Arminfo.info


128
Արդշինբանկը բարելավել է անշարժ գույքի գրավով վարկավորման պայմանները
 Հինգշաբթի, 5 Հոկտեմբերի 2017, 18:31

Արմինֆո.Արդշինբանկը նվազեցրել է անշարժ գույքի գրավով վարկերի տոկոսադրույքների առավելագույն շեմը և բարելավել վարկավորման պայմանները: ՀՀ դրամով սպառողական վարկերի տարեկան տոկոսադրույքը սահմանվել է 14.25-19.95% առանց եկամուտը հավաստող փաստաթղթերի առկայության, 14.25-17.75%` եկամուտների վերլուծությամբ:

«ԱՐՔԱ-ՄԻՐ» Քարտ՝ 2 քարտ մեկում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկից
 Երկուշաբթի, 2 Հոկտեմբերի 2017, 18:27

Արմինֆո.ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը, հանդիսանալով Հայաստանում ռուսական МИР վճարային համակարգի առաջին գործընկերներից մեկը, հայտարարում է «ԱՐՔԱ-ՄԻՐ» նոր չիպային քարտի թողարկման մասին: Քարտը Հայաստանի Հանրապետության տարածքում գործելու է որպես ԱՐՔԱ քարտ, իսկ Ռուսաստանի Դաշնությունում՝ որպես МИР քարտ:

Արդշինբանկը դարձավ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր հովանավորը
 Հինգշաբթի, 28 Սեպտեմբերի 2017, 17:40

Արմինֆո.Արդշինբանկը և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հայտարարեցին համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակում Բանկը 100 միլիոն ՀՀ դրամի չափով ֆինանսական օգնություն կտրամադրի Թատրոնին:

«Արդշինբանկ» ՓԲԸ-ին շնորհվել է արժեթղթերի հաշվարկային համակարգի հաշվի օպերատորի կարգավիճակ
 Հինգշաբթի, 28 Սեպտեմբերի 2017, 15:47

Արմինֆո.«Արդշինբանկ» ՓԲԸ-ին շնորհվել է արժեթղթերի հաշվարկային համակարգի հաշվի օպերատորի կարգավիճակ, որի արդյունքում այսուհետ Արդշինբանկի միջոցով հասանելի կլինեն «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ (ՀԿԴ) ռեեստրի վարմանն և արժեթղթերի պահառությանն առնչվող բոլոր ծառայությունները: Այսպիսով, բանկը դարձավ դեպոզիտար համակարգի 17-րդ հաշվի օպերատորը: 

Արդշինբանկը մեկնարկել է ակցիա դրամական փոխանցումների համար՝ 10,000 ՀՀ դրամ յուրաքանչյուր 300-րդ հաճախորդին
 Հինգշաբթի, 28 Սեպտեմբերի 2017, 14:19

Արմինֆո.  Արդշինբանկը դրամական փոխանցումներից օգտվող հաճախորդների համար անցկացնում է ակցիա,  որը գործելու է մինչև տարեվերջ: Ինչպես տեղեկացնում է բանկի մամուլի ծառայությունը, ակցիայի շրջանակում Բանկում սպասարկվող Ria, IntelExpress, Sigue, MoneyGram, UniStream, ConversTrasnsfer, Бэст և Moneytun համակարգերից ցանկացածի միջոցով փոխանցում ուղարկող կամ ստացող յուրաքանչյուր 300-րդ հաճախորդ Բանկի կողմից կստանա 10,000 ՀՀ դրամ:

Արդշինբանկի անակնկալն արդեն իրակնություն է. Լու Բեգան Yerevan Music Night-ի շրջանակում ելույթ ունեցավ հայ հանդիսատեսի համար
 Չորեքշաբթի, 20 Սեպտեմբերի 2017, 15:57

Արմինֆո.Սեպտեմբերի 16-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում առաջին անգամ կայացավ Yerevan Music Night միջոցառումը, որի ընթացքում հնչեցին ջազային և փոփ կատարումներ, իսկ երեկոն իր անակնկալ ելույթով հիշարժան դարձրեց աշխարհահռչակ երգիչ Լու Բեգան:

Արդշինբանկը բարելավել է հիփոթեքային վարկավորման պայմանները, այժմ կանխավճարն սկսվում է ընդամենը 5%-ից
 Երեթշաբթի, 19 Սեպտեմբերի 2017, 18:43

Արմինֆո.Արդշինբանկը հայտարարել է հիփոթեքային վարկերի տրամադրման նոր պայմանների մասին, համաձայն որի նվազեցվել է անշարժ գույքի ձեռքբերման վարկերի տոկոսադրույքների շեմը՝ դառնալով 9.5%: Բարելավվել են նաև վարկի տրամադրման պայմանները, որոնց համաձայն այժմ հնարավոր է ստանալ հիփոթեքային վարկ սկսած ընդամենը 5% կանխավճարով: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:

Արդշինբանկը մասնակցում է Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին
 Հինգշաբթի, 14 Սեպտեմբերի 2017, 18:34

Արմինֆո. Արդշինբանկը մասնակցում է  Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված միջոցառումներին:

Արդշինբանկն առաջինը թողարկեց «АrCa – Мир » վճարային քարտերը
 Երկուշաբթի, 4 Սեպտեմբերի 2017, 19:30

Արմինֆո. Արդշինբանկն առաջինը թողարկեց «АrCa – Мир» չիպային վճարային քարտերը, որոնք սպասարկվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության ողջ տարածքում: Այս մասին ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի 

Արդշինբանկը հերթական անգամ աջակցում է «Լույս» կրթական հիմնադրամին 100 միլիոն դրամի չափով
 Երեթշաբթի, 29 Օգոստոսի 2017, 17:12

Արմինֆո. Արդշինբանկը «Լույս» կրթական հիմնադրամին 100 մլն դրամի չափով ֆինանսական միջոցներ է տրամադրել՝ նպատակ ունենալով աջակցել  աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող հայ երիտասարդներին: Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունից, բանկն արդեն հինգերորդ անգամ է կատարում նվիրատվություն ի նպաստ «Լույսե հիմնադրամի, և այս տարի նույնպես Բանկի կողմից տրամադրված ֆինանսական միջոցները կկիրառվեն հիմնադրամի կրթաթոշակային ծրագրի խթանման նպատակով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ մեկնարկում են MasterCard PayPass ոչ կոնտակտային քարտերի թողարկումը
 Չորեքշաբթի, 16 Օգոստոսի 2017, 18:07

Արմինֆո. «ՎՏԲ-Հայաստան Բանկը» առաջինը ՀՀ բանկային շուկայում մեկնարկում է MasterCard PayPass ոչ կոնտակտային վճարային քարտերի թողարկումը։ PayPass անհպում վճարումների եզակի տեխնոլոգիան ամենաժամանակակից, արագ, մատչելի և հուսալի քարտային վճարումների իրականացման եղանակներից մեկն է ողջ աշխարհում:

Արդշինբանկը մտադիր է 2017-2018 թվականներին ամբողջովին նորացնել իր 10 մասնաճյուղերը
 Երեթշաբթի, 1 Օգոստոսի 2017, 09:03

Արմինֆո.Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է ՀՀ բանկային համակարգում: Այսօր Արդշինբանկն ունի 64 գործող մասնաճյուղ, որոնցից 19-ը Երևանում, 42-ը՝ մարզերում և 3 մասնաճյուղ՝ ԼՂՀ-ում: Ավելին, Բանկը մշտապես մեծ ուշադրություն է դարձնում մարզերում գործող մասնաճյուղերին, դրանց արդիականացմանը և հետագա զարգացմանը՝ նպատակ ունենալով ապահովել բարենպաստ և հարմարավետ սպասարկման պայմաններ յուրաքանչյուր հաճախորդի համար: Այս մասին ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:

Արդշինբանկն իրականացնում է միջազգային դրամական փոխանցումներ աշխարհի ցանկացած երկիր 1 օրվա ընթացքում
 Երեթշաբթի, 11 Հուլիսի 2017, 23:50

Արմինֆո. Արդշինբանկը տեղեկացնում է, որ միջազգային դրամական փոխանցումներն հիմնականում իրականացվում են 1 օրվա ընթացքում աշխարհի գրեթե բոլոր երկրներ:

Արդշինբանկը տրամադրում է լայն հնարավորություններ աշխատավարձային քարտապաններին
 Ուրբաթ, 7 Հուլիսի 2017, 21:19

Արմինֆո.Արդշինբանկը շարունակաբար ընդլայնում է իր կողմից թողարկվող վճարային քարտերի հնարավորությունները՝ առաջարկելով հաճախորդներին օգտվել քարտային ծառայություններից և աշխատավարձային քարտապաններին հասանելի բազմաթիվ արտոնություններից:

Արտակ Արզոյան. Հայաստանի պարտատոմսերի շուկայի ակտիվացման համար պահանջվում է վարկանիշների ազգային սանդղակ
 Հինգշաբթի, 6 Հուլիսի 2017, 16:22

Արմինֆո.Հայաստանի պարտատոմսերի շուկայի ակտիվացման համար պահանջվում է վարկանիշների ազգային սանդղակ: ԱրմԻՆֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Արդշինբանկի Ռիսկերի կառավարման գծով տնօրեն Արտակ Արզոյանը, պարզաբանելով, որ երկրի ֆինանսական շուկայում գերակշռում են տեղական ներդրողները և փոխառուները, իսկ ներքին վարկային վարկանիշն անհրաժեշտ է որոշակի կատեգորիայի պարտքային պարտավորությունների թողարկման համար:

Արդշինբանկն առաջարկում է մատչելի և հարմար պայմաններով անհատական պահատուփեր ամառային արձակուրդներին ընդառաջ
 Երեթշաբթի, 4 Հուլիսի 2017, 16:03

Արմինֆո.Հուլիս 4, Երևան Արդշինբանկն, ամառային արձակուրդներին ընդառաջ, իր բոլոր հաճախորդներին առաջարկում է օգտվել Անհատական պահատուփերից, որոնք հանդիսանում են արժեքավոր իրերը պահպանելու ամենաապահով, մատչելի և հարմար միջոցը: 
 
Բանկի պահասենյակները հագեցած են ժամանակակից չափանիշներին համապատասխան անվտանգության համակարգով և ունեն բարձր աստիճանի պաշտպանվածություն: Ավելին, յուրաքանչյուր անհատական պահատուփ ունի 2 տարբեր բանալի, որոնցից մեկը տրամադրվում է հաճախորդին, իսկ մյուսը պահվում է Բանկում. պահատուփը հնարավոր է բացել միայն երկու բանալիների միաժամանակյա կիրառմամբ:
 
«Անհատական պահատուփերի պահանջարկը հատկապես աճում է ամռան ամիսներին, և Բանկն իր հաճախորդներին առաջարկում է լավագույն պայմաններ այս ծառայությունից օգտվելու համար: Մենք պատասխանատու ենք յուրաքանչյուր անհատական պահատուփի անվտանգության և Բանկին ի պահ տրված արժեքների անձեռնմխելիության համար, իսկ մեր հաճախորդներին տրվում է լիակատար ազատություն ընտրելու պահատուփի չափը և պահատվության ժամկետները՝ սկսած 1 օրից մինչև 1 տարի: Օգտվելով անհատական պահատուփերից` մեր հաճախորդները կարող են վայելել իրենց ամառային հանգիստը՝ համոզված լինելով, որ իրենց ամենաարժեքավոր իրերը ապահով ձեռքերում են»,- նշեց Արդշինբանկի Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը: 

BSTDB. Հայաստանի պարտատոմսերի շուկան բավականին լավ է կազմակերպված
 Ուրբաթ, 30 Հունիսի 2017, 12:17

Արմինֆո.Հայաստանի պարտատոմսերի շուկան բավականին լավ է կազմակերպված, իսկ ռեգուլյատորների կողմից ձևավորված միջավայրը նպաստում է ներդրողների ներգրավմանը: Հունիսի 29-ին ԱրմԻնֆո գործակալությանը նման կարծիք է հայտնել Առևտրի և զարգացման սևծովյան բանկի (BSTDB) գլխավոր գանձապես Քրիստոֆեր Բեստը, BSTDB առաջին դրամային թողարկման տեղաբաշխմանը նվիրված մամուլի ասուլիսում, որի անդերրայթերը և մարկետ-մեյքերներն են Արարատբանկը և Future Capital Market ներդրումային ընկերությունը:

Եվրասիական Զարգացման Բանկն Արդշինբանկին տրամադրել է 20 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային գիծ առևտրի ֆինանսավորման նպատակով
 Չորեքշաբթի, 28 Հունիսի 2017, 09:30

Արմինֆո. Եվրասիական Զարգացման Բանկը (ԵԶԲ) Արդշինբանկին տրամադրել է վերականգնվող վարկային գիծ 20 միլլիոն ԱՄՆ դոլարի չափով և 3 տարիժամկետով: «Արդշինբանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը և ԵԶԲ-ի Ակտիվների և պարտավորությունների գծով տնօրեն Դմիտրի Լադիկով-Ռոեվը համապատասխան պայմանագիր ստորագրեցին սույն թվականի հունիսի 28-ին:

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ը ևս միացավ պետական ծառայություններ մատուցող օպերատորներին
 Ուրբաթ, 23 Հունիսի 2017, 17:41

Արմինֆո.Պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների թիվը կավելանա ևս մեկով: ՀՀ կառավարության այսօրվա նիստում այս մասին նշեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ հավելելով, որ օպերատորների ցանկում կընդգրկվի նաև «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերությունը:

Fitch Ratings-ը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկին շնորհել է «B+» վարկանիշ, «Կայուն» կանխատեսումով
 Ուրբաթ, 23 Հունիսի 2017, 17:37

Արմինֆո.Հեղինակավոր Ֆիթչ վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկին շնորհել է «Երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի» B+ վարկանիշ` կայուն հեռանկարով (long-term Issuer Default Rating IDR): Համաձայն գործակալության կողմից հրապարակված զեկույցի՝ Բանկն արժանացել է նման գնահատականի շնորհիվ ներքին ֆինանսական կենսունակության:




Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով