Arminfo.info


Կրեմլ. Լեռնային Ղարաբաղից Ռուսաստանի խաղաղապահների դուրս գալը համապատասխանում է տարածաշրջանային ներկա իրողություններին
 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024, 20:00

Արմինֆո.Լեռնային Ղարաբաղից Ռուսաստանի խաղաղապահների դուրս գալը համապատասխանում է տարածաշրջանում ստեղծված ներկա իրողություններին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ "Առաջին ալիքին" տված հարցազրույցում։

ՀՀԿ գործադիր մարմինը և ՀՅԴ գերագույն մարմինը հանդես են եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսված սահմանազատման գործընթացի վերաբերյալ հայտարարություններով
 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024, 19:52

Արմինֆո.Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմինը և ՀՅԴ գերագույն մարմինը հանդես են եկել հայտարարություններով ՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսված սահմանազատման գործընթացի հետ:

Փաշինյանն ու Կլաարը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանն առնչվող հարցեր
 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024, 19:45

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

"Հայաքվե" նախաձեռնությունը մեկ ժամով փակել է Երևան-Թբիլիսի մայրուղին Ալավերդու ուղղությամբ՝ ի աջակցություն Տավուշի բնակիչների
 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024, 18:04

Արմինֆո. "Հայաքվե" նախաձեռնությունն՝ ի աջակցություն տավուշցիների, մեկ ժամով փակել է Վրաստանի ուղղությամբ միջպետական ճանապարհը, որն անցնում է Լոռու մարզով: Ճանապարհը փակվել է Ալավերդու մոտակայքում։ Նախաձեռնության համակարգողներից Ավետիք Չալաբյանը նշել է. "Այսօր մեկ ժամով փակեցինք Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը՝ ի աջակցություն Տավուշում մեր բնակավայրերի տարածքների հանձնման դեմ բողոքող մեր հայրենակիցների: Մեր պահանջը հայրենիքը սակարկության հանած վարչակազմի հեռացումն է և հայրենիքը կտոր-կտոր հանձնելու գործընթացի կասեցումը։ Մի լռեք, ձեզնից յուրաքանչյուրը կգտնի իր բողոքն արտահայտելու ձևը"։

Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում
 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024, 18:03

Արմինֆո. Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում: Ապրիլի 22-ին համապատասխան որոշում է ստորագրել  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024, 16:31

Արմինֆո. Իրանը մշտապես ընդգծել է, որ Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության, կայունության հաստատմանը և տարածաշրջանի ժողովուրդների շահերի ապահովմանը: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին՝ անդրադառնալով Հարավային Կովկասում տիրող իրավիճակին։

Իմանգալի Տասմագամբետով. ՀԱՊԿ-ում Հայաստանի գործունեությունը շարունակվում է, օրակարգային բոլոր հարցերը լուծվում են աշխատանքային կարգով
 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024, 14:58

Արմինֆո.2024 թվականին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին մասնակցելու կամ չմասնակցելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը կարտացոլի իր երկրի ինքնիշխան ընտրությունը: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

Փոխվարչապետն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացը
 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024, 14:45

Արմինֆո.Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին: Կառավարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ օրակարգի հարցերը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին: 

Բագրատ սրբազան. Սահմանազատման ևս մեկ աշխատանքային հանձնաժողովի ստեղծումն այս ապօրինության պատասխանատվությունը համայնքապետերի վրա բարդելու փորձ է
 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024, 14:43

Արմինֆո.ՀՀ վարչապետը նոր հանձնաժողով է ստեղծել ՝ նպատակ ունենալով կատարվող հանցագործության պատասխանատվությունը բարդել նշված համայնքների համայնքապետերի, ինչպես նաև այստեղ հավաքված ժողովրդի վրա: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ.Բագրատ արքեպիսկոպոս Գալստյանը՝ ի պատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովին կից ևս մեկ աշխատանքային խումբ ստեղծելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը մեկնաբանելու խնդրանքին, որում ընդգրկված են Տավուշի մարզի մի շարք համայնքների ներկայացուցիչներ:

Արդյո՞ք Սամսոնյանն ու Սաղաթելյանը քաղբանտարկյալներ են. International Center օn Development of Parliamentarism-ի պարզաբանումը
 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024, 14:41

Արմինֆո. Արդեն մեկ ամիս է, ինչ «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ՝ ընդդիմադիր հասարակական գործիչներ՝ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ապօրինաբար ազատազրկված են: Այդ մասին ասվում է "Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի" (International Center on Development of Parliamentarism) Facebook-ի էջում զետեղված հաղորդագրությունում:

ՆԱՏՕ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024, 14:40

Արմինֆո. ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։

Ոսկեպարում լարված իրավիճակ է. զինվորականներն ականազերծում են 7-րդ դարի եկեղեցու հետևում գտնվող տեղամասերը
 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024, 14:39

Արմինֆո.Ոսկեպարում լարված իրավիճակ է։ Ռազմական ոստիկանությունը շրջափակել է գյուղի տարածքը, իսկ 7-րդ դարի եկեղեցու հետևում զինվորականներն իրականացնում են տարածքների ականազերծման գործընթաց ՝ այն հետագայում թշնամուն հանձնելու համար։

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից երկու աշխատանքային խումբ է ստեղծվել
 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024, 14:38

Արմինֆո. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից երկու աշխատանքային խումբ է ստեղծվել: Այդ մասին որոշում է ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ապրիլի 22 – ին, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Կրեմլ. Պուտինը և Փաշինյանը կարճաժամկետ հեռանկարում կկարողանան անձամբ քննարկել տարբեր հարցեր, այդ թվում՝ ռուս սահմանապահների հեռանալը
 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024, 14:37

Արմինֆո.Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճաժամկետ հեռանկարում կկարողանան անձամբ քննարկել տարբեր հարցեր, այդ թվում ՝ ռուս սահմանապահների հեռանալը: Այդ մասին հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերի վերաբերյալ հարցին, թե Երևանը պահանջելու է Տավուշի մարզից դուրս բերել սահմանապահներին:

Վլադիմիր Վարդանյան. Իրական քաղաքականությունը կառուցվում է այն բանի վրա, որ փորձենք գտնել այն հատվածները, որտեղ հնարավոր է հասնել փոխհամաձայնության և առաջ շարժվել
 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024, 14:36

Արմինֆո. Այն, որ մենք հնարավորություն կունենանք ունենալ դե-յուրե հաստատված սահմանի որոշակի տեղամաս, լուրջ հիմքեր է տալիս իրավական գործընթացների հետագա աշխատանքների համար։ Այս մասին լրագրողներին հայտարարել է "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ մեկնաբանելով սահմանազատմանն առնչվող իրավիճակը Տավուշում։

«Բեբուկ» շարժական թատրոնն ամենափոքր բնակիչների համար «անիվների վրա հեքիաթներ» կուցադրի Երևանի բոլոր վարչական շրջաններում
 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024, 11:45

Արմինֆո. Մայիսի 1-ից հունիսի 30-ը «Բեբուկ» շարժական թատրոնն ամենափոքր բնակիչների համար «Հեքիաթներ անիվների վրա» կուցադրի Երևանի բոլոր վարչական շրջաններում:

Ֆրանկոֆոնիայի եզրափակիչ գալա համերգը նվիրվելու է ֆրանսիացի կոմպոզիտոր Ֆրանսիս Պուլենկի 125-ամյակին
 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024, 11:15

Արմինֆո. Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի փակմանը նվիրված եզրափակիչ գալա համերգը տեղի կունենա ապրիլի 27-ին, ժամը 19:00-ին, Երևանի Ա. Խաչատրյանի անվան համերգասրահում: Համերգը նվիրված է ֆրանսիացի կոմպոզիտոր Ֆրանսիս Պուլենկի 125-ամյակին:

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 4-6 աստիճանով
 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024, 10:52

Արմինֆո. Երևանի առանձին հատվածներում ապրիլի 22-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Այդ մասին հաղորդում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

Տավուշցիները գիշերն անցկացրել են Կիրանց-Ոսկեպար ճանապարհին և մտադիր չեն ճանապարհը բացել այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունները չեն լսել նրանց
 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024, 10:49

Արմինֆո. Տավուշի 4 գյուղերի բնակիչները, որոնք ՀՀ վարչապետը միակողմանի որոշել է հանձնել Ադրբեջանին, գիշերն անցկացրել են Կիրանց-Ոսկեպար ճանապարհին: Երկրի իշխանությունները դեռ չեն գնացել խոստացված ուժային ցրման։

Հայաստանի սահմանների պաշտպանության հարցերով զբաղվելու են սահմանապահ զորքերը․Փաշինյան
 Շաբաթ, 20 Ապրիլի 2024, 14:22

Արմինֆո.Հայաստանի սահմանների պաշտպանության հարցերով զբաղվելու են սահմանապահ զորքերը։ Այս մասին ապրիլի 20-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։




Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով