Arminfo.info


417
Ալի Գասանովը հերթական անգամ Հայաստանին մեղադրել է բանակցային գործընթացը ձգձգելու և Ղարաբաղում ստատուս-քվոն երկարաձգելու փորձի համար
 Ուրբաթ, 16 Մարտի 2018, 14:33

Արմինֆո. Ադրբեջանի նախագահի հասարակաքաղաքական հարցերի գծով օգնական Ալի Գասանովը հերթական անգամ Հայաստանին մեղադրել է բանակցային գործընթացը ձգձգելու և Լեռնային Ղարաբաղում ստատուս-քվոն երկարաձգելու փորձի համար:

Կոնստանտին Կոսաչով. Զենք վաճառելով Ադրբեջանին՝ մենք կատարում ենք մինչև 2016 թ. ապրիլը ձեռքբերված պայմանավորվածությունները
 Չորեքշաբթի, 14 Մարտի 2018, 15:32

Արմինֆո. «Լեռնային Ղարաբաղը, բարեբախտաբար, թեժ կետ չէ, թեև մենք հասկանում ենք, որ իրավիճակն այնտեղ պայթյունավտանգ է՝ հատկապես հաշվի առնելով 2016 թ. իրադարձությունները»,- ՀՀ խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը՝ մեկնաբանելով այն փաստը, որ ՌԴ-ն, դատապարտելով ԱՄՆ կողմից Ուկրաինային զենքի մատակարարումները, ինքն է զենք վաճառում Ադրբեջանին:

Ջոն Էվանս. Ժամանակն է, որ միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղին ընդունի ազգերի ընտանիքում
 Երկուշաբթի, 12 Մարտի 2018, 16:33

Արմինֆո. Ժամանակն է, որ միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղին ընդունի ազգերի ընտանիքում: Այդ մասին The National Interest ամսագրում իր հոդվածում գրել է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը՝ անդրադառնալով Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի առաջիկա այցին ԱՄՆ:

Անատոլի Սիդորով. Լեռնային Ղարաբաղը ՀԱՊԿ անդամ չէ, և պատերազմի դեպքում կազմակերպությունն Արցախին չի աջակցի
 Երեթշաբթի, 6 Մարտի 2018, 16:48

Արմինֆո. Լեռնային Ղարաբաղը ՀԱՊԿ անդամ երկիր չէ, և պատերազմի դեպքում կազմակերպությունն Արցախին չի աջակցի: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ միավորված շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը` մարտի 6-ին «Հիմնական սպառնալիքները ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական անվտանգությանը՚ թեմային նվիրված Մոսկվա-Երևան- Աստանա-Բիշքեկ- Մինսկ հեռուստակամրջի ժամանակ:

Եվրախորհրդարանականները հանդես են գալիս Հարավային Կովկասի գործընթացներում ԵՄ ներգրավման ընդլայնման օգտին
 Հինգշաբթի, 1 Մարտի 2018, 17:41

Արմինֆո. Եվրոպայի խորհրդարանում անցկացվել է կոնֆերանս «Լեռնային Ղարաբաղը և Եվրոպական Միությունը 1988-2018. Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ԵՄ քաղաքականության երեսուն տարիների ամփոփումը» թեմայով, որը կազմակերպել էին «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» («EuFoA») միջազգային հասարակական կազմակերպությունը և «Հայաստանի բարեգործական ընդհանուր միության եվրոպայի մասնաճյուղ»-ը («AGBU Europe»):

ՀՀ խորհրդարանը միաձայն հայտարարություն է ընդունել Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի կապակցությամբ
 Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2018, 16:37

Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովը միաձայն հայտարարություն է ընդունել Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի կապակցությամբ:

Արցախի խորհրդարանը հայտարարություն է ընդունել Սումգայիթի հայ բնակչության կոտորածի 30–րդ տարելիցի կապակցությամբ
 Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2018, 16:35

Արմինֆո. Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարություն է ընդունել Սումգայիթ քաղաքի հայ բնակչության կոտորածի 30–րդ տարելիցի կապակցությամբ:

Դե Վաալ. Հակամարտության ցանկացած լուծման դեպքում Լեռնային Ղարաբաղը կմնա հայերի վերահսկողության տակ
 Երկուշաբթի, 26 Փետրվարի 2018, 14:55

Արմինֆո. Ռազմական գործողությունների վերսկսման ռիսկը միշտ մնում է, համոզված է ղարաբաղյան և հետխորհրդային մյուս հակամարտությունների անգլիացի հետազոտող Թոմաս դե Վաալը:

Արմեն Աշոտյան. Ադրբեջանի իշխանությունները, շարունակելով մարդաորսն իրենց երկրում, հիմա էլ փորձում են դրանով զբաղվել ԱՀ սահմաններից դուրս
 Հինգշաբթի, 22 Փետրվարի 2018, 15:16

Արմինֆո.Ադրբեջանի իշխանությունները, շարունակելով մարդաորսն իրենց երկրում, հիմա էլ փորձում են դրանով զբաղվել ԱՀ սահմաններից դուրս: Այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է արտաքին հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով ՀՅԴ «Հայ դատի՚ եվրոպական գրասենյակի ղեկավար Գասպար Կարամպետյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու համար Բաքվի դիմումին Ինտերպոլ:

Շավարշ Քոչարյան. Մենք կպայքարենք արցախահայերի ազատության և անկախության համար
 Հինգշաբթի, 22 Փետրվարի 2018, 14:54

Արմինֆո. 30 տարի առաջ Ղարաբաղի բնակիչներն արտահայտեցին իրենց կամքը, Արցախը հայտարարեց անկախ ապրելու իր ցանկության մասին: Եվ հենց այդ ժամանակ գրվեցին տարածաշրջանի պատմության ամենասև էջերը: Փետրվարի 22-ին ԱԺ-ում «Սումգայիթյան ջարդերը: Հայատյացությունը` որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն՚ թեմային նվիրված լսումնեի ժամանակ այդ մասին հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Արա Բաբլոյան. Արցախյան շարժումն արմատապես փոխեց մեր ժողովրդի կյանքը, և ծնվեցին երկու հայկական անկախ պետություններ
 Հինգշաբթի, 22 Փետրվարի 2018, 14:40

Արմինֆո. Արցախյան շարժումն արմատապես փոխեց մեր ժողովրդի կյանքը, և ծնվեցին երկու հայկական անկախ պետություններ՝ Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունը, «Սումգայիթյան ջարդեր. հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Ֆրանսիա-Արցախ «Բարեկամության շրջանակ». Հայերի դեմ ռասսայական ատելությունը դարձել է Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող պետական քաղաքականություն
 Հինգշաբթի, 22 Փետրվարի 2018, 13:47

Արմինֆո. Ֆրանսիա-Արցախ «Բարեկամության շրջանակը» շնորհավորել է Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ: 

 Հինգշաբթի, 22 Փետրվարի 2018, 13:32

Արմինֆո.

Էդվարդ Նալբանդյան. Հայաստանը բազմիցս վերահաստատել է, որ համանախագահ երկրների հետ համատեղ շարունակելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ իրականացվող ջանքերը:
 Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2018, 22:04

Արմինֆո. ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել «Հայ դատի՚  եվրոպական բյուրոյի ղեկավար Գասպար Կարամպետյանի նկատմամբ
 Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2018, 12:54

Արմինֆո.Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Բելգիայում գործող «Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիայի» ղեկավար, «Հայ դատի՚ կոմիտեի եվրոպական բյուրոյի ղեկավար  Գասպար Կարամպետյանի նկատմամբ:

 Երեթշաբթի, 20 Փետրվարի 2018, 19:54

Արմինֆո.

 Երեթշաբթի, 20 Փետրվարի 2018, 18:56

Արմինֆո.

 Երեթշաբթի, 20 Փետրվարի 2018, 10:41

Արմինֆո.

Սերժ Սարգսյան. Ադրբեջանի ինքնահանգստացումներն այն առումով, որ Հայաստանը մեկուսացված է` միֆ է
 Երկուշաբթի, 19 Փետրվարի 2018, 11:33

Արմինֆո. «Ի՞նչ եք կարծում, եթե Ադրբեջանի նախագահը տարածքային նկրտումներ է հանդես բերում Երևանի նկատմամբ, որի հիմնադրման 2800-ամյակը մենք նշելու ենք հոկտեմբեր ամսին, ինչպե՞ս կարող է Ղարաբաղի խնդիրը լուծվել՚, - Մյունխենի անվտանգության համաժողովում այսպիսի հռետորական հարցով է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել Գերմանիայում Ադրբեջանի դեսպանության առաջին քարտուղար Սադի Ջաֆարովի այն հարցին, թե երբ կլուծվի ղարաբաղյան հակամարտությունը, և երբ ժամանակին Լեռնային Ղարաբաղում ապրած ադրբեջանցիները, որոնցից մեկն է ինքը, կարող են վերադառնալ նախկին բնակության վայրեր:

«Նախ, շատ շնորհակալ եմ իմ հայրենակցի կողմից տրված այս հարցերի շարանի համար, որովհետև ես էլ եմ արմատներով Ղարաբաղից: …Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել, և Դուք, թեև ես դրանում մի քիչ կասկածում եմ, կարող եք վերադառնալ Ղարաբաղ կամ հարակից շրջաններ միայն ու միայն այն պարագայում, եթե ձեր երկրի ղեկավարությունը սթափվի և հրաժարվի իր անիրատեսական սպասելիքներից, բանակցությունների արդյունքի վերաբերյալ ակնկալիքներից: Դուք ուզում եք ազատ ապրել, Դուք ուզում եք ապրել Ղարաբաղում: Հավատացեք, որ ղարաբաղցիներն էլ են ուզում ազատ ապրել և ուզում են, որպեսզի իրենք ապրեն իրենց պատմական հողի վրա, որտեղ ունեն հազարամյակների խորքից եղած ժառանգություն, և իրենք չեն ուզում, որ դուք ոչնչացնեք այդ ժառանգությունը:  Իսկ թե ինչի համար Ադրբեջանի մի քանի շրջաններ հայտնվեցին Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի վերահսկողության տակ, Դուք դա շատ լավ գիտեք: Գիտեք, որ ղարաբաղցիները ընդամենը քաղաքակիրթ ձևով անցկացրել են հանրաքվե, դիմել են Սովետական միության Գերագույն խորհրդին. դա էր պահանջում Սովետական միության գործող օրենքը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանի կազմից տեղափոխվի Հայաստանի կազմ: Փոխարենը` ձեր այն ժամանակվա իշխանությունները փորձեցին զենքով խեղդել ղարաբաղցիների այդ օրինական պահանջն ու ցանկությունը: Իմիջիայլոց, պետք է ասեմ, որ այդ ժամանակ բոլոր եվրոպական կառույցները շատ դրական մոտեցում ցուցաբերեցին և ասացին՝ այո՛, Լեռնային Ղարաբաղը պետք է ինքորոշվի: Բայց պատերազմում փլավ չեն բաժանում, ցավոք սրտի: Ես ատում եմ պատերազմը: Սակայն այնպես ստացվեց, որ մենք մեզ պաշտպանելու համար ստիպված էինք ստեղծել անվտանգության գոտի: Նորից այս հեղինակավոր ամբիոնից ասում եմ՝ մենք պատրաստ ենք Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը, եթե դուք ցուցաբերեք ողջախոհություն` խոսքս Ադբեջանի ժողովրդի մասին չէ, խոսքս Ադրբեջանի ղեկավարության մասին է, և իրականում նստեք բանակցային սեղանի շուրջ ու հասկանաք, որ այս խնդիրը կարող է լուծվել միայն ու միայն փոխզիջումների հիման վրա: Ես չեմ ուզում մասնակիցների ժամանակը խլել, ուղղակի ուզում եմ ասել, որ ժամանակն է սթափվելու: Երևանը ունի 2800 տարվա պատմություն, հայ ժողովուրդը առնվազն 5000 տարի ապրում է իր պատմական տարածքներում, և Ադրբեջանը կամ այլ ժողովուրդներ, ովքեր, Աստված գիտի, երբ են սկսել իրենք իրենց ինքնաճանաչել, չեն կարող կոտրել հայ ժողովրդի կամքը՚, - հայտարարել է Հայաստանի նախագահը

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը մտածում է Ադրբեջանի հաշվին Արցախի տնտեսությունում ներդրումների մասին
 Ուրբաթ, 16 Փետրվարի 2018, 13:57

Արմինֆո. Բլոգեր Ալեքսանդր Լապշինը մտածում է Ադրբեջանի հաշվին Արցախի տնտեսությունում ներդրումների մասին:




Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով