Arminfo.info


«Ղարաբաղ Տելեկոմ»-ի հեռախոսահամարները կշարունակեն գործել Հայաստանի տարածքում
 Շաբաթ, 30 Սեպտեմբերի 2023, 10:06

Արմինֆո. «Ղարաբաղ Տելեկոմ»-ի հեռախոսահամարները կշարունակեն գործել ՀՀ տարածքում` գրանցվելով Team Telecom Armenia-ի ցանցում։ Այդ մասին ասվում է «Ղարաբաղ Տելեկոմ»-ի Facebook-ի էջում զետեղված հաղորդագրությունում:

«Այս թիմին աներկբա կարելի է վստահել Երեւան մայրաքաղաքի կառավարումը».  Փաշինյանը նախընտրական բանավեճից հետո շնորհավորել է Ավինյանին
 Ուրբաթ, 15 Սեպտեմբերի 2023, 11:41

Արմինֆո. Երեկ երեկոյան ՀՀՀ-ում տեղի ունեցած նախընտրական բանավեճից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է իր թիմակից Տիգրան Ավինյանին (ս.թ. սեպտեմբերի 17 - ին կայանալիք ընտրություններում իշխող կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու - խմբ.):

Abu Dhabi Ferrari World ողջ ընտանիքով. Կոնվերս Բանկն արշավ է մեկնարկել
 Երկուշաբթի, 11 Սեպտեմբերի 2023, 17:02

Արմինֆո.Կոնվերս Բանկը մեկնարկել է նոր խրախուսման արշավ Visa Premium քարտապանների համար: Մինչև հոկտեմբերի 31-ը կատարելով հանրագումարային 500,000 և ավելի ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի անկանխիկ գնումներ Visa Premium քարտերով՝ Բանկի հաճախորդները կմասնակցեն խաղարկության, որի մրցանակային ֆոնդը ներառում է.

Օտարերկրյա մի շարք տելեգրամյան ալիքներ, ՀՀ պաշտպանության նախարարությանը հղում անելով, կեղծ տեղեկություններ են շրջանառում. Հայաստանի ՊՆ
 Կիրակի, 10 Սեպտեմբերի 2023, 00:28

Արմինֆո. Մեծաթիվ հետևորդներ ունեցող օտարերկրյա մի շարք տելեգրամյան ալիքներ, ՀՀ պաշտպանության նախարարությանը հղում անելով, կեղծ տեղեկություններ են շրջանառում և դրանք ներկայացնում իբրև ՀՀ ՊՆ հաղորդագրություն: Այդ մասին ասվում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հայտարարությունում:

«Թաթոյան» հիմնադրամ. Ակնայի ճանապարհի բացումը գոյաբանական սպառնալիք է Արցախի հայերի համար
 Հինգշաբթի, 31 Օգոստոսի 2023, 11:17

Արմինֆո.Ակնայի (Աղդամի) ճանապարհի բացումը գոյաբանական սպառնալիք է Արցախի հայերի համար և չի կարող այլընտրանք լինել Բերձորի (Լաչինի) միջանցքին: Այդ մասին ասվում է նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանի "Թաթոյան" հիմնադրամի հրատապ զեկույցում:

ԵՄ ԱԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը ՄԱԿ ԱԽ-ին կոչ է անում կանխել հայերի նոր ցեղասպանությունն Արցախում
 Չորեքշաբթի, 16 Օգոստոսի 2023, 10:34

Արմինֆո. ԵՄ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը ՄԱԿ Անվտանգության խորհրդին կոչ է անում կանխել հայերի նոր ցեղասպանությունն Արցախում ՝ այն ճանաչելով ՄԱԿ մանդատի ներքո գտնվող տարածք և միջազգային խաղաղապահ ուժեր մտցնելով Լեռնային Ղարաբաղ:

"Բլինքենը կարող է դադարեցնել ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում". ՄՔԴ նախկին դատախազ
 Շաբաթ, 12 Օգոստոսի 2023, 22:04

Արմինֆո.Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղ առաջին անհրաժեշտության ապրանքների և դեղորայքի մատակարարման արգելափակումը պետք է դիտարկել որպես ցեղասպանություն:

Օքամփոն Արայիկ Հարությունյանին ներկայացրել է Արցախի շրջափակման վերաբերյալ իր իրավական հետազոտության արդյունքները
 Չորեքշաբթի, 9 Օգոստոսի 2023, 20:15

Արմինֆո. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը զանգ-հանդիպում է ունեցել Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ, աշխարհահռչակ Հարվարդի և Յեյլի համալսարանների դասախոս Լուիս Մորենո Օքամփոյի հետ, ով Արցախի նախագահի գլխավորած պաշտոնատար անձանց խմբին է ներկայացրել Արցախի շրջափակման վերաբերյալ իր իրավական հետազոտության արդյունքները:

Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազը ցեղասպանություն է որակել այսօր Արցախում տեղի ունեցողը
 Չորեքշաբթի, 9 Օգոստոսի 2023, 12:25

Արմինֆո. Միջազգային իրավունքի առաջատար մասնագետ, Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն ցեղասպանություն է որակել այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում:

"Թաթոյան" հիմնադրամը հրապարակել է Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների վերաբերյալ հերթական զեկույցը
 Չորեքշաբթի, 2 Օգոստոսի 2023, 17:37

Արմինֆո.Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 2020թ. 44-օրյա և 2022թ. սեպտեմբերի 13-14 պատերազմների ընթացքում ադրբեջանական զինված ուժերը կատարել են բազմաթիվ պատերազմական հանցագործություններ, այդ թվում՝ ռազմագերիների և քաղաքացիական անձանց խոշտանգումներ, արտադատական սպանություններ։ Դրանց հիմքում այդ երկրի իշխանության հայատյացության և թշնամանքի, ֆաշիստական շարունակվող քաղաքականությունն է։ Այդ մասին ասվում է "Թաթոյան" հիմնադրամի նոր զեկույցում, որտեղ քննարկվում և իրավական գնահատական է տրվում Ադրբեջանի հանցավոր գործողություններին:

Համահայկական 8-րդ խաղերն այս տարի կանցկացվեն Team Telecom Armenia ընկերության աջակցությամբ
 Չորեքշաբթի, 2 Օգոստոսի 2023, 17:34

Արմինֆո. Team Telecom Armenia ընկերության աջակցությամբ օգոստոսի 5-19-ը Հայաստանում կանցկացվեն Համահայկական ամառային 8-րդ խաղերը. աշխարհի 179 քաղաքների ավելի քան 7000 հայ մարզիկներ կպայքարեն լավագույնի կոչման համար։

Երևանում մեկնարկել է Հայկական երիտասարդական համաժողովը
 Չորեքշաբթի, 2 Օգոստոսի 2023, 00:04

Արմինֆո Օգոստոսի 1-ին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկել է պատմության մեջ առաջին Հայկական երիտասարդական համաժողովը, որին մասնակցում են աշխարհի ավելի քան 50 երկրներից շուրջ 600 հայեր, ինչպես նաև հրավիրված են 100 բանախոսներ ավելի քան 15 երկրներից: Այս տարի համաժողովն անցկացվում է "Երիտասարդները երիտասարդների համար" կարգախոսի ներքո:

"Ոսկե ծիրան" 20-րդ կինոփառատոնի փակումը՝ որպես մեկնարկային կետ
 Երկուշաբթի, 17 Հուլիսի 2023, 19:47

Արմինֆո. Հոբելյանների ժամանակ ընդունված է ամփոփել արդյունքները, նայել հետ։ Սակայն "Ոսկե ծիրան" կինոփառատոնը, որը տարածաշրջանի ամենանշանակալի մշակութային իրադարձություններից մեկն է, հետ է նայում ապագային և առաջ ընթանում՝ իր տեսլականի համաձայն: Այս տարի կազմակերպիչները հենց այդպիսի կարգախոս էին ընտրել "Ծիրանի" համար՝ "Looking back is yet to come" (հետ նայելով ապագային), որն ավելի շուտ, ինչպես նշել է կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը, մեկնարկային կետ է, քան հիշողությունների մեջ ընկղմվելու հնարավորություն, ինչը ոչ պակաս հաճելի է: Սակայն դա, Ավիսյանի կարծիքով, ոչ մի կերպ չի նպաստում հետագա առաջխաղացմանը։

Հուլիսի 20-23-ը «Հուսո առագաստ 2023»-ը կլինի բաց ծովում
 Հինգշաբթի, 13 Հուլիսի 2023, 14:36

Արմինֆո. Հուլիսի 20-ից կապուտակ Սևանի ափին նավարկության եզրափակիչ փուլը կմեկնարկի «Հուսո առագաստ» հեղինակային երգի 8-րդ միջազգային փառատոնը, որը կտևի չորս օր։ Արդեն հայտնի են փառատոնի այս տարվա լավագույն մասնակիցների անունները, որոնց մի մասը կատարողներ են, իսկ մյուս մասը՝ հեղինակ - կատարողներ, որոնք ընտրվել են «Հուսո առագաստի» երևանյան՝ ընտրական փուլի արդյունքում։ Փառատոնի առաջին օրն ունկնդիրը հնարավորություն կունենա լսելու ոչ միայն այս տարվա լավագույն մասնակիցներին, այլև փառատոնի նախորդ տարիների լավագույն տասնյակների ներկայացուցիչներին։ 2-րդ օրը ելույթ կունենան արտերկրից ժամանած հյուրերն ու հայ հայտնի երաժիշտները։ Այս տարի «Հուսո առագաստն» ընդունելու է հեղինակ-կատարողների Բելառուսից, Լատվիայից, Ուկրաինայից, Վրաստանից, Լեհաստանից, Ռուսաստանից և Բելգիայից։ Փառատոնի երրորդ օրը՝ հուլիսի 22-ին տեղի կունենա գալա համերգը, որի ժամանակ ելույթ կունենա հայ հեղինակային երգի դասական Ռուբեն Հախվերդյանը, ով էլ կիթառը կփոխանցի Բարդերի ակումբի իր ընկերներին։ Հաջորդիվ բեմին կլինեն նաև արտերկրից ժամանած հյուրերն ու փառատոնի այս տարվա նորեկները։ «Հուսո առագաստի» հյուրերը, մասնակիցներն ու ունկնդիրները հնարավորություն կունենան միասին անցկացնել ու վայելել հանգիստը Սևանի ափին նաև գալա համերգին հաջորդող օրը։ Մասնակիցների համար փառատոնային օրերի ընթացքում՝ ցերեկային ժամերին կանցկացվեն բեմելների բաց փորձեր, կիթառի և վոկալի հմտության, ինչպես նաև նկարչական դասընթացներ։ Ավանդույթի համաձայն՝ «Հուսո առագաստի» բոլոր օրերին բարդերի կիթառները չեն լռի նույնիսկ համերգների ավարտից հետո․ երգերն ու զրույցները խարույկի շուրջ կշարունակվեն մինչ լուսաբաց։

Հայաստանը Radiant Ray of music երգի միջազգային մրցույթից վերադարձել է երկու մրցանակային տեղով
 Երեթշաբթի, 4 Հուլիսի 2023, 11:08

Արմինֆո. Հունիսի 29-ից հուլիսի 3-ը Մոլդովայում անցկացված Radiant Ray of music երգի միջազգային մրցույթում Հայաստանը փայլուն արդյունքներ է գրանցել:

Դիլիջանում ավարտվել է օտարերկրյա մարզիկների մասնակցությամբ հեծանվային լայնածավալ մրցաշարը
 Երկուշաբթի, 3 Հուլիսի 2023, 12:51

Արմինֆո. Հուլիսի 2-ին Դիլիջանի քաղաքային զբոսայգում ավարտվել է Ascend Armenia Ultra Distance Bikepacking Race 2023 հեծանվային լայնածավալ մրցաշարը, որին մասնակցում էին պրոֆեսիոնալ հեծանվորդներ աշխարհի ավելի քան 20 երկրներից: Հեծանվային երթուղու ընդհանուր երկարությունը կազմել է 1200 կմ և անցել Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերի բնակավայրերով:

Ֆրանսիան, Գերմանիան, Պորտուգալիան, Իսրայելը և Մեծ Բրիտանիան ներկայացրել են իրենց ծրագրերը "Ոսկե ծիրան" կինոփառատոնի շրջանակներում
 Ուրբաթ, 30 Հունիսի 2023, 17:16

Արմինֆո. Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը շարունակում է սերտ համագործակցությունը ՀՀ-ում արտասահմանյան դեսպանությունների ու միջազգային կազմակերպությունների հետ:

Մասնագետների պակասը Հայաստանի նորաձեւության ոլորտի հիմնական մարտահրավերն է
 Ուրբաթ, 23 Հունիսի 2023, 16:28

Արմինֆո. Հայաստանի նորաձևության ոլորտի խնդիրները բազմաթիվ են, բայց հիմնական մարտահրավերը, այնուամենայնիվ, մասնագետների պակասն է։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի նորաձևության և դիզայնի պալատի ղեկավար, դիզայներ Վահան Խաչթարյանը՝ հունիսի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:

ԱՄՆ օրենսդիրները համակարծիք էին. անհրաժեշտ է կասեցնել Արցախի ժողովրդի ցեղասպանությունը
 Հինգշաբթի, 22 Հունիսի 2023, 15:52

Արմինֆո.Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովը (TLHRC) նշանակալի լսումներ է անցկացրել՝ նվիրված Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բնիկ քրիստոնյա հայերի դեմ Ադրբեջանի ագրեսիային ՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի կառավարության նկատմամբ՝ տարածաշրջանում տեղի ունեցող հայերի երկրորդ ցեղասպանության ֆոնին: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն (ANCA)։

«Մի դրամի ուժը» 3 տարեկան է․ ավելի քան 128 մլն դրամ 20-ից ավելի հիմնադրամների
 Չորեքշաբթի, 14 Հունիսի 2023, 18:02

Արմինֆո.Իդրամի և IDBank-ի «Մի դրամի ուժը» նախաձեռնությունն արդեն 3 տարեկան է․ այս ընթացքում ընկերությունները 20-ից ավելի հիմնադրամների են ուղղել ավելի քան 128 մլն դրամ և նպաստել ռազմավարական կարևորության ծրագրերի իրականացմանը։




Մեկնաբանվողներ
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը