Arminfo.info


Արդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներում
 Հինգշաբթի, 16 Մայիսի 2024, 17:31

Արմինֆո.Մայիսի 15-ին, Դվինում, ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներում միջոցառման ռազմավարական գործընկերը՝ ֆլագշիփ հովանավոր Արդշինբանկը, կազմակերպել էր տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում։

«Հետք». Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մայրը 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում
 Հինգշաբթի, 16 Մայիսի 2024, 17:27

Արմինֆո. Երևանի Ավան վարչական շրջանի հարևանությամբ գտնվող շքեղ առանձնատներով թաղամասում շուտով ավարտին կհասցվի եւս մեկ թանկարժեք առանձնատան շինարարություն։ Մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ այդ առանձնատան սեփականատերը 67-ամյա թոշակառու Օլգա Սանոսյանն է՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Գնել Սանոսյանի մայրը։ Այդ մասին ասվում է "Հետք" պարբերականի նյութում:

Սահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է. Փաշինյանը խոսել է Երևանի սկզբունքների և սահմանազատման ընթացքում հնարավոր խնդիրների մասին
 Հինգշաբթի, 16 Մայիսի 2024, 14:35

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի սկզբում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացին: Կառավարության հաղորդագրության համաձայն, իր խոսքում վարչապետը, մասնավորապես, նշել է.

Ընդդիմադիր. ԽՍՀՄ ԳՇ քարտեզները չեն կարող առավել բարձր կարգավիճակ ունենալ, քան սովետական Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայացած դելիմիտացիայի/դեմարկացիայի արձանագրությունները
 Հինգշաբթի, 16 Մայիսի 2024, 12:01

Արմինֆո. Այսպես կոչված՝ սահմանային ճշգրտումների վերաբերյալ, երեկ ուշ երեկոյան, Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված արձանագրությունները շարունակում են խորացնել առկա մտահոգությունները: Այդ մասին հայտարարել է ԱԺ ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Արագած Ախոյանը կալանավորվել է բազմամիլիոնանոց յուրացումների համար
 Հինգշաբթի, 16 Մայիսի 2024, 11:59

Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեն ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանին մեղադրում է վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար: Մայիսի 15-ին նա ձերբակալվել է, ապա՝ կալանաավորվել։ Այդ մասին   հաղորդել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Հարցում. Հարցվածների ավելի քան 50 տոկոսը Հայաստանում անցումային կառավարության ղեկավարի պաշտոնում ոչ ոքի չի տեսնում
 Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024, 15:45

Արմինֆո. Հայաստանում հարցվածների 30.6%-ը վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի հրաժարականը համարում է իշխանությունից նրան հեռացնելու միակ ճանապարհը: Այդ մասին են վկայում MPG խորհրդատվական ընկերության "Առաջնորդում" խորագրով հարցման արդյունքները։

Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
 Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024, 15:20

Արմինֆո. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նախաձեռնած "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը: Այդ մասին են վկայում MPG խորհրդատվական ընկերության "Առաջնորդում" խորագրով հարցման արդյունքները։

ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները
 Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024, 11:54

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները կարող են Ռուսաստանից դրամական փոխանցումներ ստանալ հեռախոսահամարով: Ծառայությունը հասանելի է Unistream համակարգի միջոցով բջջային հավելվածում և Unistream Բանկի մասնաճյուղերում։ Միջոցները մուտքագրվում են անմիջապես ստացողի հաշվին կամ քարտին՝ ազգային արժույթով:

Մոսկվա. Հարավային Կովկասի բարգավաճման բանալին "3+3" հարթակի շրջանակում ներառական երկխոսությունն է և հակազդեցությունը արտատարածաշրջանային ուժերի աշխարհաքաղաքական թելադրանքին
 Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024, 11:49

Արմինֆո.Ողջունում ենք մայիսի 10-ին և 11-ին Ալմաթիում Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների ՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների անցկացումը ։ Եվս մեկ քայլ է արվել Հարավային Կովկասում հուսալի և երկարատև խաղաղության ու կայունության հասնելու ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը NEWS.ru  հարցազրույցում ՝ ի պատասխան հայ-ադրբեջանական կարգավորման համար նոր բանակցային հարթակ դառնալու Աստանայի հեռանկարներին գնահատական տալու խնդրանքին:

Հայաստանում կնշվի "Թանգարանների գիշերը". ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է միջոցառումների ծրագիրը
 Երեթշաբթի, 14 Մայիսի 2024, 17:43

Արմինֆո.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024 թվականի մայիսի 18-ին հրավիրում է նշելու Թանգարանների միջազգային օրն ու մասնակցելու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը: ԿԳՄՍՆ  հաղորդագրության համաձայն, այդ օրը ծրագրին միացած 118 թանգարանները բոլոր այցելուների համար անվճար սկզբունքով բաց կլինեն ժամը 11:00-ից 24:00-ն:

Կինոյից այն կողմ. «Փարաջանովը եւ նորաձևությունը»
 Երեթշաբթի, 14 Մայիսի 2024, 16:50

Արմինֆո. Հայ մեծանուն ռեժիսոր, սցենարիստ, նկարիչ և կոլաժիստ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի առթիվ ավելի քան 40 հայ դիզայներներ կներկայացնեն բացառիկ աշխատանքներ ՝ ոգեշնչված Վարպետի հավերժական արվեստով:

Ռուսաստանի սահմանապահները հեռանում են Ներքին հանդից
 Երկուշաբթի, 13 Մայիսի 2024, 21:11

Արմինֆո.Ռուսաստանի սահմանապահները լքում են Սյունիքի մարզի Ներքին հանդ գյուղի հարակից տարածքը: Այդ մասին հայկական լրատվամիջոցներին հաղորդել է Ներքին հանդի գյուղապետ Խաչատուր Բաղդասարյանը։

Արդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ Հայաստանում կանցկացվի ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովը
 Երկուշաբթի, 13 Մայիսի 2024, 17:44

Արմինֆո.Երևանում կանցկացվի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 33-րդ գործարար համաժողովը՝ Արդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ (flagship sponsor): Ֆինանսական հաստատությունների համար այս նշանակալի իրադարձությանը կմասնակցեն բարձրաստիճան պատվիրակություններ 74 երկրներից, հայտնի ֆինանսական և բանկային փորձագետներ, ինչպես նաև Հայաստանի բանկային հատվածի ղեկավարներ։ Մայիսի 14-16-ը անցկացվելիք համաժողովի նպատակն է նպաստել դրական ազդեցության ձևավորմանը և ֆինանսական շուկաների զարգացումն ի շահ հասարակությանը ծառայեցնելուն:

Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը՝ ապրիլի 19-ին ընդունված սկզբունքների հիման վրա
 Երկուշաբթի, 13 Մայիսի 2024, 11:37

Արմինֆո. Ֆրանսիան ողջունում է մայիսի 10-ին եւ 11-ին Ալմաթիում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ բանակցությունների նոր փուլի անցկացումը: Այդ մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ ուղերձում։

ՆԳՆ. Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիայի 134 մասնակից
 Երկուշաբթի, 13 Մայիսի 2024, 11:00

Արմինֆո. Երևանում առավոտյան ժամը 10.40-ի դրությամբ ոստիկանները բերման են ենթարկել անհնազանդության ակցիայի 134 մասնակցի: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել Է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:

Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ
 Շաբաթ, 11 Մայիսի 2024, 17:28

Արմինֆո. 2024թ. մայիսի 10-11-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները:

Երևանում ընթացել են անհնազանդության ակցիաներ. մասնակիցները փակել են մի շարք փողոցներ
 Շաբաթ, 11 Մայիսի 2024, 12:04

Արմինֆո. Երևանի տարբեր հատվածներում ընթացել են "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման աջակիցների անհնազանդության ակցիաներ:

Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
 Շաբաթ, 11 Մայիսի 2024, 11:54

Արմինֆո. "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման "Սրբազան պայքարի"  ակնհայտ հաջողությունն այն է, որ Բագրատ Սրբազանն այլևս դարձել է  ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք, որը կարող է հավաքել և կառավարել տասնյակ հազարավոր մարդկանցով լեցուն հրապարակ, և որի խոսքն ու գործն այս օրերին համահայաստանյան հանրային ամենապահանջված օրակարգերը կերտողն են։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արևելագետ Վարդան Ոսկանյանը:

Մարագոս. Առայժմ վաղ է խոսել ԵՄ Խաղաղության հիմնադրամի գծով Հայաստանին օգնության մանրամասների մասին
 Ուրբաթ, 10 Մայիսի 2024, 20:20

Արմինֆո. Դեռ վաղ է խոսել այն օգնության մանրամասների մասին, որը Հայաստանին կտրամադրվի Եվրոպական միության Խաղաղության հիմնադրամի գծով։ Այդ մասին մայիսի 10-ին Երեւանում Եվրոպայի օրերի բացմանը հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։

Արդյո՞ք Փաշինյանին իմփիչմենտ է սպասվում
 Ուրբաթ, 10 Մայիսի 2024, 20:04

Արմինֆո. Հայաստանի վարչապետի իմփիչմենտի ընթացակարգի իրականացման գործընթացը քննարկման փուլում է։ Այդ մասին "Ազատություն" ռադիոկայանին հաղորդել է ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, նշելով, որ խոսքը գնում է ինչպես գործընթացի նախաձեռնման համար անհրաժեշտ 36 պատգամավորների ստորագրությունների ապահովման, այնպես էլ նոր վարչապետի թեկնածուի մասին:




Մեկնաբանվողներ
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են