Arminfo.info


703
Սարգսյան. Բուլղարիայի նախագահի Հայաստան այցն առանցքային դեր կխաղա երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման գործում
 Երկուշաբթի, 12 Փետրվարի 2018, 15:36

Արմինֆո. Բուլղարիայի նախագահի Հայաստան այցն առանցքային դեր կխաղա երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման գործում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` փետրվարի 12-ին Երևանում Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ համատեղ մամուլի ասուլիցում:

Մինսկի միջնորդները ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ են արել զերծ մնալ սադրիչ գործողություններից
 Երկուշաբթի, 12 Փետրվարի 2018, 11:00

Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ՝
Երևան և Բաքու այցի արդյունքների համաձայն:

ՀՀ նախագահը համանախագահների ուշադրությունը հրավիրել է Բաքվից հնչող վերջին հայտարարությունների վրա
 Ուրբաթ, 9 Փետրվարի 2018, 16:27

Արմինֆո. Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցելության շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները փետրվարի 8-ին կժամանեն Երևան
 Ուրբաթ, 2 Փետրվարի 2018, 14:45

Արմինֆո. Մարիանա Մկրտչյան: Փետրվարի 8-9- ը Երևան կայցելեն ԵԱՀԿ Մինսկի խմբի
համանախագահները: ԱրմԻնֆո-ի թղթակցին այդ մասին հաղորդել է Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը:

 Չորեքշաբթի, 31 Հունվարի 2018, 16:06

Արմինֆո.

Նալբանդյանն առաջարկել է Ալիևին հրավիրել Էրեբունի-Երևան 2800-ամյակի տոնակատարությանը
 Երկուշաբթի, 29 Հունվարի 2018, 20:22

Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն առաջարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել Էրեբունի-Երևան 2800-ամյակի տոնակատարությանը:

Հայաստանի արտգործնախարարը չի բացառել մայիսի 1-ից կամ հունիսի 1-ից ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի իրականացման հնարավորությունը
 Երկուշաբթի, 29 Հունվարի 2018, 18:19

Արմինֆո. Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված համապարփակ և ընդլայնված համաձայնագիրը երկկողմ կարևոր իրադարձություն է հարաբերություններում:

Կանխատեսում. 2018 թ. Ռուսաստանը կշարունակի եվրասիական տարածության կառուցումը
 Ուրբաթ, 26 Հունվարի 2018, 16:29

Արմինֆո. 2018 թ. Ռուսաստանը կշարունակի եվրասիական տարածության կառուցմանն ուղղված գիծը: ԱրմԻնֆո-ին այպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի ղեկավար, «Վալդայ» ակումբի գիտական տնօրեն Ֆյոդոր Լուկյանովը:

Կանադան պատասխանել է Բաքվի նոտային. Օտավան պաշտպանում է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ ՄԽ շրջանակում
 Ուրբաթ, 26 Հունվարի 2018, 13:27

Արմինֆո. Կանադայում Ադրբեջանի դեսպանությունը նոտա է հանձնել այդ երկրի արտաքին գործերի, առևտրի և զարգացման դեպարտամենտին 2017 թվականի սեպտեմբերի 2-ին
կանադացի պատգամավորներ Թոնի Քլեմանի և Ռեյչել Հարդերի Լեռնային Ղարաբաղ «ապօրինի՚ այցի փաստի առնչությամբ, հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ:

Կանխատեսում. Ահաբեկչական պատերազմը Հարավային Կովկասում ավելի հավանական է, քան պատերազմը Հայատանի և Ադրբեջանի միջև
 Հինգշաբթի, 25 Հունվարի 2018, 15:36

Արմինֆո. Մեծ մերձավոր արևելքում ստեղծվող իրավիճակում
Հարավային Կովկասում ահաբեկչական պատերազմի հնարավորությունը շատ ավելի հավանական է` քան Հայաստանի և Ադրբեջանիր միջև լայնածավալ պատերազմինը:

Արմեն Աշոտյան .«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել առանց Արցախի ժողովրդի»
 Հինգշաբթի, 25 Հունվարի 2018, 00:02

Արմինֆո.ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունվարի 24-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի շվեդ պատգամավոր, ԵԺԿ խմբակցության անդամ Լարս Ադակտուսոնին, ով Հայաստանում է ՀՅԴ Եվրոպայի Դատի գրասենյակի նախաձեռնությամբ եւ հրավերով: Հանդիպմանը ներկա է եղել ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը:

Ֆրանսիայի նախագահ. Ղարաբաղի հարցում փոխզիջումը պետք է լինի համարձակ
 Երեթշաբթի, 23 Հունվարի 2018, 20:22

Արմինֆո. Ղարաբաղի հարցում փոխզիջումը պետք է լինի համարձակ, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ:

Դիվանագետ. Հնդկաստանը պաշտպանում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ անցկացվող բանակցությունները
 Երկուշաբթի, 22 Հունվարի 2018, 13:54

Արմինֆո. Հնդկաստանը պաշտպանում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ անցկացվող բանակցությունները: Այդ մասին «Թրենդին՚ ասել է Ադրբեջանում Հնդկաստանի դեսպան Սանջայ Ռանան:

Մամեդյարով. Կրակովում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մի շարք կրեատիվ գաղափարներ են ներկայացրել
 Ուրբաթ, 19 Հունվարի 2018, 15:14

Արմինֆո. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մի շարք կրեատիվ գաղափարներ են ներկայացրել: Այդ մասին Կրակովի հանդիպման արդյունքների համաձայն հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար
Էլմար Մամեդյարովը:

Փետրվարի առաջին տասնօրյակում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կայցելեն տարածաշրջան
 Ուրբաթ, 19 Հունվարի 2018, 11:26

Արմինֆո. Փետրվարի առաջին տասնօրյակում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կայցելեն տարածաշրջան: Այդ մասին ասվում է Կրակովում Հայաստանի և Ադրբեջանի
արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունում։

Դիվանագետ. Ֆրանսիան ողջունում է ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ կարգավորմանն ուղղված ցանկացած հանդիպում
 Հինգշաբթի, 18 Հունվարի 2018, 13:34

Արմինֆո. Ֆրանսիան ողջունում է ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ կարգավորմանն ուղղված ցանկացած հանդիպում:

Կանխատեսում. 2018 թվականին այլ տարածաշրջաններից հակասությունների Կովկաս փոխադրման վտանգը կպահպանվի
 Երկուշաբթի, 15 Հունվարի 2018, 13:48

Արմինֆո. Այլ տարածաշրջաններից հակասությունների Կովկաս փոխադրման վտանգը կպահպանվի նաև 2018 թվականին և, որպես հետևանք, հատուկ ուշադրություն կպահանջի:
ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:
«2018 թվականին Հարավային Կովկասի ամենավտանգավոր կետը կմնա ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, որն այսօր միակ հարթակն է, որտեղ փոխգործակցում են Արևմուտքն ու Ռուսաստանը: Իսկ հակամարտող կողմերի փոխզիջման պատրաստակամության բացակայությունը և այն հանգամանքը, որ միջնորդ երկրները պատրաստ չեն Ղարաբաղը դիտարկել որպես խնդիր, հանուն որի իրենք կարող էին անտեսել սեփական հակասությունները, պահպանում են աշխարհաքաղաքական անորոշության արդիականությունը Հարավային Կովկասի համար՚, - կարծում է վերլուծաբանը:
2018 թվականին Հայաստանում և Ադրբեջանում նախագահական ընտրությունները և ներքաղաքական փոփոխությունները Մարկեդոնովը դիտարկում է փոխզիջումների ուղղությամբ հակամարտող երկրների քաղաքական վերնախավերի առանց այդ էլ ոչ մեծ հնարավորությունների նվազման համատեքստում:
Վերլուծաբանը հենց դրանով է բացատրում բանակցային գործընթացի ինտենսիֆիկացումը 2017 թվականի վերջին ամիսներին:
Նրա գնահատմամբ, անզգույշ հայտարարություններով և խոստումներով ուղեկցվող նախընտրական քարոզարշավը վտանգավոր է Ղարաբաղի շփման գծում և, ինչն առավել վտանգավոր է, ըստ էության, Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի երկայնքով խախտումներ հրահրիելու ունակությամբ:
«Հաշվի առնելով այդ սցենարի կանխարգելման արդյունավետ դեղատոմսերի բացակայությունը` մնում է միայն հուսալ, որ վերնախավերը կհրաժարվեն աշխարհաքաղաքական ճոճանակի տեղախախտումից` նկատի առնելով ընտրությունների տարում ներքաղաքական իրավիճակը սրելու սեփական ցանկության բացակայությունը: Կան
ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ակտիվության ակնկալիքներ՚, - նշել է նա:
Մարկեդոնովի համոզմամբ, գոյություն չունի որևէ երաշխիք, որ Վաշինգտոնը կովկասյան սյուժեները չի օգտագործի որպես Մոսկվայի նկատմամբ ճնշման լրացուցիչ ռեսուրս: Նրա կանխատեսումների համաձայն, ԱՄՆ և Վրաստանի միջև ռազմական համագործակցության ցանկացած ընդլայնում միանգամայն ի զորու է փոխել վրացական գործերի շուրջ առկա համեմատաբար կայուն ստատուս-քվոն, հատկապես` Ղարաբաղի համեմատ: «Այդ լույսի ներքո` թվում է, որ 2018 թվականին Կովկասի համար բազմաթիվ ռիսկեր և անակնկալներ են թաքնված ոչ այնքան ներտարածաշրջանային դինամիկայում, որքան` արտաքին գործոններում: Հատկապես՛ Ռուսաստանի և Իրանի հետ ԱՄՆ հարաբերությունների լիակատար անկանխատեսելիության լույսի ներքո՚, - ամփոփել է Մարկեդոնովը:

Կանխատեսում. Ֆինանսական ռեսուրսները և Թուրքիան Ադրբեջանին թույլ չեն տա սանձազերծել հերթական պատերազմ
 Երկուշաբթի, 15 Հունվարի 2018, 12:46

Արմինֆո. Էապես կրճատված ֆինանսական ռեսուրսներն ու Թուրքիան Ադրբեջանին թույլ չեն տա հերթական պատերազմ սանձազերծել Ղարաբաղի շուրջ: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Մոսկվայի քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի ռազմական կանխատեսման կենտրոնի տնօրեն Անատոլի Ցիգանոկը:
«1994 թվականի հրադադարի շուրջ համաձայնագիրը, ընդհանուր առմամբ, կպահպանվի` ոչ վերջին հերթին Ադրբեջանի ֆինանսական մուտքերի զգալի կրճատման առնչությամբ: Կարող եմ ասել, որ նոր սպառազինությունների գնումը, ի տարբերություն նախորդ տարիների, արդեն զգալի խնդիր է Բաքվի համար՚, - նշել է նա:
Խաղաղության խնդիրների հետազոտման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի (SIPRI) զեկույցի համաձայն,2015 թվականին Բաքուն ռազմական հոդվածներին հատկացրել է բյուջետային բոլոր հատկացումների 18 տոկոսը` մինչև 5 մլրդ դոլար: Սպառազինությունների 85 տոկոսից ավելին Ադրբեջանը շարունակում է ներմուծել Ռուսաստանից: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն, Ադրբեջանի անկախության տարիներին Մոսկվան 12 մլրդ դոլարի զենք է մատակարարել ղարաբաղյան հակամարտության մասնկից երկրին:
Որպես Բաքվում կառավարող ռեժիմի ռազմատենչության զսպման երկրորդ գործոն ռազմական փորձագետը նշում է ղարաբաղյան նոր սրմամբ Թուրքիայի շահագրգռվածության բացակայությունը: Այդ հարցում, նրա գնահատմամբ, Անկարայի դիրքորոշումը համահունչ է նրա ժամանակավոր դաշնակից Մոսկվայի դիրքորոշմանը:
«Ռուսաստանն ու Թուրքիան չեն ցանկանա փչացնել հարաբերությունները Ղարաբաղի պատճառով: Այդ երկու երկրները, պարզապես, Բաքվին թույլ չեն տա նոր ռազմական գործողություններ նախաձեռնել: Եվ հենց այդ պատճառով ամենամոտ ապագայում 2016 թվականի ապրիլյան սադրանքի կրկնություն կանխատեսելու հարկ չկա:
Չնայած շփման գծում պարբերական էսկալացիային` հրադադարի շուրջ համաձայնագիրն, ընդհանուր առմամբ,կշարունակի պահպանվել՚, - ամփոփել է Ցիգանոկը:
1992 թվականից ի վեր ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը ներկայացված է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահների կողմից: Այժմ կարգավորման գործընթացն ընթանում է 2007 թվականին Մադրիդում ԵԱՀԿ ՄԽ հնամանախագահների առաջ քաշած և 2009 թվականին թարմացված «Մադրիդյան սկզբունքների՚ հիման վրա,  որոնք, ի թիվս այլ գործողություների,
ենթադրում են խաղաղապահ զորակազմի տեղաբաշխում հակամարտության գոտում:

Վրաստանում ԱՄՆ և Հայաստանի դեսպանները քննարկել են իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում
 Չորեքշաբթի, 10 Հունվարի 2018, 18:17

Արմինֆո. Հունվարի 9-ին Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանն աշխատանքային հանդիպում ունեցավ Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելլիի հետ։

Կանխատեսում. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում առաջընթացն 99 տոկոսով բացառվում է
 Երեթշաբթի, 9 Հունվարի 2018, 16:00

Արմինֆո.Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում առաջընթացը, եթե ոչ 100, ապա 99 տոկոսով բացառվում է: Լրագրողներին այդպիսի կարծիք է հայտնել «Կովկաս՚ ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:




Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով