Arminfo.info


Հայաստանում դիտվում է արժեքային համակարգի բացահայտ դեգրադացիա. ԱԺ պատգամավոր
 Երեթշաբթի, 2 Ապրիլի 2024, 12:20

Արմինֆո.Հայաստանում դիտվում է արժեքային համակարգի բացահայտ դեգրադացիա: Այդ մասին գրել է ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր, "Այլընտրանքային նախագծեր" խմբի անդամ Էլինար Վարդանյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։

ՄԱԿ ԱԽ-ը բաց նիստ կանցկացնի Սիրիայում Իրանի դիվանագիտական օբյեկտին Իսրայելի հարվածի կապակցությամբ
 Երեթշաբթի, 2 Ապրիլի 2024, 11:55

Արմինֆո.ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ռուսաստանի հարցմամբ ապրիլի 2-ին բաց նիստ կանցկացնի՝ կապված Սիրիայում Իրանի դիվանագիտական օբյեկտին Իսրայելի հարվածի հետ: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։

"Միասին" շարժումը խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններին կոչ է անում անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին և նշում դրա 100 պատճառ
 Հինգշաբթի, 28 Մարտի 2024, 16:14

Արմինֆո. «Միասին» այընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը դիմում է ՀՀ ԱԺ երեք խմբակցություններին և անկախ պատգամավորներին ԱԺ նիստերում կառավարության կատարողականի քննարկումը եզրափակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելու և քվեարկության դնելու պահանջով՝ համաձայն ՀՀ սահմանադրության 115 հոդվածի 1-ին և 2-րդ կետերի։  Այդ մասին ասվում է «Միասին» այընտրանքային հասարակական-քաղաքական շարժման՝ ԱրմԻնֆո-ին տրամադրված պահանջագիր-հայտարարությունում:

Արցախից բռնի տեղահանվածներին տրամադրվող «40+10 հազար» աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2024 թվականի վերջը
 Հինգշաբթի, 28 Մարտի 2024, 13:49

Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում, որով առաջարկում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների՝ «40 հազար+10 հազար դրամի» ծրագրի հիման վրա ևս 9 ամսով շարունակել սոցիալական աջակցության միջոցառումը, այսինքն՝ կեցության և այլ ծախսերը հոգալու համար տրամադրվող աջակցությունը շարունակել 2024 թ. ապրիլից մինչև դեկտեմբեր ներառյալ: Այդ մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:

ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» անցման կետերում ծառայության անցնելու համար
 Հինգշաբթի, 28 Մարտի 2024, 13:47

Արմինֆո.ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական սահմանի մյուս անցման կետերում ենթասպայական պաշտոններում զինվորական ծառայության անցնելու համար։ Այդ մասին հաղորդում է ԱԱԾ մամուլի կենտրոնը:

Սաթի Սպիվակովան և Մոսկվայի «Ազգերի թատրոնը» շուտով Երևանում
 Երեթշաբթի, 26 Մարտի 2024, 15:29

Արմինֆո.Հայաստանում մոսկովյան առաջատար «Ազգերի թատրոնի» անդրանիկ հյուրախաղերը կդառնան Կանանց միամսյակի գեղեցիկ ամփոփում: Թատրոնը երևանյան հանդիսատեսին կներկայացնի «Դեղձանիկը»: Օպերային դիվա Մարիա Կալլասի դերում հանդես կգա հաղորդավարուհի, հանրահայտ ջութակահար Զարեհ Սահակյանցի դուստրն ու աշխարհահռչակ ջութակահար և դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի կինը՝ Սաթի Սպիվակովան:

Մոսկվայում ահաբեկչության հետևանքով զոհվածների թվում Հայաստանի քաղաքացի կա . ԱԳՆ
 Երկուշաբթի, 25 Մարտի 2024, 12:01

Արմինֆո.Ի շարունակություն ավելի վաղ հրապարակված հաղորդագրության ՝ Հայաստանի ԱԳՆ-ը տեղեկացրել է, որ, պաշտոնական հաստատման համաձայն, մարտի 22-ին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թվում կա Հայաստանի մեկ քաղաքացի:

Ադրբեջանը զինում է Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում
 Երկուշաբթի, 25 Մարտի 2024, 11:53

Արմինֆո.Ադրբեջանը զինում է Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում։ Համացանցում ապացույցներ են հայտնվել ադրբեջանական կողմից Ուկրաինային 82 միլիմետրանոց ականների մատակարարման վերաբերյալ:

Հայաստանի ԱԳՆ-ը ցավակցություն է հայտնել Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ
 Ուրբաթ, 22 Մարտի 2024, 23:56

Արմինֆո. Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնում նախօրեին երեկոյան Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ:

Տարածաշրջանային անվտանգությունն ու Հայաստանի պաշտպանողական կարողությունները զարգացնելն ու  դիվերսիֆիկացնելը մնում են առաջնահերթություն մեզ համար. ԱԺ խոսնակ
 Հինգշաբթի, 21 Մարտի 2024, 17:02

Արմինֆո.Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում մարտի 20-22-ն անցկացվող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11-րդ լիագումար նստաշրջանի բացմանը ելույթ է ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Ինչպես հաղորդում է ԱԺ մամուլի ծառայությունը, Ալեն Սիմոնյանն իր ելույթում, մասնավորապես, ասել է.

Հայաստանի Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի ռեկտորը նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
 Հինգշաբթի, 21 Մարտի 2024, 12:32

Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստում գործադիրի որոշմամբ Եղիազար Վարդանյանը նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ։

Ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող ընկերությունը փորձել է խուսափել 2.4 մլրդ դրամի հարկեր վճարելուց. արդյունքում՝ ստիպված է լինելու վճարել նաև կուտակած տուգանքները. ՀՀ ՔԿ
 Հինգշաբթի, 21 Մարտի 2024, 12:22

Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում բացահայտվել է ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող ընկերության կողմից առանձնահատուկ հանցավոր սխեմայի կիրառմամբ առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպք: Այդ մասին հղորդում է ՔԿ մամուլի ծառայությունը:

Հայաստանում անտառտային զանգվածներին բաժին է ընկնում տարածքի ընդամենը 11,2 տոկոսը
 Չորեքշաբթի, 20 Մարտի 2024, 14:49

Արմինֆո.Հայաստանում անտառային հողերի մակերեսը կազմում է 459.9 հազար հա, որից 334.1 հազար հա՝ անտառային տարածքներ: Այդ մասին մարտի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է "Հայանտառ" ՊՈԱԿ-ի տնօրեն Սեւակ Մարկոսյանը ։

Հայ-գերմանական արշավախմբի ստացած նոր տվյալները լույս են սփռում Հայաստանի հինավուրց Արտաշատ  մայրաքաղաքի տարբեր գործընթացների վրա
 Երեթշաբթի, 19 Մարտի 2024, 14:56

Արմինֆո. ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտնականները Գերմանիայի Մյունսթերի համալսարանի գործընկերների հետ Արտաշատ մայրաքա­ղաքի պեղումների արդյունքում ստացել են նոր տվյալներ։ Դրանք լույս են սփռում Հայաստանի անտիկ շրջանի մայրաքաղաքում ընթացած տարաբնույթ մշակութային, տնտեսական և քաղաքական գործընթացների վրա, բացահայտում այդ հռչակավոր կենտրոնի՝ Մետաքսի ճանապար­հով իրականացվող ընդարձակ առևտրային կապերն ու Մերձավոր Արևելքում նրա քաղաքական և մշակութային դերակատարության մանրամասները։

Ինչպես հաղորդում է ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժինը, 2018 թ-ից Արտաշատ անտիկ մայրաքաղաքի թիվ 13 և 17 բլուրներն ու հուշարձանի դաշտային տարածքն ուսումնասիրվում են հայ-գերմանական «Արտաքսատա» ծրագրի շրջանակներում։ Կատարվել է քաղաքի շուրջ 40 հա մակերեսի գեոֆիզիկական հետազոտությունը, որից հետո13-րդ բլրի վրա պեղվել են Ք. ա. II-I դդ. սրբարան, Ք. ա. I - Ք. հ. I դարերի բնակելի համալիրներ և մի շարք դամբարաններ։

Իրավապաշտպաններ. Միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարումն անվերականգնելի վնաս կհասցնի Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին
 Երկուշաբթի, 18 Մարտի 2024, 15:22

Արմինֆո. ՀՀ բարձրագույն իշխանությունների հայտարարությունները միջազգային դատական ատյաններում և այլ կառույցներում Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարվելու հնարավորության մասին հարուցում են խիստ մտահոգություններ. այդպիսի քայլերն անվերականգնելի վնաս կհասցնեն Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին։

Եվրոթերմ ընկերության պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
 Ուրբաթ, 15 Մարտի 2024, 16:19

Արմինֆո.Երևան, մարտ 14- Եվրոթերմ ընկերության 500 մլն ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում՝ ներառվելով պարտատոմսերի հիմնական Abond ցուցակում: Դրանով գործարքները ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց հասանելի են մարտի 14-ից։

Մեծ Բրիտանիայի վարչապետ. Հույս ունենք, որ Հայաստանն ու Ադրբեջանն այս տարվա նոյեմբերին կստորագրեն խաղաղության պայմանագիրը
 Հինգշաբթի, 14 Մարտի 2024, 16:59

Արմինֆո.Այսօր պատմական հնարավորություն է ձևավորվել վերջ դնելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությանը ։ Այդ մասին ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի նամակում՝ ուղղված Բաքվի 11-րդ գլոբալ ֆորումի մասնակիցներին, որն աշխատանքն սկսել է մարտի 14-ին:

ՀՀ ԱԳՆ. Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը միտված է տարածաշրջանում հարատեւ խաղաղության հաստատմանն ու կայունության ապահովմանը
 Չորեքշաբթի, 13 Մարտի 2024, 11:50

Արմինֆո.ԵՄ խորհուրդը դեռեւս 2022 թվականին հայկական կողմի հայցի հիման վրա կայացրեց աննախադեպ հրատապ որոշում` երկու ամիս ժամկետով Հայաստանի եւ Ադրբեջանի միջպետական սահմանին ԵՄ մշտադիտարկման կարողությունների քաղաքացիական առաքելություն տեղակայելու վերաբերյալ:

Փաշինյանը նշել է Հայաստանի նոր սահմանադրության շուրջ հանրաքվեի անցկացման ժամկետները
 Երեթշաբթի, 12 Մարտի 2024, 14:12

Արմինֆո.Հայաստանի նոր սահմանադրության հայեցակարգը պատրաստ չէ: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանում հարցվածների 60%-ը չի վստահում հասարակական-քաղաքական գործիչներից և ոչ մեկին . հարցում
 Երկուշաբթի, 11 Մարտի 2024, 21:25

Արմինֆո. Հայաստանում հարցվածների 60% - ը չի վստահում հասարակական և քաղաքական գործիչներից և ոչ մեկին։ Այդ մասին են վկայում Հայաստանում միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Վերլուծական հետազոտությունների կենտրոնի (CISR) կողմից անցկացված նոր համազգային հարցման արդյունքները:




Մեկնաբանվողներ
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան