Arminfo.info


Արարատ Միրզոյանը՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում ճգնաժամի և խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկների մասին
 Չորեքշաբթի, 8 Փետրվարի 2023, 14:40

Արմինֆո. Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակական գործընթաց են: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ փետրվարի 8-ին Երեւանում Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Թուրքիայում տեղի է ունեցել մեկ օրում երկրորդ երկրաշարժը, որն զգացվել է նաեւ Հայաստանում
 Երկուշաբթի, 6 Փետրվարի 2023, 15:53

Արմինֆո. Փետրվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը՝ 14:24-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 10:24-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.05⁰ և արևելյան երկայնության 37.25⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Թուրքիա՝ Քահրամանմարաշ քաղաքից 60 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 7․7 մագնիտուդով երկրաշարժ:

ՀԱՊԿ ծալովի հովանոցը կամ ով է Կովկասում լավ ապրում
 Երեթշաբթի, 31 Հունվարի 2023, 16:36

Արմինֆո. Հայաստանի տեղեկատվական փորձագիտական-վերլուծական դաշտում Արցախի և Հայաստանի շուրջ տեղի ունեցող վտանգավոր գործընթացների վերաբերյալ վերջին շաբաթների ընթացքում նկատվում է կարծիքների մինչ այժմ չտեսնված մարգինալացում. ում հետ պետք է լինի Հայաստանը, դեպի ուր պետք է շրջվի այս անելանելի թվացող իրավիճակում։ Բայց քարոզչությունը, ինչպես հայտնի է, քաղաքականության հիմքն է, և, հետևաբար, ավելի ու ավելի դժվար է դառնում հատիկները որոմից առանձնացնելը՝ առանց տեղի ունեցածի չեզոք և մասնագիտական վերլուծության: Այդ նպատակով ԱրմԻնֆո-ի տնօրեն Էմանուիլ Մկրտչյանը «խորհրդատվության համար»  դիմել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, հայտնի անկախ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանին։

Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը փակած ադրբեջանցիները ներխուժել են ղարաբաղցի երեխաներին տեղափոխող ավտոբուս
 Չորեքշաբթի, 18 Հունվարի 2023, 09:54

Արմինֆո.Շրջափակման պատճառով ավելի քանի մեկ ամիս ծնողական խնամքից և ընտանիքից կտրված 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։ Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

ԳԱԱ-ն տագնապ է ազդարարում. Սևանա լճում երկարաչանչ խեցգետինը գտնվում է ոչնչացման եզրին
 Երեթշաբթի, 10 Հունվարի 2023, 14:05

Արմինֆո. Սևանա լճում երկարաչանչ խեցգետինը գտնվում է ոչնչացման եզրին: Այս մասին են փաստում ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի իրականացրած հետազոտությունների արդյունքները:

Արցախի գլխավոր դատախազությունում կեղծ են որակել Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին տրանսպորտի ակտիվ երթևեկության մասին ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները
 Երեթշաբթի, 10 Հունվարի 2023, 13:55

Արմինֆո. Ադրբեջանի տեղեկատվա-քարոզչական շահերը սպասարկող լրատվամիջոցները տեղեկություն են հրապարակել այն մասին, որ Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի արգելափակման 27 օրվա ընթացքում երկու ուղղություններով իրականացվել է 370 տարբեր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժ, որից 330-ը՝ ռուս խաղաղապահների կողմից, 31-ը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (այդ թվում շտապ օգնության մեքենաներ), իսկ շտապ օգնության 3 մեքենաները՝ «Արցախի բնակիչների կողմից»:

2022 թվականը՝ ագրեսիայի տարի, թե բարեփոխումների. Փաշինյանի գնահատականը
 Ուրբաթ, 30 Դեկտեմբերի 2022, 12:57

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանը:
Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

Հայաստանը քրեականացնում է ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողություններն ու հրապարակային կոչերը
 Հինգշաբթի, 29 Դեկտեմբերի 2022, 13:22

Արմինֆո.Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակն անմիջականորեն պետության ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված քրեաիրավական միջոցների նախատեսումն է:

Կկայանա «ԱրմՌոբոտիքս 2022» հայաստանյան 14-րդ առաջնությունը
 Հինգշաբթի, 8 Դեկտեմբերի 2022, 16:45

Արմինֆո.Հայաստանում ռոբոտաշինության, ծրագրավորման, էլեկտրոնիկայի և դիզայնի նկատմամբ հետաքրքրության զարգացման, ինչպես նաև ճարտարագիտական մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու նպատակով Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը դեկտեմբերի 11-ին Հայաստանում կանցկացնի «ԱրմՌոբոտիքս 2022» ինքնակառավարվող ռոբոտների Հայաստանի 14-րդ առաջնությունը: Առաջնության անցկացման հովանավորը նաև Ակբա բանկն է:

ԱրարատԲանկը՝ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ-ի պարտատոմսերի տեղաբաշխող  
 Երկուշաբթի, 28 Նոյեմբերի 2022, 16:09

Արմինֆո.2022 թվականի  դեկտեմբերի 6-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն նախատեսում է իրականացնել անվանական արժեկտրոնային դրամային պարտատոմսերի թողարկում և տեղաբաշխում։ ԱրարատԲանկը հանդես կգա որպես պարտատոմսերի տեղաբաշխող։

Արցախում հերքել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության հերթական ապատեղեկատվությունը
 Երկուշաբթի, 21 Նոյեմբերի 2022, 19:53

Արմինֆո.Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 21-ի 10։00-14։25-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։

Պաշտպանության նախարարությունը մարտական հրաձգության անվճար դասընթացներ է կազմակերպում զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների համար
 Երկուշաբթի, 17 Հոկտեմբերի 2022, 11:35

Արմինֆո. Հաշվի առնելով քաղաքացիներից ստացվող բազմաթիվ խնդրանքներն ու առաջարկները՝ Պաշտպանության նախարարությունը կազմակերպում է մարտական հրաձգության դասընթացներ, որոնց մասնակցելու են զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները:
Դասընթացները ներառելու են հրաձգության տեսական, ինչպես նաև գործնական պարապմունքներ՝ մարտական զենքով։

Կրեմլ. ՌԴ-ի եւ ՀԱՊԿ դաշնակիցների միջեւ ոչ մի էական տարաձայնություն չկա
 Երկուշաբթի, 10 Հոկտեմբերի 2022, 17:14

Արմինֆո. ՌԴ-ն և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դաշնակիցները որևէ էական տարաձայնություն չունեն ։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Բողոքի ակցիայի մասնակիցներ. Էկոնոմիկայի նախարարը մեզ, պարզապես, "գցեց"
 Չորեքշաբթի, 28 Սեպտեմբերի 2022, 17:48

Արմինֆո.Հայաստանի կառավարության շենքի առջեւ ընթանում է Արմավիրի մարզի խաղողագործների ակցիան, որոնք կառավարությունից պահանջում են լուծել առկա խնդիրները:

ՊՆ. Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ. հայկական կողմը 105 զոհ ունի
 Չորեքշաբթի, 14 Սեպտեմբերի 2022, 20:19

Արմինֆո. Ժամը 18։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։ Այդ մասին ավսում է Հայաստանի ՊՆ հայտարարությունում:

Ֆիլիպ Ռիքերը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
 Հինգշաբթի, 8 Սեպտեմբերի 2022, 15:54

Արմինֆո.ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, կովկասյան բանակցությունների հարցերով հատուկ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 8-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳՆ Ամերիկյան երկրների վարչության պետ Արմեն Եգանյանի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի ուղեկցությամբ:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա հյուրերին ներկայացրել է նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:

Պարոն Ֆիլիպ Ռիքերը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո ԱՄՆ-ից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:

Արագած լեռան լանջին կանցկացվի երաժշտության և ժամանակակից արվեստի միջազգային մեծ փառատոն՝ Sensor
 Երկուշաբթի, 5 Սեպտեմբերի 2022, 14:38

Արմինֆո. Արագած լեռան լանջին, ծովի մակերևույթից 1711 մետր բարձրության վրա, որտեղ գտնվում է Հերունու հայելային ռադիոհեռադիտակը, սեպտեմբերի 10-12 - ը տեղի կունենա երաժշտության և ժամանակակից արվեստի միջազգային փառատոն: Այդ մասին ասվում է փառատոնի կազմակերպիչների մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրությունում։

Հայաստանի ներկայացուցիչը բրոնզե մեդալ է նվաճել Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայում
 Երկուշաբթի, 18 Հուլիսի 2022, 17:31

Արմինֆո. Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած փակման հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարվել են Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողների անունները։

"Ոսկե ծիրան" կինոփառատոնը փակվեց. միջազգային ժյուրին որոշել է հաղթողներին
 Երկուշաբթի, 18 Հուլիսի 2022, 11:43

Արմինֆո.Հուլիսի 17-ին Արամ Խաչատչյանի անվան համերգասրահում տեղի է ունեցել "Ոսկե ծիրան" միջազգային կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: Փառատոնի շրջանակներում ցուցադրվել է շուրջ 100 ֆիլմ, որոնց մի մասի միջազգային պրեմիերան ներկայացվել է աշխարհի հեղինակավոր կինոփառատոններում, այդ թվում ՝ Կաննում, Բեռլինում, Ռոտերդամում և այլն։

«Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադա»-ն կանցկացվի Team Telecom Armenia-ի աջակցությամբ
 Շաբաթ, 9 Հուլիսի 2022, 14:50

Արմինֆո.Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադա»-ն, որի տեխնոլոգիական գործընկերը հեռահաղորդակցության ոլորտում առաջատար Team Telecom Armenia-ն է։ Հուլիսի 10-18-ը Օլիմպիադային մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանելու աշխարհի 64 երկրի աշակերտական պատվիրակություններ, միջազգային ժյուրիի ներկայացուցիչներ, դիտորդներ, ինչպես նաև օլիմպիադայում նախորդ տարի հաղթած աշակերտներ։

Դպրոցականների ամենահեղինակավոր մրցույթի սահուն ընթացքն ապահովելու համար Team Telecom Armenia-ն տրամադրել է անհրաժշտ տեխնիկական ու թվային բոլոր լուծումները։

«Մեզ համար կարևոր է լինել նախագծերի կողքին, որոնք դիրքավորում են Հայաստանի անունը աշխարհի կրթական ու գիտական քարտեզի վրա։ Հուսով եմ՝ այս օլիմպիադան կմեծացնի կենսաբանության հանդեպ հետաքրքրվածությունը հայ պատանիների շրջանում ու կմոտիվացնի նրանց է՛լ ավելի ակտիվ և հաստատուն քայլերով առաջ գնալ»,- նշեց Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Օլիմպիադայի շրջանակում անցկացվելու է երկու քննություն՝ տեսական և գործնական (յուրաքանչյուրը՝ 7 ժամ տևողությամբ)։ Ժյուրիի անդամների աշխատանքը կազմակերպվելու է «OlyExams» ծրագրի միջոցով, որը նախատեսված է գիտական օլիմպիադաների քննական ընթացքն ապահովելու համար։




Մեկնաբանվողներ
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան