRI-ի տվյալները
 Երկուշաբթի, 2 Մայիսի 2022, 12:36

Արմինֆո. Վերջին օրերին Հայաստանի իշխանամերձ մամուլն ու տելեգրամյան ալիքները, ինչպես նաև իշխող կուսակցության որոշ ներկայացուցիչներ, հղում կատարելով Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) Զենքերի փոխանցման ծրագրի տվյալների բազային, տարածում են տեղեկատվություն, թե, իբր, Փաշինյանի պաշտոնավարման 4 տարիներին ավելի շատ զենք է գնվել, քան երկրորդ և երրորդ նախագահներից յուրաքանչյուրի պաշտոնավարման 10 տարիների ընթացքում։

Էրդողան. Անկարան անկեղծորեն շարունակում է Երեւանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը
 Երեթշաբթի, 19 Ապրիլի 2022, 12:35

Արմինֆո. Անկարան անկեղծորեն շարունակում է Երեւանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ղեկավարների համար Անկարայում կազմակերպված ծգարի ժամանակ՝ անդրադառնալով Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների բարելավման հեռանկարներին:  Այդ մասին  հաղորդում է "Անադոլու" գործակալությունը:

Հունանյան. մենք թուրքական կողմին առաջարկել ենք առաջին փուլով բացել ցամաքային սահմանը դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար, սակայն թուրքական կողմը հապաղում է
 Ուրբաթ, 15 Ապրիլի 2022, 11:53

Արմինֆո. Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Վիեննայում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը, պատասխանելով "Արմենպրեսի" այն հարցին, թե որտեղ եւ երբ է նախատեսվում Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը։

Չավուշօղլու. Անկարան առաջարկել է հատուկ ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Երեւանում, սակայն Հայաստանը դրան համաձայնություն չի տվել
 Հինգշաբթի, 14 Ապրիլի 2022, 14:04

Արմինֆո. Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին։

ԿԳՄՍՆ-ը մրցույթ է հայտարարում Հորդանանի բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսի կրթական աստիճան ստանալու համար
 Չորեքշաբթի, 13 Ապրիլի 2022, 14:18

Արմինֆո.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2022-2023 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում հետևյալ մասնագիտություններով մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով (20 կրթաթոշակային տեղ).

ԱրարատԲանկը հանդես կգա որպես «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ-ի պարտատոմսերի տեղաբաշխող  
 Երեթշաբթի, 12 Ապրիլի 2022, 15:29

Արմինֆո.2022 թվականի  ապրիլի 15-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն նախատեսում է իրականացնել անվանական արժեկտրոնային դրամային պարտատոմսերի թողարկում և տեղաբաշխում։ ԱրարատԲանկը հանդես կգա որպես պարտատոմսերի տեղաբաշխող։

"Ոսկե ծիրան" կինոփառատոնն այս տարի կբացվի հուլիսի 10-ին  
 Երկուշաբթի, 11 Ապրիլի 2022, 18:15

Արմինֆո.Հայաստանի մշակութային կյանքում ամենամեծ իրադարձությունը՝ "Ոսկե ծիրան" 19-րդ միջազգային կինոփառատոնն, այս տարի կանցկացվի հուլիսի 10-17-ը։

Թուրքիայի արտգործնախարարը չի բացառել իր այցը Երեւան
 Հինգշաբթի, 31 Մարտի 2022, 13:14

Արմինֆո. "Հնարավոր է, որ Հայաստանի արտգործնախարարը այցելի Անկարա, իսկ ես՝ Երեւան", - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշանակալի և խորհրդանշական քայլ է համարում Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը
 Հինգշաբթի, 17 Մարտի 2022, 16:32

Արմինֆո.Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի գծով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը նշանակալի եւ խորհրդանշական քայլ է համարում Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը:

Լավրով. Ռուսաստանը ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ կապերի կարգավորման կուրսը  
 Չորեքշաբթի, 16 Մարտի 2022, 18:04

Արմինֆո.Ռուսաստանը ողջունում է երկու հարեւան երկրների ՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ կապերի կարգավորման կուրսը։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մարտի 16-ին Մոսկվայում Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ բանակցությունների ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։

Հայաստանի արտգործնախարարը կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական համաժողովին
 Հինգշաբթի, 10 Մարտի 2022, 17:46

Արմինֆո.ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 10-12-ը կմեկնի Թուրքիա' Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովին մասնակցելու նպատակով:

Հակառակորդը ողջ գիշեր ականանետային կրակի տակ է պահել Խրամորթ գյուղը
 Հինգշաբթի, 10 Մարտի 2022, 10:38

Արմինֆո. Մարտի 9֊-ին օրվա ընթացքում, այնուհետև ողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների, ինչպես նաև ականանետերի կիրառմամբ, պարբերաբար խախտել է հրադադարը։ Այդ մասին հաղորդում է Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:

Ազգային ժողովը ձեռնամուխ է եղել ՀՀ նախագահի ընտրության հարցի քննարկմանը
 Չորեքշաբթի, 2 Մարտի 2022, 11:37

Արմինֆո. Ազգային ժողովը մարտի 2-ին ձեռնամուխ է եղել Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրության հարցի քննարկմանը:

ՄԻՊ-ը դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ հարուցված քրեական գործը դիտարկում է դատական իշխանության անկախությանը համակարգային սպառնալիքների տեսանկյունից
 Հինգշաբթի, 10 Փետրվարի 2022, 14:03

Արմինֆո. Խախտվել են Բորիս Բախշիյանի արդար դատաքննության և անձնական ազատության իրավունքների երաշխիքները: Այդ մասին ասվում է ՄԻՊ գրասենյակի մամուլի ծառայության հաղորդագրությունում, որում ներկայացված են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի իրավական դիրքորոշումները:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է VTB-in ծառայությունը՝ Բանկի հաճախորդների քարտերի և հաշիվների համալրման համար
 Չորեքշաբթի, 2 Փետրվարի 2022, 19:08

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է իր հաճախորդներին, որոնք փոխանցումներ են ստանում  Հայաստանի ներսում և արտերկրից, VTB-in նոր ծառայությունը, որի միջոցով փոխանցումն իրականացնող անձինք կարող են արագ փոխանցել գումար իրենց հարազատների և բարեկամների՝ ՎՏԲ-Հայաստան Բանկում գործող բանկային և քարտային հաշիվներին՝ Բանկի պաշտոնական կայքի  միջոցով:




Մեկնաբանվողներ
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան