Arminfo.info


Հակառակորդի կրակոցից հրազենային ծանր վիրավորում է ստացել Հայաստանի ԶՈՒ զինծառայող
 Հինգշաբթի, 10 Նոյեմբերի 2022, 16:36

Արմինֆո. Նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Պ. Խ.-ն:

Թշնամու ուժերը շարունակում են սադրանքները Հայաստանում և Արցախում
 Չորեքշաբթի, 9 Նոյեմբերի 2022, 11:53

Արմինֆո.Նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը: «Ժամը 10:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է», - ասվում է ՊՆ  հաղորդագրությունում:

Հայաստանում ժամանակավորապես կդադարեցվի հեռուստաալիքների եւ ռադիոալիքների հեռարձակումը. ԲՏԱՆ
 Ուրբաթ, 28 Հոկտեմբերի 2022, 12:30

Արմինֆո.Հոկտեմբերի 31-ին հեռուստաալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի: Այդ մասին հաղորդում է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
 Շաբաթ, 22 Հոկտեմբերի 2022, 12:04

Արմինֆո. Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե, իբր, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հոկտեմբերի 21-ին կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:

Ադրբեջանի ԶՈՒ հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք անցնելու փորձ է ձեռնարկել
 Շաբաթ, 24 Սեպտեմբերի 2022, 12:11

Արմինֆո. Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներից մեկը դիմել է սադրանքի՝ փորձելով անցնել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել
 Երկուշաբթի, 19 Սեպտեմբերի 2022, 11:47

Արմինֆո. Սեպտեմբերի 19-ի ժամը 10:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում երկրաշարժ է տեղի է ունեցել
 Հինգշաբթի, 28 Հուլիսի 2022, 15:09

Արմինֆո. Հուլիսի 28-ին, տեղական ժամանակով ժամը 10:39-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06:39-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․07⁰ և արևելյան երկայնության 46․29⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտի` Շամխոր քաղաքից 35 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․7 մագնիտուդով երկրաշարժ:

ՀԿԵ-ն գործարկում է Երևան-Սևան-Շորժա էլեկտրագնացքը
 Հինգշաբթի, 9 Հունիսի 2022, 13:34

Արմինֆո.Սևանա լճում հանգիստ նախընտրողների համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկում է Ալմաստ (Երևան) - Շորժա էլեկտրագնացքը:

ՀՀ ՊՆ. Վայոց ձորում ՃՏՊ հետեւանքով տուժել են 10 ժամկետային զինծառայող եւ 1 սպա   
 Երեթշաբթի, 7 Հունիսի 2022, 14:21

Արմինֆո.Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 127-րդ կմ-ում Վայոց ձորի մարզում բանակային ԿամԱԶ-ի մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով տուժել են 10 ժամկետային զինծառայողներ եւ մեկ սպա: Այսդմասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել են Հայաստանի պաշտպանության նախարարությունում։

Ընդդիմադիր. Ի՞նչ որոշումների հիման վրա է ՀՀ ԶՈՒ վրանը տեղադրվել խոցելի, տեսանելի, թշնամու կրակի համար հասանելի հատվածում
 Երեթշաբթի, 31 Մայիսի 2022, 11:03

Արմինֆո. Ի՞նչ որոշումների հիման վրա է ՀՀ ԶՈՒ վրանը տեղադրվել խոցելի, տեսանելի, թշնամու կրակի համար հասանելի հատվածում: Նման հարցադրում է արել ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խորհրդարանական խմբակցության պատգամավոր, Արցախի նախագահի պաշտպանության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

Թշնամու գնդակից ծանր վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ ժամկետային զինծառայող Դավիթ Վարդանյանը
 Շաբաթ, 28 Մայիսի 2022, 15:05

Արմինֆո.Մայիսի 28-ին, ժամը 10:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում նաև դիպուկահար հրացաններից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը:

Շարքային Արգիշտի Եղյանի ինքնասպանության փաստի առնչությամբ ձերբակալվել են նրա համածառայակիցները
 Ուրբաթ, 13 Մայիսի 2022, 16:11

Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել են պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Արմենի Եղյանի մահվան դեպքի հանգամանքները: Այդ մասին հաղորդում է ՔԿ մամուլի ծառայությունը:

«Ինչպես արդեն հայտնել էինք, 2022 թվականի մայիսի 11-ին՝ ժամը 10:15-ի սահմաններում,  ՀՀ ՊՆ N զորամասի հրաձիգ-նռնակաձիգի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Արմենի Եղյանը, նույն զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքի դիտակետում իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոց արձակելով կրծքավանդակի շրջանին, ինքնասպան է եղել:

2022 թվականի մայիսի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ, ինչպես նաև 360.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել են վերջինիս 2 համածառայակիցները: Նախաքննությունը շարունակվում է», - ասվում է հաղորդագրությունում:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է ժամկետային զինծառայողի մահվան մասին  
 Չորեքշաբթի, 11 Մայիսի 2022, 16:17

Արմինֆո.Մայիսի 11-ին, ժամը 10:15-ին, հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է շարքային Արգիշտի Արմենի Եղյանի (ծնվ. 2002 թ.) դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով։

ՀՀ ոստիկանություն. ժամը 10: 00-ի դրությամբ անհնազանդության գործողությունների 70 մասնակից բերման է ենթարկվել ոստիկանություն
 Երեթշաբթի, 3 Մայիսի 2022, 12:17

Արմինֆո. Ժամը 10:00-ի դրությամբ դիմադրության շարժման անհնազանդության ակցիաների 70 մասնակիցներ բերման են ենթարկվել ոստիկանություն: Այդ մասին ԱրմԻնֆո-ին պատմել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

ԿԳՄՍՆ-ը մրցույթ է հայտարարում Հորդանանի բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսի կրթական աստիճան ստանալու համար
 Չորեքշաբթի, 13 Ապրիլի 2022, 14:18

Արմինֆո.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2022-2023 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում հետևյալ մասնագիտություններով մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով (20 կրթաթոշակային տեղ).

Հայաստանի տարածքում հերթական երկրաշարժն է գրանցվել
 Հինգշաբթի, 7 Ապրիլի 2022, 15:39

Արմինֆո.Սույն թվականի ապրիլի 7-ին, տեղական ժամանակով ժամը 14:38-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10:38-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.16⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.4 մագնիտուդով երկրաշարժ:

ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի  Բավրա գյուղում` 2-3 բալ ուժգնությամբ:

Մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել Հայաստանի տարածքում
 Երեթշաբթի, 5 Ապրիլի 2022, 15:46

Արմինֆո. Ապրիլի 5-ին, տեղական ժամանակով ժամը 13:27-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 09:27-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.92⁰ և արևելյան երկայնության 44.02⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան` Շիրակի մարզի Աշոցք գյուղից 18 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ:

Վրաստան-Հայաստան սահմանին կրկին երկրաշարժ է գրանցվել
 Երեթշաբթի, 5 Ապրիլի 2022, 11:56

Արմինֆո. Ապրիլի 5-ին, տեղական ժամանակով ժամը 10:43-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06:43-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.15⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 15 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.4 մագնիտուդով երկրաշարժ:

Արցախի տեղեկատվական շտաբ. Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված նույն հենակետերում
 Երեթշաբթի, 29 Մարտի 2022, 11:42

Արմինֆո. Մարտի 28-29-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել և օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է լարված՝ մարման որոշակի դրական միտմամբ: Այդ մասին հաղորդել է Արցախի տեղեկատվական շտաբը:

Պաշտպանության նախարարությունը հաղորդում է 24 ժամում երկրորդ զինծառայողի մահվան մասին
 Հինգշաբթի, 17 Մարտի 2022, 13:27

Արմինֆո.Մարտի 17-ին, ժամը 10:30-ի սահմաններում, հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի ( ծնվ. 2003 թ.) դին` հրազենային վիրավորումով: Այդ մասին հաղորդում է Հայաստանի ՊՆ մամուլի ծառաայությունը, հավելելով, որ ընթանում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով:




Մեկնաբանվողներ
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը