Arminfo.info


323
Երևան. Ղարաբաղի հակամարտության կարգավորված չլինելու պատճառը  գտնվում է Բաքվում
 Երեթշաբթի, 24 Ապրիլի 2018, 19:56

Արմինֆո.Ղարաբաղյան հակամարտության կարգավորված չլինելու պատճառը գտնվում է Բաքվում: Այս մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, մեկնաբանելով Բաքվի արձագանքը Հայաստանի ներքաղաքական զարգացումներին:

Ալիևը կրկին հայտարարել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի նկատմամբ Բաքվի անզիջում դիրքորոշման մասին
 Երեթշաբթի, 10 Ապրիլի 2018, 12:51

Արմինֆո.Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի նկատմամբ Բաքվի անզիջում դիրքորոշման մասին: Նախարարների կաբինետի նիստի ընթացքում Ալիևը հերթական անգամ հավակնություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, ընդգծելով, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի միայն «Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում:

ԱՄՆ փորձագետ. Միակ ուժը, որը կարող է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը, Ռուսաստանն է
 Երկուշաբթի, 9 Ապրիլի 2018, 14:44

Արմինֆո. Եթե Ռուսաստանը ցանկանա, ապա կարող է խաղաղ ճանապարհով կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը, համոզված է ամերիկացի քաղաքագետ, ԱՄՆ վերլուծական խորհրդի փորձագետ Արիել Քոհենը:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը համոզված է, որ Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպումից հետո ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում դիտվել է  դինամիկա
 Ուրբաթ, 6 Ապրիլի 2018, 13:48

Արմինֆո. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը համոզված է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ժնևյան հանդիպումից հետո ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում դիտվել է  դինամիկա:

 Հինգշաբթի, 5 Ապրիլի 2018, 16:57

Արմինֆո.

Նիլ Մաքֆարլեյն. Խորհրդային մտածողությունը հիմնական խոչընդոտներից մեկն է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհին
 Երեթշաբթի, 3 Ապրիլի 2018, 14:56

Օքսֆորդի համալսարանի Սուրբ Աննա քոլեջի քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր, Օքսֆորդի միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Նիլ Մաքֆարլեյնն ԱրմԻնֆո-ին հարցազրույցում թվարկում է ղարաբաղյան հակամարտության հիմնական տարբերությունները հետխորհրդային տարածության այլ հակամարտություններից, խոսում հակամարտության կարգավորման հարցում հասարակությունների հոգեբանության դերի մասին՝ հակամարտության հետագա կարգավորման գրավական համարելով սերնդափոխությունը: Ինչպես նաև խոսում է Մեծ Բրիտանիայի՝ Ղարաբաղին առնչվող շահերի մասին:

Ռոուհանի. Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով և Հայաստանի ու Ադրբեջանի ջանքերով
 Հինգշաբթի, 29 Մարտի 2018, 11:13

Արմինֆո. Իրանը և Ադրբեջանը տարածաշրջանային հարցերի առնչությամբ ընդհանուր տեսակետ ունեն: Այդ մասին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:

 Ուրբաթ, 23 Մարտի 2018, 16:23

Արմինֆո.

 Հինգշաբթի, 22 Մարտի 2018, 16:07

Արմինֆո.

Երեւանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը
 Երեթշաբթի, 20 Մարտի 2018, 14:36

Արմինֆո. Մարտի 20-ին Երեւանում աշխատանքն է սկսել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը: Նիստին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի անդամ շուրջ քսաներեք երկիր ներկայացնող 41 պատվիրակներ:

 Ուրբաթ, 16 Մարտի 2018, 17:21

Արմինֆո.

Մեծ Բրիտանիայի դեսպան. Մենք շարունակում ենք վճռականորեն աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ «մադրիդյան սկզբունքների» հիման վրա
 Հինգշաբթի, 15 Մարտի 2018, 15:06

Արմինֆո. Մեծ Բրիտանիան շարունակում է վճռականորեն աջակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և «մադրիդյան սկզբունքների» հիման վրա, համոզված է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը՝ ելույթ ունենալով «Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները. տեղական և միջազգային տեսակետներ» միջազգային գիտաժողովի ժամանակ, որը կազմակերպել է Կովկասի ինստիտուտը ՝ բրիտանական Հակամարտությունների, կայունության ու անվտանգության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։

ՀԱՊԿ միավորված շտաբի պետը նշել է Արևելյան Եվրոպայում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում կառույցի առջև ծառացած գլխավոր սպառնալիքներն ու մարտահրավերները
 Երեթշաբթի, 6 Մարտի 2018, 16:52

Արմինֆո. Կովկասի տարածաշրջանում ռազմական անվտանգության ոլորտի ամենաթեժ կետը ղարաբաղյան հակամարտությունն է, և ՀԱՊԿ անդամ երկրների համար այդ տարածաշրջանում գոյություն ունեն մի շարք բավականին նշանակալի խնդիրներ: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ միավորված շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը` մարտի 6-ին «Հիմնական սպառնալիքները ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական անվտանգությանը՚ թեմային նվիրված Մոսկվա-Երևան- Աստանա-Բիշքեկ- Մինսկ հեռուստակամրջի ժամանակ:

Դե Վաալ. Հակամարտության ցանկացած լուծման դեպքում Լեռնային Ղարաբաղը կմնա հայերի վերահսկողության տակ
 Երկուշաբթի, 26 Փետրվարի 2018, 14:55

Արմինֆո. Ռազմական գործողությունների վերսկսման ռիսկը միշտ մնում է, համոզված է ղարաբաղյան և հետխորհրդային մյուս հակամարտությունների անգլիացի հետազոտող Թոմաս դե Վաալը:

 Երեթշաբթի, 20 Փետրվարի 2018, 16:11

Արմինֆո.

Սերժ Սարգսյան. Ադրբեջանի ինքնահանգստացումներն այն առումով, որ Հայաստանը մեկուսացված է` միֆ է
 Երկուշաբթի, 19 Փետրվարի 2018, 11:33

Արմինֆո. «Ի՞նչ եք կարծում, եթե Ադրբեջանի նախագահը տարածքային նկրտումներ է հանդես բերում Երևանի նկատմամբ, որի հիմնադրման 2800-ամյակը մենք նշելու ենք հոկտեմբեր ամսին, ինչպե՞ս կարող է Ղարաբաղի խնդիրը լուծվել՚, - Մյունխենի անվտանգության համաժողովում այսպիսի հռետորական հարցով է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել Գերմանիայում Ադրբեջանի դեսպանության առաջին քարտուղար Սադի Ջաֆարովի այն հարցին, թե երբ կլուծվի ղարաբաղյան հակամարտությունը, և երբ ժամանակին Լեռնային Ղարաբաղում ապրած ադրբեջանցիները, որոնցից մեկն է ինքը, կարող են վերադառնալ նախկին բնակության վայրեր:

«Նախ, շատ շնորհակալ եմ իմ հայրենակցի կողմից տրված այս հարցերի շարանի համար, որովհետև ես էլ եմ արմատներով Ղարաբաղից: …Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել, և Դուք, թեև ես դրանում մի քիչ կասկածում եմ, կարող եք վերադառնալ Ղարաբաղ կամ հարակից շրջաններ միայն ու միայն այն պարագայում, եթե ձեր երկրի ղեկավարությունը սթափվի և հրաժարվի իր անիրատեսական սպասելիքներից, բանակցությունների արդյունքի վերաբերյալ ակնկալիքներից: Դուք ուզում եք ազատ ապրել, Դուք ուզում եք ապրել Ղարաբաղում: Հավատացեք, որ ղարաբաղցիներն էլ են ուզում ազատ ապրել և ուզում են, որպեսզի իրենք ապրեն իրենց պատմական հողի վրա, որտեղ ունեն հազարամյակների խորքից եղած ժառանգություն, և իրենք չեն ուզում, որ դուք ոչնչացնեք այդ ժառանգությունը:  Իսկ թե ինչի համար Ադրբեջանի մի քանի շրջաններ հայտնվեցին Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի վերահսկողության տակ, Դուք դա շատ լավ գիտեք: Գիտեք, որ ղարաբաղցիները ընդամենը քաղաքակիրթ ձևով անցկացրել են հանրաքվե, դիմել են Սովետական միության Գերագույն խորհրդին. դա էր պահանջում Սովետական միության գործող օրենքը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանի կազմից տեղափոխվի Հայաստանի կազմ: Փոխարենը` ձեր այն ժամանակվա իշխանությունները փորձեցին զենքով խեղդել ղարաբաղցիների այդ օրինական պահանջն ու ցանկությունը: Իմիջիայլոց, պետք է ասեմ, որ այդ ժամանակ բոլոր եվրոպական կառույցները շատ դրական մոտեցում ցուցաբերեցին և ասացին՝ այո՛, Լեռնային Ղարաբաղը պետք է ինքորոշվի: Բայց պատերազմում փլավ չեն բաժանում, ցավոք սրտի: Ես ատում եմ պատերազմը: Սակայն այնպես ստացվեց, որ մենք մեզ պաշտպանելու համար ստիպված էինք ստեղծել անվտանգության գոտի: Նորից այս հեղինակավոր ամբիոնից ասում եմ՝ մենք պատրաստ ենք Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը, եթե դուք ցուցաբերեք ողջախոհություն` խոսքս Ադբեջանի ժողովրդի մասին չէ, խոսքս Ադրբեջանի ղեկավարության մասին է, և իրականում նստեք բանակցային սեղանի շուրջ ու հասկանաք, որ այս խնդիրը կարող է լուծվել միայն ու միայն փոխզիջումների հիման վրա: Ես չեմ ուզում մասնակիցների ժամանակը խլել, ուղղակի ուզում եմ ասել, որ ժամանակն է սթափվելու: Երևանը ունի 2800 տարվա պատմություն, հայ ժողովուրդը առնվազն 5000 տարի ապրում է իր պատմական տարածքներում, և Ադրբեջանը կամ այլ ժողովուրդներ, ովքեր, Աստված գիտի, երբ են սկսել իրենք իրենց ինքնաճանաչել, չեն կարող կոտրել հայ ժողովրդի կամքը՚, - հայտարարել է Հայաստանի նախագահը

Ժիրինովսկի: Ղարաբաղյան խնդրի լուծում կարող է լինել Արցախի միացումը Ռուսաստանին
 Հինգշաբթի, 15 Փետրվարի 2018, 14:36

Արմինֆո. Ռուսաստանում երբեք հակահայկական տրամադրություններ չեն եղել, և Հայաստանը միշտ սատարել է ՌԴ-ին: Փետրվարի 14-ին ՌԴ Պետդումայում Հայաստան-Ռուսաստան «Միասին՚ ցուցահանդեսի բացմանն այդպիսի կարծիք է հայտնել ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին:

Սարգսյան. Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է հանգուցալուծվել միայն ու միայն մի պարագայում, եթե Ադրբեջանը հրաժարվի իր առավելապաշտական, անիրատեսական ակնկալիքներից
 Երկուշաբթի, 12 Փետրվարի 2018, 18:00

Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է հանգուցալուծվել միայն ու միայն մի պարագայում, եթե Ադրբեջանը հրաժարվի իր առավելապաշտական, անիրատեսական ակնկալիքներից: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` փետրվարի 12-ին Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռաֆևի հետ համատեղ ասուլիսում:

Ռասիմ Մուսաբեկով. Ադրբեջանում նախագահական ընտրությունների տեղափոխումը կարող է թույլ տալ Ղարաբաղի շուրջ բանակցություններում բեկման հասնել արդեն այս տարի
 Երկուշաբթի, 12 Փետրվարի 2018, 16:52

Արմինֆո. Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովն ԱրմԻնֆո-ին հարցազրույցում խոսում է Ադրբեջանում ներքաղաքական վերջին իրադարձությունների մասին, կիսվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման, Հարավային Կովկասի, Իրանի շուրջ աշխարհաքաղաքական իրադրության, մեր տարածաշրջանի վրա մերձարևելյան անկայունության տարածման հնարավորությունների տեսլականով:

Րաֆֆի Հովհաննիսյանը հաջողություն է մաղթել Արմեն Սարգսյանին, իսկ ՀԱԿ անդամները անօրինական են համարել նրա առաջիկա առաջադրումը
 Երկուշաբթի, 12 Փետրվարի 2018, 15:14

Արմինֆո. ՀՀԿ-ից նախագահի թեկնածու, ՄԹ-ում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանի նախընտրական հանդիպումները շարունակվում են. այսօր նա խորհրդատվություններ է
անցկացրել ՀԱԿ անդամների հետ, օրեր առաջ` «Ժառանգություն՚ կուսակցության ղեկավարի հետ:




Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով