Arminfo.info


136
Կոնվերս Բանկը մասնակցել է Արմենիա Էքսպո 2017 ամենամյա ցուցահանդեսին
 Երկուշաբթի, 11 Սեպտեմբերի 2017, 17:52

Արմինֆո. Կոնվերս Բանկը մասնակցել է Արմենիա Էքսպո 2017 ամենամյա ցուցահանդեսին՝ պոտենցիալ և գործող հաճախորդներին ներկայանալով  գրավիչ առաջարկներով:

Կոնվերս Բանկն ավարտել է 1 մլրդ.դրամ ծավալով դրամային պարտատոմսերի առաջնային տեղաբաշխումը
 Երկուշաբթի, 4 Սեպտեմբերի 2017, 19:36

Արմինֆո.Սեպտեմբերի 4-ին Կոնվերս Բանկն ավարտել է 1 մլրդ.դրամ ծավալով թողարկած կորպորատիվ դրամային պարտատոմսերի առաջնային տեղաբաշխումը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, պարտատոմսերի թողարկման անդներռայթերն է «Քափիթալ Ինվետթմենթ» ընկերությունը, որը երկրորդային շուկայում հանդես է գալիս որպես թողարկման մարկետ-մեյքեր, իսկ տեղաբաշխմանը կհետևի պարտատոմսերի ցուցակումը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայի կորպորատիվ պարտատոմսերի հարթակում, երկրորդային շուկայում շրջանառվելու համար:

Ամփոփվել են ConverseVisaWeekend ակցիայի արդյունքները
 Չորեքշաբթի, 30 Օգոստոսի 2017, 18:51

Արմինֆո. Օգոստոսի 15-ին Կոնվերս Բանկում ամփոփվել են #ConverseVisaWeekend ակցիայի արդյունքները և մրցանակներ են շնորհվել Բանկի՝ Visa քարտերով  առավելագույն գումարի գնումներ կատարած  հաճախորդներին: Նրանցից 3-ը պարգևատրվել է   iPhone  7 հեռախոսներով, ևս 9-ը՝ 100.000-ական դրամով: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, ակցիայի ևս 50 ակտիվ մասնակցի շնորհվել են խրախուսական մրցանակներ:

 Երեթշաբթի, 29 Օգոստոսի 2017, 14:11

Արմինֆո.

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը պարտատոմսեր կտեղաբաշխի
 Չորեքշաբթի, 16 Օգոստոսի 2017, 16:35

Արմինֆո.ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը  2017թ.-ի օգոստոսի 18-ին հրապարակային առաջարկի միջոցով սկսելու է տեղաբաշխել  5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, տարեկան 5,5% եկամտաբերությամբ  արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր 30 ամիս շրջանառության ժամկետով։ Մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմելու է 100 ԱՄՆ դոլար։

Կոնվերս Բանկն ամփոփել է Converse Transfer համակարգի հետ համատեղ ակցիայի արդյունքները
 Երկուշաբթի, 14 Օգոստոսի 2017, 15:18

Արմինֆո. Կոնվերս Բանկը ամփոփել է արագ դրամական փոխանցումների Converse Transfer համակարգի հետ համատեղ ակցիայի արդյունքները: Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունից, բանկի միջոցով արտասահմանից  Converse Transfer համակարգով փոխանցումներ ստացած հաճախորդների համար անցկացված խաղարկությամբ 1 հաճախորդ շահել է երկու անձի համար ուղեգիր  ԱՄԷ, 1 հաճախորդ՝ iPhone7: Եվս թվով 11 հաճախորդ դրամային և իրային նվերներ են շահել:

Կոնվերս Բանկն սկսել է իր թողարկած 1 մլրդ.դրամ ծավալով կորպորատիվ դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
 Հինգշաբթի, 3 Օգոստոսի 2017, 19:06

Արմինֆո.Կոնվերս Բանկը օգոստոսի 3-ին ձեռնամուխ է եղել իր թողարկած 1 մլրդ.դրամ ծավալով կորպորատիվ դրամային պարտատոմսերի տեղաբաշխմանը: ԻնչպեսԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, տեղաբաշխմանը կհետևի պարտատոմսերի ցուցակումը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» կորպորատիվ պարտատոմսերի հարթակում՝ երկրորդային շուկայում շրջանառվելու համար:

Աղբյուրի համաձայն, թողարկման ընդհանուր ծավալը 1 մլրդ դրամ է: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը 100.000 դրամ է, շրջանառության ժամկետը՝ 24 ամիս, իսկ արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային: Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը կազմելու է տարեկան 10.5 տոկոս, իսկ էֆեկտիվ տոկոսադրույքը՝ 10.78 տոկոս:

Կոնվերս Բանկի «Մեծամոր» մասնաճյուղն իր դռները բացեց հիմնանորոգումից և վերազինումից հետո
 Հինգշաբթի, 27 Հուլիսի 2017, 21:25

Արմինֆո. Հուլիսի 27-ին՝ հիմնանորոգումից և վերազինումից հետո վերաբացվել է Կոնվերս Բանկի «Մեծամոր» մասնաճյուղը, որտեղ հաճախորդները կարող են օգտվել   ունիվերսալ բանկային ծառայությունների ամբողջ փաթեթից՝ ավանդ, վարկ, արտարժույթի փոխանակում, տեղական և միջազգային փոխանցումներ և այլն: Մասնաճյուղի տարածքում տեղակայվել են բանկոմատ և վճարային տերմինալ:

Կոնվերս Բանկի աշխատակիցների թիմն արժանացել է Եվրոպական Բանկի «Trade Facilitation Program Academic Excellence Award» միջազգային մրցանակին
 Չորեքշաբթի, 19 Հուլիսի 2017, 19:52

Արմինֆո.Կայացավ Կոնվերս Բանկի՝  Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) «Introduction to Trade Finance» ուսուցման ծրագրին մասնակցած և բարձր արդյունքներ ապահովելու համար միջազգային որակավորման անհատական սերտիֆիկատների արժանացած  աշխատակիցների պարգևատրման արարողությունը: Այս մասին ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:

Արտակ Արզոյան. Հայաստանի պարտատոմսերի շուկայի ակտիվացման համար պահանջվում է վարկանիշների ազգային սանդղակ
 Հինգշաբթի, 6 Հուլիսի 2017, 16:22

Արմինֆո.Հայաստանի պարտատոմսերի շուկայի ակտիվացման համար պահանջվում է վարկանիշների ազգային սանդղակ: ԱրմԻՆֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Արդշինբանկի Ռիսկերի կառավարման գծով տնօրեն Արտակ Արզոյանը, պարզաբանելով, որ երկրի ֆինանսական շուկայում գերակշռում են տեղական ներդրողները և փոխառուները, իսկ ներքին վարկային վարկանիշն անհրաժեշտ է որոշակի կատեգորիայի պարտքային պարտավորությունների թողարկման համար:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը նախատեսում է միջնաժամկետ դոլարային տրանշով մուտք գործել Հայաստանի  պարտատոմսերի շուկա
 Երեթշաբթի, 4 Հուլիսի 2017, 20:44

Արմինֆո.ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը նախատեսում է առաջիկա 2 ամիսներին միջնաժամկետ դոլարային տրանշով մուտք գործել Հայաստանի  պարտատոմսերի շուկա: Ինչպես ԱրմԻնֆո-ի հետ զրույցում հաղորդել է Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Ստեփան Զաքինյանը, դոլարային տրանշի շրջանառության ժամկետը կկազմի 2,5 տարի: «Դա կլինի փորձնական թողարկում, որը թույլ կտա հասկանալ շուկայի արձագանքը և ներդրողների ախորժակը», - ասել է նա:

Անելիք Բանկը կտեղաբաշխի իր 5 մլն.դոլար ծավալով պարտատոմսերի 4-րդ տրանշը
 Չորեքշաբթի, 28 Հունիսի 2017, 23:16

Արմինֆո. Սույն թվականի հունիսի 29-ից սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում Բանկը կտեղաբաշխի իր պարտատոմսերի չորրորդ՝ դոլարային տրանշը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, Բանկի պարտատոմսերի 4-րդ թողարկումը ներառելու է 50,000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս` 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 5.75% տարեկան տոկոսադրույքով եւ 2 տարի շրջանառության ժամկետով, իսկ տոկոսները կվճարվեն 6-ամսյա պարբերականությամբ: Չորրորդ թողարկման ծավալը կազմել է 5 մլն ԱՄՆ դոլար:

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ը ևս միացավ պետական ծառայություններ մատուցող օպերատորներին
 Ուրբաթ, 23 Հունիսի 2017, 17:41

Արմինֆո.Պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների թիվը կավելանա ևս մեկով: ՀՀ կառավարության այսօրվա նիստում այս մասին նշեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ հավելելով, որ օպերատորների ցանկում կընդգրկվի նաև «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերությունը:

Կոնվերս Բանկը հայտարարել է armhotels.am կայքի հետ համատեղ cashback ակցիայի մեկնարկի մասին
 Երեթշաբթի, 20 Հունիսի 2017, 13:22

Արմինֆո. Կոնվերս Բանկն իր հաճախորդների ամառային հանգիստն ավելի մատչելի և հարմարավետ դարձնելու նպատակով, սկսել է համագործակցությունը armhotels.am կայքի հետ: Հունիսի 15-սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում այդ  ինտերնետային հարթակում հյուրանոցների ամրագրման, ինչպես նաև ծառայությունների պատվիրման դեպքում Կոնվերս Բանկի քարտապանները կստանան 5 տոկոս cashback:

Կոնվերս Բանկն զգալիորեն մեծացրել է հիփոթեքային պորտֆելը
 Ուրբաթ, 16 Հունիսի 2017, 18:08

Արմինֆո. Տարեսկզբից զգալիորեն աճել են Ազգային հիփոթեքային ընկերության ֆինանսավորմամբ և «Մատչելի բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակներում Կոնվերս Բանկի վարկավորման ծավալները: 

Կոնվերս Բանկը հայտարարել է ConverseQvota ծառայության գործարկման մասին
 Հինգշաբթի, 15 Հունիսի 2017, 11:00

Արմինֆո. Կոնվերս Բանկն առաջարկում է ամառային հանգստի կազմակերպման լավագույն տարբերակը՝ ConverseQvota ծառայության գործարկմամբ Բանկի  քարտապանների համար ընդլայնելով վարկային գծի/սահմանաչափի օգտագործման հնարավորությունները:

Անելիք Բանկի դոլարային երկրորդ թողարկման պարտատոմսերի ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում
 Երեթշաբթի, 13 Հունիսի 2017, 16:16

Արմինֆո.2017թ.-ի հունիսի 13-ին «ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի ԱՄՆ դոլարով արտահայտված պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, ինչպես նաև թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:

Անելիք Բանկի դոլարային պարտատոմսերի 2-րդ տրանշի առաջնային տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ
 Երեթշաբթի, 30 Մայիսի 2017, 17:51

Արմինֆո.Անելիք Բանկի երկրորդ թողարկման անվանական արժեկտրոնային դոլարային պարտատոմսերը ամբողջությամբ տեղաբաշխվել են մայիսի 29-ին՝ նախապես սահմանված ժամկետից շուտ։ Պարտատոմսերը ձեռք են բերել և՛ ֆիզիկական և՛ իրավաբանական անձինք` ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, թողարկումն արդեն ներկայացվել է ցուցակագրման գործընթացին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում:

Կոնվերս Բանկի դոլարով արտահայտված պարտատոմսերի առաջին խմբաքանակը ցուցակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում
 Ուրբաթ, 26 Մայիսի 2017, 14:26

Արմինֆո.2017թ.-ի մայիսի 26-ին «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲԸ -ի դոլարային արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը: 




Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով