Arminfo.info


323
Արմեն Աշոտյան. Մենք պետք է ապացուցենք միջազգային հանրությանը, որ ղարաբաղյան հակամարտությունն ունիկալ է
 Ուրբաթ, 10 Նոյեմբերի 2017, 17:31

Արմինֆո.«Ցավոք, ղարաբաղյան դիմակայությունը միջազգային հանրության կողմից չի դիտարկվում՝ որպես ունիկալ հարց: Մենք պետք է ապացուցենք, որ արցախյան հարցն ունիկալ է, և դրան պետք է հատուկ մոտեցում ցդուցաբերել»,- նոյեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանը:

Ստեփանակերտ. Ադրբեջանի համար ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորումն Արցախի փուլային օկուպացումն է
 Ուրբաթ, 10 Նոյեմբերի 2017, 13:01

Արմինֆո. Ադրբեջանի համար ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորումն Արցախի փուլային օկուպացումն է: Այդ մասին հայտարարել է Արցախի Հանրապեւթյան ղեկավարի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը` ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում: Նրա ասելով, ղարաբաղյան հակամարտությունն սկսվել է 1918 թվականից, և հաջորդ տարի հակամարտության սկզբից ի վեր  արդեն 100  տարի կլինի: «Այդ ընթացքում մենք շատ փուլեր ենք անցել, և կրկին ինչ-որ փուլ անցնելն անհեռատես է, և դա չի նպաստի հակամարտության համապարփակ կարգավորմանը: Առավել ևս, որ փուլային կարգավորման Ադրբեջանի տեսլականը մեկն է. Լեռնային Ղարաբաղի փուլային վերադարձն ԱՀ կազմ, Արցախի փուլային օկուպացումը: Այդ մոտեցումը կորստաբել է և անիրատեսական: Դեհ, իսկ եթե Բաքուն  իրոք ցանկանում է հակամարտության փուլային կարգավորում, թող որպես առաջին փուլ ճանաչի Արցախի անկախությունը: Թեև ես մեծ կասկածներ ունեմ, որ Բաքուն կգնա այդ քայլին ՚, - ասել է Բաբայանը:

Դեկտեմբերի 1-ին Ազգային ժողովում կընթանան ԵՄ հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման հարցի շուրջ լսումներ
 Չորեքշաբթի, 8 Նոյեմբերի 2017, 12:42

Արմինֆո.Դեկտեմբերի 1-ին Ազգային ժողովում կընթանան լսումներ Եվրամիության հետ ընդլայնված և համապարփակ գործընկերության շուրջ համաձայնագրի ստորագրման հարցի շուրջ: Այսօր այդ մասին հաղորդել է արտաքին հարցերի խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանը:

Մակրոնը և Արամ Առաջինը քննարկել են Հայոց ցեղասպանությունը և ղարաբաղյան հակամարտությունը
 Երկուշաբթի, 6 Նոյեմբերի 2017, 18:09

Արմինֆո.Ֆրանսիայի նախագահ Էմանուիլ Մակրոնը նամակ է հղել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ին, որում վստահեցրել է, որ Փարիզը միջազգային դաշնակիցների հետ շարունակում է աշխատել խաղաղության և անվտանգության հաստատել ուղղությամբ, մասնավորապես, Մերձավոր Արևելքում, պահպանելով ազգային և կրոնական բազմամշակութայնությունը, ինչը հանդիսանում է տարածաշրջանի առանձնահատկություններից մեկը: Այս մասին տեղեկացրել է Կիլիկիո տան պաշտոնական կայքը:

Մարկեդոնով. Ռուսաստանը որոշակի եզրակացություններ է արել ղարաբաղյան հակամարտության գոտում ապրիլյան էսկալացիայից հետո
 Ուրբաթ, 3 Նոյեմբերի 2017, 17:05

Արմինֆո. Ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում երբեք չի խախտվել, նոյեմբերի 3-ին լրագրողների հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:

 Ուրբաթ, 3 Նոյեմբերի 2017, 15:38

Արմինֆո.

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը և Ռուսաստանի արտգործնախարարը կքննարկեն ղարաբաղյան հակամարտությունը
 Հինգշաբթի, 2 Նոյեմբերի 2017, 19:56

Արմինֆո. Այսօր Մոսկվայում կկայանա Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինհերի հետ: Ինչպես նախօրեին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հանդիպման օրակարգը ներառում է ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցերի լայն սպեկտր, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի անդամները հանդիպել են Իրաքից ժամանած գործընկերների հետ
 Չորեքշաբթի, 1 Նոյեմբերի 2017, 17:53

Արմինֆո. ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի անդամներ Արման Սաղաթելյանը, Շիրակ Թորոսյանը, Արամ Սարգսյանը, Ռուստամ Մախմուդյանը եւ Արսեն Միխայլովը նոյեմբերի 1-ին հանդիպել են Իրաքի Ներկայացուցիչների խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աբդելբարի Ալ-Զիբարիի գլխավորած պատվիրակության անդամների հետ, որի կազմում էին վերոնշյալ հանձնաժողովի, ինչպես նաեւ՝ Իրաք-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի անդամները:

 Չորեքշաբթի, 1 Նոյեմբերի 2017, 15:37

Արմինֆո.

Ռոուհանին և Ալիևը Թեհրանում քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը
 Չորեքշաբթի, 1 Նոյեմբերի 2017, 15:08

Արմինֆո. Իրանի և Ադրբեջանի նախագահներ Հասան Ռոուհանին և Իլհամ Ալիևը Թեհրանում հանդիպման ժամանակ քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը:

Ռահմոն. Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է հանգուցալուծվի խաղաղ բանակցությունների ճանապարհով
 Երեթշաբթի, 31 Հոկտեմբերի 2017, 17:58

Արմինֆո. ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Տաջիկստան կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: Ինչպես հաղորդում է ԱԺ մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ համագործակցության ընթացիկ վիճակին եւ զարգացման հեռանկարներին, միջխորհրդարանական համագործակցությանը, նախանշել տարբեր ոլորտներում փոխգործակցության ուղղությունները: Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են, որ հայ-տաջիկական հարաբերությունները կառուցված են Հայաստանի եւ Տաջիկստանի ժողովուրդների միջեւ բարեկամության ամուր ավանդույթների, հարգանքի եւ փոխադարձ համակրանքի վրա ու համոզմունք հայտնել, որ այս տարվա հունիսին Էմոմալի Ռահմոնի կատարած պաշտոնական այցը Հայաստան նոր ազդակ հաղորդեց երկկողմ հարաբերություններին: Կողմերը հույս են հայտնել, որ ՀՀ ԱԺ նախագահի այցը եւս նոր խթան կհանդիսանա Հայաստանի եւ Տաջիկստանի միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը` ի նպաստ երկու բարեկամ երկրների եւ ժողովուրդների: Այս համատեքստում կողմերն ընդգծել են բարեկամական խմբերի արդյունավետ փոխգործակցությունը:

Թուրք լրագրող. Առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն այսօր անհնար է
 Երեթշաբթի, 31 Հոկտեմբերի 2017, 15:12

Արմինֆո. Դժբախտաբար, առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն այսօր  անհնար է: Հոկտեմբերի 31-ին լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է թուրք լրագրող Սարդար Քորուջուն, պատասխանելով ԱրմԻնֆո-ի այն հարցին, թե արդյոք հնարավոր է հայ-թուրքական հարաբերույթյունների կարգավորումը` այդ գործընթացը չպայմանավորելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացով:

Արմեն Աշոտյան. Կատալոնիայի հանրաքվեն էական սրբագրում է կատարել ղարաբաղյան հակամարտության եվրոպական տեսլականում
 Հինգշաբթի, 26 Հոկտեմբերի 2017, 15:50

Արմինֆո. Կատալոնիայի հանրաքվեն էական սրբագրում է կատարել ղարաբաղյան հակամարտության եվրոպական տեսլականում: Միջազգային հարցերի և անվտանգության հայկական ինստիտուտում կլոր սեղանի ընթացքում այդպիսի կարծիք է հայտնել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Սարգսյան.Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում. երկուսին էլ մենք պատրաստ ենք
 Չորեքշաբթի, 25 Հոկտեմբերի 2017, 13:24

Արմինֆո. Հայաստանի շուրջ ձևավորվող ռազմավարական ընդհանուր իրավիճակը գնահատում եմ կայուն, սակայն այդ կայունությունը փխրուն է և լի բազմաթիվ անկանխատեսելի հանգամանքներով: յդ մասին Պաշտպանական անվտանգության հետազոտական համալսարանում դասախոսության ընթացքում հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը:

 Երեթշաբթի, 24 Հոկտեմբերի 2017, 19:02

Արմինֆո.

Ժիրինովսկին համոզված է. Ղարաբաղյան հակամարտությունը լուծում չունի
 Ուրբաթ, 20 Հոկտեմբերի 2017, 11:16

Արմինֆո.ՌԴ Պետդումայի ՌԼԴԿ խմբակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծում չունի:

ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ. Ղարաբաղյան հակամարտությունը սառեցված չէ. այն հալված և վտանգավոր է
 Հինգշաբթի, 19 Հոկտեմբերի 2017, 12:56

Արմինֆո. Ղարաբաղյան հակամարտությունը սառեցված չէ. այն հալված և վտանգավոր է: Այդ մասին

Վուտովա. Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումը նոր հնարավորություններ կբացի Երևանի և Բրյուսելի միջև համագործակցության համար
 Երեթշաբթի, 17 Հոկտեմբերի 2017, 14:31

Արմինֆո. Եվրախորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան համոզված է, որ Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագրի ստորագրումը նոր  հնարավորություններ կբացի Երևանի և Բրյուսելի միջև համագործակցությունը շարունակելու համար:

Աշոտյան. Հուսով ենք, որ ԵՄ-ն քաղաքական կամք կդրսևորի Հայաստանի հետ ընդլայնված և համապարփակ գործընկերության մասին համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
 Երկուշաբթի, 16 Հոկտեմբերի 2017, 13:50

Արմինֆո. «Հուսով ենք, որ ԵՄ-ն քաղաքական կամք կդրսևորի Հայաստանի հետ ընդլայնված և համապարփակ գործընկերության մասին համաձայնագրի ստորագրման ուղղությամբ»,- ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանը՝ ընդգծելով, որ եվրոպական կողմի վարչարարությունը բավական բարդ է, կարող են որոշակի տեխնիկական հարցեր ծագել:

«Ժողովրդի ձայն՚. Հակառուսական և հակաեվրասիական տրամադրությունները Հայաստանում կրում են պատվիրված բնույթ
 Շաբաթ, 30 Սեպտեմբերի 2017, 15:05

Արմինֆո.Հակառուսական և հակաեվրասիական տրամադրությունները Հայաստանում կրում են պատվիրված բնույթ: Այդ են վկայում «Ժողովրդի ձայն՚ ակումբի դիտարկման արդյունքները:




Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով