Arminfo.info


114
Սվիտալսկի. Հայաստանի գծով ԵՄ-ը որևէ թաքնված օրակարգ չունի
 Հինգշաբթի, 14 Սեպտեմբերի 2017, 17:36

Արմինֆո. Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պետր Սվիտկսկին դրական է գնահատում Երևանի և Բրյուսելի միջև շրջանակային համաձայնագրի առաջիկա ստորագրման փաստը:

Կիսլեր. Եվրամիությունը պատրաստ է ստորագրել Հայաստանի հետ ընդլայնված և համապարփակ համագործակցության շուրջ համաձայնագիրը
 Երեթշաբթի, 12 Սեպտեմբերի 2017, 14:15

Արմինֆո. Եվրամիությունը պատրաստ է նոյեմբերին Արևելյան գործընկերության գագաթնաժողովում ստորագրել Հայաստանի հետ ընդլայնված և համապարփակ համագործակցության շուրջ համաձայնագիրը, և այսօր չկան հանգամանքներ, որոնք կարող են դրան խոչընդոտել: Սեպտեմբերի 12-ին Երևանում լրագրողների հետ զրույցում այդ մասին   հայտարարել է Հաայստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Կիսլերը:

Շարպանտիե. Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը լայն հնարավորություններ է բացում Երևանի համար
 Երեթշաբթի, 12 Սեպտեմբերի 2017, 13:44

Արմինֆո. Եվրամիության հետ շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո, ինչի համար կան բոլոր նախադրյալները, Հայաստանը կդառնա միակ պետությունը, որը, լինելով ԵԱՏՄ անդամ, ԵՄ հետ համագործակցության շուրջ համաձայնագիր կստորագրի: Սեպտեմբերի 12-ին Երևանում այդ մասին լրագրողներին հայտարարել է հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն, անդրադառնալով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե 2013 թվականին հենց Եվրամիությունն է հայտարարել փոխգործակցությունը շարունակելու անհնարինության մասին` այն բանից հետո, երբ Երևանը հայտարարեց ԵԱՏՄ անդամակցելու մտադրության մասին:

Սվիտալսկի. Հայաստանն ու ԵՄ-ն անշեղորեն առաջ են ընթանում ընդլայնված և համապարփակ գործընկերության շուրջ նոր համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
 Երկուշաբթի, 11 Սեպտեմբերի 2017, 14:44

Արմինֆո.ԵՄ-ն չի տեսնում  հայկական կողմից ահազանգ, որը կվայեր Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի ստորագրման գծով ավելի վաղ Երևանի ստանձնած պարտավորություններից հրաժարվելու հնարավորության մասին: Սեպտեմբերի 11-ին Երևանում  լրագրողներին այդ մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին` մեկնաբանելով Մոսկվայի ճնշման ներքո համաձայնագրի ստորագրումից Երևանի հրաժարվելու հնարավորությունը:

Դեսպան. Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը համագործակցության նոր էջ է լինելու
 Ուրբաթ, 8 Սեպտեմբերի 2017, 18:06

Արմինֆո. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցությանը, Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրին վերաբերող հարցեր:

Սվիտալսկի. Եվրամիությունը պատրաստվում է Հայաստանի հետ ընդլայնված և համապարփակ գործընկերության շուրջ համաձայնագրի ստորագրմանը
 Չորեքշաբթի, 6 Սեպտեմբերի 2017, 17:48

Արմինֆո. Եվրամիությունը պատրաստվում է Հայաստանի հետ ընդլայնված և համապարփակ գործընկերության շուրջ համաձայնագրի ստորագրմանը: Սեպտեմբերի 6-ին Երևանում այդ մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին` <<Էրասմուս +>>  ծրագրի շնորհանդեսի հարթակներում:

Սարգսյան. Հայաստանը ԵՄ հետ շրջանակային համաձայնագիրը չստորագրելու պատճառ չունի
 Երեթշաբթի, 29 Օգոստոսի 2017, 01:03

Արմինֆո.Աշնանը Հյաստանը կստորագրի Եվրամիության հետընդլայնված և համապարփակ գործընկերության շուրջ համաձայնագիրը: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ` պատասխանելով ճամբարականների հարցերին:

Քաղաքագետ. Հայաստանը և Եվրամիությունը նոյեմբերին կստորագրեն ընդլայնված և համապարփակ գործընկերության համաձայնագիրը
 Երկուշաբթի, 28 Օգոստոսի 2017, 15:41

Արմինֆո.Հայաստանը և Եվրամիությունը, ամենայն հավանականությամբ, ընթացիկ տարվա նոյեմբերին Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովում կստորագրեն ընդլայնված և համապարփակ գործընկերության համաձայնագիրը: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ  հայտարարել էԿովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Շավարշ Քոչարյանի համոզմամբ` ԿԸՀ կազմում քաղաքացիական հատվածի ներկայացուցիչների ընդգրկումը կարող է մեծացնել կոռուպցիոն ռիսկերը
 Հինգշաբթի, 29 Հունիսի 2017, 12:08

Արմինֆո.Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը համոզված է, որ Հայաստանի ողջ համակարգը բարեփոխման կարիք ունի, այդ թվում` նաև ընտրական համակարգը:

 Երեթշաբթի, 20 Հունիսի 2017, 17:05

Արմինֆո.

 Երեթշաբթի, 20 Հունիսի 2017, 17:04

Արմինֆո.

Սվիտալսկի. Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի մշտական խախտումները մտահոգիչ են
 Երեթշաբթի, 20 Հունիսի 2017, 17:03

Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները լավ աշխատանք են կատարում՝ բավական բարդ միջավայրում, որտեղ բազմաթիվ մարտահրավերներ կան: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին՝ պատասխանելով այն հարցին, թե ժամանակը չէ արդյոք գործուն միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի նկատմամբ, որը մշտապես սադրանքների է դիմում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում:

Շարմազանովը խորհուրդ է տալիս Սվիտալսկիին սուր չարձագանքել Հայաստանի իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին, այլ՝ հաշվի առնել և վերլուծել դրանք
 Երեթշաբթի, 20 Հունիսի 2017, 17:02

Արմինֆո.Հայաստան-Եվրամիություն փոխգործակցությունը պետք չէ դիտարկել Շարմազանով-Սվիտալսկի կամ Սվիտալսկի-Հարությունյան լույսի ներքո: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիի այն հայտարարությանը, որ եթե ՀՀ-ում ԵՄ ներկայությունը ցանկալի չէ որոշ մարդկանց, այդ ներկայությունը կարող է դադարեցվել:

Սվիտալսկի. Վիզային ռեժիմի ազատականացմանը մոտենալու համար Հայաստանը պետք է օրենսդրական լուրջ փոփոխություններ ընդունի
 Երեթշաբթի, 20 Հունիսի 2017, 14:38

Արմինֆո. «Ես հասկանում եմ, որ Հայաստանի և Եվրամիության միջև վիզային ռեժիմի ազատականացման հարցը կարևոր նշանակություն ունի բոլոր հայերի համար»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:

Պյոտր Սվիտալսկին Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման հարցում խոչընդոտներ չի տեսնում
 Երեթշաբթի, 20 Հունիսի 2017, 13:50

Արմինֆո.Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման հարցում խոչընդոտներ չի տեսնում: 

Շարմազանովը՝ Սվիտալսկիին. Սա հարսանիք չէ, որ երաժշտություն պատվիրի նա, ով վճարում է
 Ուրբաթ, 16 Հունիսի 2017, 12:37

Արմինֆո.ՀՀ նոր Ընտրական օրենսգրքի և խորհրդարանական ընտրությունների առնչությամբ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիի քննադատությունը խիստ հուզել է Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին, ովքեր մեկը մյուսի հետևից սկսել են հերքել դիվանագետի խոսքերը՝ կոռեկտության կոչ անելով նրան:

Սվիտալսկի. Հայաստանի կառավորող ուժերը փորձում են Ընտրական օրենսգիրքը հարմարացնել իրենց
 Հինգշաբթի, 15 Հունիսի 2017, 13:55

Արմինֆո. Հայաստանի կառավորող ուժերը փորձում են Ընտրական օրենսգիրքը հարմարացնել իրենց, որպեսզի այն սպասարկի իրենց շահերը, հունիսի 15-ին «Ընտրական զարգացումները Հայաստանում. Քաղված դասերը և հետագա քայլերըե թեմայով համաժողովում այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին՝ ամփոփելով հանրապետությունում «Երկարաժամկետ ընտրական աջակցություն Հայաստանում  ընտրությունների հետ առնչվող  շահագրգիռ կողմերին» ծրագրի իրականացման արդյունքները:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» Հայաստանում ԵՄ պատվիրակությանը ներկայացրել է մինչև խորհրդարանական ընտրությունները վարչական ռեսուրսների չարաշահման իր բացահայտումները
 Ուրբաթ, 14 Ապրիլի 2017, 13:26

Արմինֆո.Ապրիլի 14-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին, ներառյալ ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանին հրավիրել էր ԵՄ պատվիրակություն:

Պյոտր Սվիտալսկին մտահոգություն է հայտնել Հայաստանում «քաղաքական կոռուպցիայի» առնչությամբ
 Չորեքշաբթի, 12 Ապրիլի 2017, 12:44

Արմինֆո.Հայաստանում առկա «քաղաքական կոռուպցիան» մտահոգում է Եվրամիությանը: Այդ մասին Գյումրիում հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին: Նրա խոսքով՝ ընտրողների ձայների առքուվաճառքը վատ է անդրադառնում Հայաստանի վարկանիշի վրա: «Լրջորեն մտահոգված եմ ընտրակաշառքներով, ինչը ես անվանում եմ ընտրակոռուպցիա, քանի որ դա ավելին է, քան քվեների գնումը: Այո, ես կցանկանայի վկայակոչել միջազգային դիտորդական առաքելության հայտարարությանը, որտեղ նշվում է այդ վատ երևույթի մասին, որը ստվեր է գցում ընտրության վրա: Ես փորձում եմ լինել օբյեկտիվ և արդար, մենք մեր ընկալման մեջ ընտրությունների վերաբերյալ շատ լուրջ շեշտադրումներ ենք անում այս բացասական երևույթի վրա:  Դա վատ է Հայաստանի իմիջի համար, դա վատ է Հայաստանի ժողովրդավարական գործընթացների համար, և մենք շատ բաց խոսում ենք այդ մասին»,- հայտարարել է ԵՄ դեսպանը: Այդուհանդերձ, դեսպանի խոսքով, Եվրամիությանը բավարարում է տեղամասերում տեսախցիկների և քվեարկողների մատնահետքերի նույնականացման սարքերի համար տրամադրված գումարի օգտագործումը:

ԵՄ-ն շարունակում է աջակցել Հայաստանում քաղհասարակության զարգացմանն ու հզորացմանը
 Երկուշաբթի, 10 Ապրիլի 2017, 18:07

Արմինֆո.Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր Երևանում հայտարարել է 1.5 միլիոն եվրո ընդհանուր բյուջեով դրամաշնորհային ծրագրի մեկնարկը Հայաստանում՝ քաղհասարակությունը հզորացնելու և ՔՀԿ-ներին ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրներով ապահովելու համար:




Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով